Մրցակցային սեփականություն

Այս հասկացությունը ստեղծվել է Ստենֆորդի համալսարանի իրավաբանաության դասախոս և Creative Commons ծրագրի հեղինակ Լոուրենս Լեսիգի կողմից։ Նա հավաստում է, որ ոչ նյութական սեփականության վերաբերյալ և ինտերնետում բովանդակության տարածման հետ կապված տագնապի մի մասն առաջանում է նյութական և ոչ նյութական սեփականության էության չտարբերակման հետևանքով. երբ նյութական սեփականություն ենք վաճառում, այն այլևս չենք ունենում, երբ ոչ նյութական սեփականություն ենք վաճառում, այն դեռ շարունակում ենք ունենալ, քանի որ գոնե մեկ միջամտողի կողմից փոխանակում չի կատարվել, այլ կրկնօրինակում։ Մինչև այս տնտեսագիտությունը հիմնովին աշխատել է փոխանակման միակ պարադիգմայի վրա։

Մտածելու փորձ խմբագրել

Այն կապվում է մտածելու փորձի հետ. Ս և Ս' (սպառողներ) հետաքրքրվում են ոչ նյութական սեփականությամբ, Ա և Ա' (արտադրողները) համապատասխանաբար՝ Վ և Վ' -երը (վաճառողներ) ։ Ենթադրենք, որ այս արտադրանքները արժեն x և որ այս գումարը կազմում է Ս և Ս' -ի բյուջեն։ Դասական առևտրում Ս-ն կգնի Ա, մինչ Ս' -ն կգնի Ա' ։ Վ և Վ' -ի շահույթը x է։ Այս լուծումն արդեն գոհացնող է. արտադրողը վաճառել է, սպառողը գնել է, յուրաքանչյուրը ձեռք է բերել այն, ինչ ցանկացել է։ Այնուամենայնիվ արտադրողների և սպառողների գոհունակությունը ուսումնասիրելը դեռ արդյունավետություն չէ։ Այն երկու կետից է կազմվում՝

Արդյունավետ լուծում խմբագրել

Ենթադրենք, որ հավասար բյուջեով արտադրանքի մաշվածությունը շատ արագ է կատարվում և որ գնորդը ոչ մի շանս չունի հաջորդ տարի նույն ապրանքը գնելու, գնորդները և սպառողները կկարողանային ավելի բարդ խնդրի շուրջ համաձայնության գալ. Ս և Ս' իրենց բյուջեն տրամադրում են Վ և Վ' -ին Ա և Ա'-ի օգտագործման իրավունքի փոխարեն. Նման դեպքերում՝

  • վաճառողների շահույթը չի նվազում
  • սպառողների գոհունակությունն աճում է

Անկայունություն խմբագրել

Ավելի լուրջ է, եթե երկու սպառողները վերջին հաշվով երկու արտադրանքն էլ ընտրում են (որի կրկնօրինակը խնդիր չի առաջացնում, ոչ էլ գինն է ավելացնում), արտադրողներից մեկը կբարկանա։ Այս համակարգը կարող է անկայունության հանգեցնել այն դեպքում, երբ տնտեսության նպատակը առևտրի կարգավորումն է, այլ ոչ թե դրա անկայունացումը։

Մրցակցային և ոչ մրցակցային սեփականություն խմբագրել

Այսպիսով Լեսիգն առաջարկում է տարբերակել մրցակցային սեփականությունը (որոնց միջև հարկավոր է ընտրել, քանի որ կրկնօրինակը ևս արտադրանք է) և ոչ մրցակցային սեփականությունը (որը կարելի է ավելի լայն տարածել, վաճառողի համաձայնությամբ, քանի որ կրկնօրինակը արտադրանք չէ) ։ Այս երկու ծայրահեղությունների միջև գոյություն ունի ոսկե միջին. գրեթե ոչ մի սեփականություն ամբողջովին ոչ նյութական չէ, ոչ էլ ամբողջովին նյութական է (օրինակ՝ մեքենայի արտադրությունը կազմված է 30% ոչ նյութականից) ։

Creative Commons-ը ներկայացնում է ոչ մրցակցային սեփականության ծայրահեղ դեպք. յուրաքանչյուրը կարող է այնտեղ տեղադրել իր գործերը անվճար օգտագործման հիմունքներով, և իր իրավունքների առնվազն մի մասի անտեսմամբ։ Այս դեպքում նա համայնքից ավելի շատ է ստանում, քան ինքն է ներդնել, քանի որ համայնքն ավելի մարդաշատ է։

Նախորդները խմբագրել

  • 70-ականներին Free Press. այս շարժումը, որին մյուսների հետ միասին կապվում էին նկարիչ Ռոն Կոբը և Actuel հանդեսը, հիմնված էր ալիանսի անդամների միջև անվճար վերականգնման իրավունքների գաղափարի վրա։
  • ասիական արտադրման եղանակ. տեսնել՝ Մարքսիզմ
  • համալսարանական որոնումը այս համակարգում բազմաթիվ դարեր է գործել առանց այդ իմանալու