Մուրուզիի տուն (ռուս.՝ Дом Мурузи), նախկին եկամտաբեր տուն Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը գտնվում է Լիտեյնի պողոտա, տուն 24 հասցեով (տուն 27՝ Պեստելի փողոցում, տուն 14՝ Կորոլենկոյի փողոցում)։ Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար` 781610563270005)[1]։

Մուրուզիի տուն
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Ճարտարապետական ոճմավրիտանական ճարտարապետություն
ՍեփականատերQ110737945?
Հիմնադրված է1877
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տունը կառուցվել է 1874-1877 թվականներին Ճարտարապետ Ա. Կ. Սերեբրյակովի նախագծով՝ Պ. Ի. Շեստովի մասնակցությամբ իշխան Ալեքսանդր Դմիտրիևիչ Մուրուզիի (1807-1880) համար այն հողակտորի վրա, որը ժամանակին պատկանել է Ն. Պ. Ռեզանովին։ Մի շարք ինտերիերներ նախագծել է Ն. Վ. Սուլթանովը։ Տան ճակատը նեոմավրիտանյան ոճով է։ 1890 թվականից մինչև 1917 թվականի հեղափոխությունը տունը պատկանում էր գեներալ-լեյտենանտ Օսկար Ռեյնին[2], որը կապիտալի մի մասը ժառանգել էր աներոջից՝ Կ. Պ. Տրապեզնիկովից։

Մուրուզիի տունը զբաղեցնում է «Սանկտ Պետերբուրգի ժամանակակից գրական քարտեզի ամենապատվավոր տեղերից մեկը»[3].

  • Դ. Ս. Մերեժկովսկին և Զ. Ն. Գիպիուսը այստեղ ապրել են 19-րդ դարի վերջին տասնամյակում և 20-րդ դարի սկզբին, ընդհանուր առմամբ՝ քսաներեք տարի։
  • Հետագայում այստեղ գործել է հանրային ընթերցասրահ, որը պահում էր բանաստեղծ և թարգմանիչ Վլադիմիր Պյաստի՝ Ալեքսանդր Բլոկի մտերիմ ընկերոջ տատիկը։
  • 1920-ական թվականների սկզբին, Նիկոլայ Գումիլյովի նախաձեռնությամբ, ստեղծվեց Պետրոգրադի պոեզիայի տունը[3]։
  • 1955-1972 թվականներին (ԽՍՀՄ-ից մեկնելուց առաջ) Մուրուզիի տանն ապրել է բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին[2], որի բնակարանում կազմակերպվել է Բրոդսկու հուշաթանգարանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Доходный дом князя А. Д. Мурузи». Վերցված է 2019 Փետրվար 21-ին.
  2. 2,0 2,1 Лосев Л. В. Иосиф Бродский. Опыт литературной биографии. — М.: Молодая гвардия, 2011. — С. 13. ISBN 978-5-235-03459-4
  3. 3,0 3,1 Ю. В. Зобнин. Дмитрий Мережковский: жизнь и деяния. Москва. — Молодая гвардия. 2008. Жизнь замечательных людей; Вып. 1291 (1091). Стр. 91-92. ISBN 978-5-235-03072-5

Գրականություն խմբագրել

  • Зодчие Санкт-Петербурга. XIX — начало XX века / сост. В. Г. Исаченко; ред. Ю. Артемьева, С. Прохватилова. — СПб.: Лениздат, 1998. — 1070 с. — ISBN 5-289-01586-8.