Մցխեթոբա, Սվետիցխովլոբա, Խիտոնի տոն (վրացերեն՝ კვართისა საუფლოჲსა და სვეტისა ღმრთივბრწყინვალისა და მირონმდინარისაպետական քրիստոնեական տոն Վրաստանում։ Այս տոնն ամեն տարի հանդիսավոր կերպով նշվում է Մցխեթա քաղաքի Սվետիցխովելի մայր եկեղեցում։ Տոնի կազմակերպիչը հանդիսանում է վրաց ուղղափառ եկեղեցին։

Մցխեթոբա
Mtskhetoba festivity in Mtskheta Cathedral.jpg

Տոնը սովորաբար անցկացվում է աշնանը՝ մասնավորապես հոկտեմբերի 14-ին։ Տոնակատարությունը նվիրված է Սուրբ Միրիանին և Նանային։

ՊատմությունԽմբագրել

Լեգենդի համաձայն, Հիսուս Քրիստոսինը վրացի հրեաների հետ միասին գնացել է Վրաստան։ Այդ վրացիներն էին Էլիոզոմը և Լոնգինոզոմը։ Հետագայում այդ վրացիները ներկա են գտնվում Հիսուս Քրիստոսի խաչելությանը և մահից առաջ Քրիստոսի թիկնոցի մի հատված վերցնում իրենց հետ։ Նրանք այդ թիկնոցը պահում էին հողի մեջ և մի օր այդ տեղում աճում է ծառ։

4-րդ դարում Իբերիայի թագավոր Միրիան III-ը որոշում է կտրել այդ ծառը և դրա տեղում կառուցել վրացական ուղղափառ եկեղեցի։ Տաճարի յոթ սյուները ոչ ոքին չի հաջողվում տեղափոխե թաղված թիկնոցի վրա։ Իբերիայի թագավորը աղոթում է, որպեսզի կարողանա կառուցել այդ եկեղեցին և այս տեղում է կառուցվում Սվետիցխովելի տաճարը։

1991 թվականին Վրաստանի անկախության վերականգնումից հետո այս տոնը դարձավ ոչ աշխատանքային օր։

ԳրականությունԽմբագրել

  • სოხაძე, ა., Վրացական խորհրդային հանրագիտարան, գլուխ 7, էջ 258. Թբիլիսի, 1984

Արտաքին հղումներԽմբագրել