Մրգային թեյ

թեյի թուրմ, տարբեր տեսակի բոված բուսական հումքերի խառնուրդ

Մրգային թեյ, թեյի թուրմ, տարբեր տեսակի բոված բուսական հումքերի խառնուրդ՝ զտված մրգահյութի և մրգային էսենցիայի հավելումով։ Մրգային թեյերը կոչվում են «թեյ», բայց ըստ օրենքի և ապրանքային նշանի՝ «թեյի նման արտադրանք» են։

Մրգային թեյ
ԵնթատեսակԲուսական թեյեր[1] և թեյ[1]
Հատիկավոր մրգային թեյ

Եռացրած ջրով մրգային թեյ պատրաստելիս ստացվում է տաք ըմպելիք՝ թթվաշ - դառնահամ, շագանակագույն կամ մուգ շագանակագույն հաճելի մրգային թուրմ, որը սովորաբար օգտագործում են շաքարով և առանց կաթի։ Փոխարինում է բնական թեյին, գրեթե չի զիջում նրան սննդային արժեքով, բայց չի պարունակում ալկալոիդներ (տանին և կոֆեին)։ Մրգային թեյը հեշտ լուծվող է և դյուրամարս, պարունակում է C, B1, B2, PP վիտամիններ։ ԽՍՀՄ-ում արտադրվում էին 14 տեսակի մրգային թեյեր, այդ թվում՝ ծիրանի, նարնջի, տանձի, ելակի, ազնվամորու, կիտրոնի, մորու, մեղրի, հատապտղային, բալի, խնձորի[2]։

Մրգային թեյը պատրաստվում է վայրի տեսակի խնձորից և տանձից, ինչպես նաև եղերդակից, քանի որ դրանք, ի տարբերություն մշակված տեսակների, ունեն ավելի բարձր թթվայնություն, որն անհրաժեշտ է համի ամբողջականության համար։ Մրգային և հատապտղային բաղադրիչները, ինչպես նաև մրգային էսենցիան ավելացնում են փնջի բույրը։ Մրգային թեյի արտադրության ժամանակ հումքը մաքրվում, բովվում, մանրացվում և խառնվում է` ըստ բաղադրատոմսի։ Տաք վիճակում մրգահյութը ավելացվում է խառնուրդին, որպեսզի ստացվի խտացված մրգային թեյ, այնուհետև այն փաթեթավորում են բրիկետներով։ Միգահյութը կատարում է միահյուսող գործառույթ և ունի ներծծող հատկություն։ Բովվելու ընթացքում բուսական խառնուրդը ենթարկվում է նյութափոխանակության. ջուրը գոլորշանում է, շաքարը կարամելացվում է, սպիտակուցները և այլ նյութեր քայքայվում են, մեծանում է ջրի մեջ լուծվող նյութերի քանակը։ Եղերդակը բարձր ջերմաստիճանում ենթարկվում է ինուլինի հիդրոլիզի, որը մասնակիորեն վերածվում է ֆրուկտոզի[2]։

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 28-ից պատժի սպառնալիքով Գերմանիայում կարգելվի վաճառել բուսական կամ մրգային թեյեր նորածինների և փոքր երեխաների համար, որոնք վաղուց հայտնի են շաքարի հավելումով, օշարակով, մրգահյութով, մեղրով, ածիկով և այլն[3]։

Պահպանում խմբագրել

Մրգային թեյի պատշաճ պահպանումը կարևոր է միասնական համ ստանալու համար, մրգերի հատկությունները պահանջում են զով և չոր պահպանում, և դրանք պետք է պահվեն մթության մեջ և հերմետիկ։ Մրգային թեյը կորցնում է որակը մյուս ուժեղ հոտավետ խոտաբույսերի և համեմունքների առկայության դեպքում։ Համապատասխանաբար, բացված տուփերն անհրաժեշտ է արագ օգտագործել։

Գրականություն խմբագրել

Մրգային թեյ //Ապրանքային բառարան /Ի. Ա. Պուգարով (Գլխավոր խմբագիր), Մ։ Առևտրային գրականության պետական հրատարակչություն, 1961, հ.9. 460-462, էջ 890։

Ծանոթագրություններ խմբագրել