Մրգավան կամավորական ջոկատ

«Մրգավան» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Մրգավան գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ ջոկատի առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Կոռնիձոր, Արավուս), Կապանի (Սրաշեն), Տավուշի (Պառավաքար) և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ, Վերինշեն) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարաներ են եղել Ս. Հարությունյանը (հիմնադիր-հրամանատար) և Խ. Թադևոսյանը։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ՝ Գեղամ Խուդավերդյանը և Վաչիկ Սարգսյանը։

Մրգավան կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՄրգավան
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՍ.Հարությունյան, Խ.Թադևոսյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։