Մուսկատ (ֆր.՝ muscat, լատին․՝ muscus բառից, մուսկուս), աղանդերային գինի, որը պատրաստվում է մուսկատ տեսակի սպիտակ, վարդագույն և սև խաղողից։ Որպես կանոն պարունակում է 13-16 % սպիրտ և 20-30 % շաքար։ Առանձնանում է խաղողում պարունակվող եթերային յուղերի կողմից հաղորդվող բնորոշ բույրով։ Խաղողը հավաքում են 25-40 % շաքարայնության դեպքում։

Մուսկատ
muscat
Ենթատեսակգինի և թնդեցված գինի
ԲաղադրամասերMuscat?
Ծագման երկիր Իսպանիա
Գույնսպիտակ
 Muscat wines Վիքիպահեստում

Առավել լայն ճանաչում ունեն Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և այլ եվրոպական երկրների գինեգործական տնտեսությունների կողմից արտադրվող (ինչպես չոր, այնպես էլ քաղցր) մուսկատային գինիները։ Ճանաչում են ստացել նաև Մասսանդրա միավորման կողմից Ղրիմում աճեցվող մուսկատային տեսակի խաղողից պատրաստվող մուսկատները (հատկապես նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում)։

Մուսկատների որոշ տարատեսակներ անվանվում են մուսկատելների կողմից (Moscatel)։ Այս տերմինը տարբեր երկրներում ունի տարբեր նշանակություն և կարող է վերաբերել այն գինիներին, որոնց պատրաստման ժամանակ բացի մուսկատից օգտագործվում են նաև խաղողի այլ տեսակներ[1]՝ մուսկատել տեսակի խաղողից գինիները, արտադրության վայրում որոշակի մուսկատների սորտերը[2](օրինակ՝ Setúbal DOC), մուսկատային գինիների համային և բուրմունքային որակները կրկնօրինակող գինիները, այդ թվում նաև արհեստական էսենցիայի օգնությամբ թնդեցված[3] և մուսկատային խաղողից պատրաստված էժանագին գինիները[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мускатель // Кулинарная энциклопедия. — М.: Комсомольская правда, 2016. — Т. 22. — P. 63—64.
  2. Мускатель // Толковый словарь Ефремовой. Т. Ф. Ефремова. 2000
  3. Мускатель // Кулинарный словарь В. В. Похлебкина, 2002
  4. Hailman, John R. (2006). Thomas Jefferson on Wine. University Press of Mississippi. էջ 50.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսկատ (գինի)» հոդվածին։