Մամիկոն Գևորգյան

հայ բառարանագիր, թարգմանիչ, դրամատուրգ
(Վերահղված է Մ. Գևորգյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մամիկոն Հարությունի (Արտեմի) Գևորգյան (նոյեմբերի 17 (29), 1877[1], Քաղաքիկ[1] - հունիսի 17, 1962(1962-06-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Մամիկոն Գևորգյան
Ծնվել էնոյեմբերի 17 (29), 1877[1]
ԾննդավայրՔաղաքիկ[1]
Վախճանվել էհունիսի 17, 1962(1962-06-17)[1] (84 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունդրամատուրգ, թարգմանիչ և բառարանագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԱգուլիսի հայոց հոգևոր դպրոց[1], Լազարյան ճեմարան (1897)[1] և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1901)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Ուշագրավ աշխատանքներԳիքոր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵրևանի բանվորական թատրոն[1], Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ[1]
Մամիկոն Գևորգյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Քաղաքիկ գյուղում (այժմ Նախիջևանի ԻՄ)։ Սովորել է Ագուլիսի դպրոցում, 1897 թվականին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ 1901-1903 թվականներին Մոսկվայում, 1903-1912 թվականներին՝ Թիֆլիսում և 1912-1916 թթ.՝ Կոկանդում աշխատել է որպես դատապաշտպան։ 1921 թվականին տեղափոխվել է Երևան։ 1921-1928 թվականներին որոշ ընդմիջումներով եղել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի, 1933 թվականին՝ Երևանի օպերայի ու բալետի թատրոնի տնօրեն։

Գրել է «Փառանձեմ» և «Վարդազար» պատմական պիեսները, «Գիքոր» կինոնկարի սցենարը (համահեղինակ՝ Ամասի ՄարտիրոսյանՀայերեն է թարգմանել Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Եկամտավոր պաշտոնը» դրամաները։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն»-ը, Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»-ն, Շիրվանզադեի «Պատվի համար»-ը։

1928 թվականին Երվանդ Թաղիանոսյանից հետո նշանակվել է Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանի տնօրեն, որտեղ աշխատել է մինչև 1931 թվականի հունիսի 16-ը[2]։

1943-1960 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում, մասնակցել ռուս-հայերեն քառահատոր բառարանի ստեղծմանը (Երևան, 1954-19581950 թվականին «Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մահացել է Երևանում[3]։

Երկեր խմբագրել

  • Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին (գրքում տեղ է գտել Մ. Գևորգյանի «Միասին անցկացրած օրեր» հուշագրությունը), Ե., Հայպետհրատ, 1961, 395 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ալեքսանդր Պուշկին, Ճանապարհորդություն դեպի Արզրում, Երևան, Պետհրատ, 1937, 59 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Ճանապարհորդություն դեպի Արզրում (2-րդ տպագրություն), Երևան, Պետհրատ, 1937, 54 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր։ Միհատորյակ մանուկների և պատանիների համար (գրքի մեջ մտնող «Ճանապարհորդություն դեպի Արզրում» երկի հատվածը թարգմանել է Մ. Գևորգյանը), Ե., Պետհրատ, 1937, 215 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 2, Արձակ էջեր (գրքի մեջ մտնող «Ճանապարհորդություն դեպի Արզրում» երկը թարգմանել է Մ. Գևորգյանը), Ե., Պետհրատ, 1937, 215 էջ։
  • Ալեքսանդր Օստրովսկի, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Արդյունավետ պաշտոն»-ը թարգմանել է Մ. Գևորգյանը, «Անօժիտը» երկը՝ Արշալույս Տեր-Հովնանյանն ու Մ. Գևորգյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 420 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայկական գրադարան. Երևան: Հայկական գրադարանային ասոցիացիա. 2008. էջեր 93–102. ISBN 978-99930-65-60-9.
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 90-91.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամիկոն Գևորգյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 20