Մրտավարդենու արգելավայր

Կովկասյան մրտավարդենու պետական արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք[1] Հայաստանի Լոռու մարզում՝ Ֆիոլետովո, Մարգահովիտ, Լերմոնտովո և Շահումյան բնակավայրերի հարակից տարածքներում[2], որն ստեղծվել է կովկասյան մրտավարդենու մնացուկային թփերի պահպանության նպատակով։ Հիմնադրվել է 1959[3] թվականի հունվարի 29-ին ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 20 որոշմամբ, ունի 1000 հա տարածք[4]։

Մրտավարդենու արգելավայր
Տեսակարգելոց
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԼոռու մարզ
Հիմնվել է1959
Մակերես1 կմ²
ԲԾՄ1900 մետր և 2200 մետր
Մրտավարդենու արգելավայրը գտնվում է Հայաստանում
Մրտավարդենու արգելավայր

Արգելավայրը տեղակայված է Փամբակի լեռնաշղթայի և Ծաղկունյաց լեռնաշղթաների հյուսիսային լանջերին՝ Աղստև գետի աջափնյակում Մարգահովիտ գյուղից հարավ։ Մրտավարդենին կարելի է տեսնել վերջինից դեպի Փամբակի լեռնաշղթայի Ամպասար (3053 մ) ընկած տարածքում, համանուն լեռնանցքն ու Մեղրաձոր գյուղը տանող գրունտային ճանապարհի հարևանությամբ։ Մրտավարդենին Հայաստանի ֆլորայի հազվագյուտ և գեղեցկագույն տեսակներից է։ Նրա մշտադալար, 20-25 սմ բարձրության թփերն ունեն գեղազարդ տեսք՝ կոշտ կաշեկերպ փայլուն տերևների և ողկույզանման ծաղկաբույլերում փունջ-փունջ աճած, սպիտակ կամ կրեմագույն ծաղիկների շնորհիվ։ Մրտավարդենու տարածքի կրճատման հիմնական պատճառն էկոլոգիական պայմանների, հատկապես կլիմայի փոփոխությունն է՝ մասնավորապես խոնավության նվազումը։ Այն աճում է ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրություններում[5]։

Ռելիկտային մրտավարդենու արգելավայրը գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերատեսչական ենթակայության տակ (կառավարող կազմակերպությունը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ)[4][6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։