Յազիդ իբն Ուսայդ (արաբ․՝ يزيد بن أسيد السلمي‎‎, անհայտ - անհայտ), Արմինիայի ոստիկան։

Յազիդ իբն Ուսայդ
անհայտ - անհայտ
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Արաբա-խազարական պատերազմներ և Բյուզանդա-արաբական պատերազմներ

Կյանք և ընտանիք խմբագրել

Ծննդյան և մահվան թվականները անհայտ են։ Եզիդի հայրը արաբական սուլայմ ցեղից էր, մայրը, ըստ արաբ մատենագիր Բալագուրիի, Սյունյաց իշխանի դուստրն էր։

Գործունեություն խմբագրել

Առաջին անգամ ոստիկան է եղել 752-754 թվականներին, երկրորդ անգամ՝ 760-770 թվականներին։ Երբ ավելացրել է հարկերը, հայերը բողոքել են, և խալիֆան ստիպված Եզիդին ազատել է պաշտոնից։ Երրորդ անգամ ոստիկան է դարձել հայերի 774-775 թվականներիի ապստամբությունից հետո, իշխել է մինչև 780 թվականը։ Վերագրավել է բյուզանդացիների ավերած Կարինը, վերաշինել նրա պարիսպները։ Պայքարել է խազարների և ապստամբ ծանարների դեմ։ Նրա տոհմը ժառանգաբար վարել է Արմինիայի ոստիկանի պաշտոնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 486