Մուքառամ Տուրգունբաևա (ուզբ.՝ Mukarram Turgʻunboyeva, ապրիլի 30 (մայիսի 13), 1913, Ֆերգանա, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 26, 1978(1978-11-26), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի խորհրադյին արտիստուհի, բալետմայստեր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1959)։ ՍՄԿԿ անդամ 1953 թվականից։

Մուքառամ Տուրգունբաևա
Мукаррам Тургунбаева
Ծնվել էապրիլի 30 (մայիսի 13), 1913
ԾննդավայրՖերգանա, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 26, 1978(1978-11-26) (65 տարեկան)
Մահվան վայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՉիգատոյի գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունբալետի պարող, բալետմայստեր, դերասանուհի, պարուսույց, բալետի պարուհի, բալետի ուսուցիչ և բանահավաք
ԱշխատավայրՏաշքենդի Ա. Նավոյի անվան ակադեմիական մեծ թատրոն և Bahor?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

1929-1954 թվականներին եղել է Ա․ Նավոիի անվ․ օպերայի և բալետի թատրոնի արտիստուհի (1931 թվականից՝ մենապարուհի, 1937 թվականից՝ բալետմայստեր)։ Մասնակցել է ուզբ․ առաջին բալետների ստեղծմանը։ Դերապարերից են՝ Շահիդա (Տալի «Շահիդա»), Աք-Բիլյակ (Վասիլենկոյի «Աք-Բիլյակ»), Գուլյանդոմ (Բրուսիլովսկու «Դուլյանդոմ»), Զարեմա (Ասաֆեի «Բախչիսարայի շատրվանը»)։ Ուզբ․ պարի ֆոլկլորի գիտակ էր և բանահավաք։ 1957 թվականից Ուզբ․ ՍՍՀ «Բախոր» ժող․ պարի անսամբլի կազմակերպիչն էր և գեղարվեստական ղեկավարը։ 1945-1957 թվականներին դասավանդել է Ուզբ․ պարարվեստի ուսումնարանում։ ԽՍՀՄ (1946, 1951, 1973) և Ուզբեկական ՍՍՀ Համզայի անվ․ (1967) պետ․ մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Тургунбаева Мукаррам // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։