Մուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)

«Մուսա լեռան քառասուն օրը» (անգլ.՝ The Forty Days of Musa Dagh) պրոդյուսեր Զոն Քուրքջյանի[1] և ռեժիսոր Սարգիս Մուրադյանի ֆիլմն է՝ նկարահանված 1982 թվականին համանուն վեպի հիման վրա՝ Ալեքս Հակոբյանի սցենարով[2]։ Ֆիլմը «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ադապտացիան է, որը պատմում է Հայոց ցեղասպանության ժամանակ Մուսա լեռան վրա տեղի ունեցող հակամարտությունների մասին՝ այն ժամանակ Հալեպի վիլայեթում (Օսմանյան կայսրություն), իսկ այժմ՝ Հաթայի մարզում (Թուրքիա

Մուսա լեռան քառասուն օրը
ԵրկիրԱՄՆ
Թվական1982
ՌեժիսորՍարգիս Մուրադյան
ՊրոդյուսերԶոն Քուրքջյան

Էդվարդ Մինասյանն իր «Մուսա լեռը» գրքում գրել է, որ ֆիլմը «Մուսա լեռան հերոսներին և մարդկության հանդեպ անմարդկայնության անմեղ զոհերին նվիրված մի համեստ հուշարձան է»[1]։

Դերերում խմբագրել

  • Կաբիր Բեդի՝ Գաբրիել Բագրատյանի դերում։ Նյու Յորքի գրքերի ակնարկից Զեյմս Ռեյդելը գրել է, որ «Բեդիի դերասանական հնարավորությունները» չեն կարող լրացնել սցենարի և մյուս դերասանների թերությունները[3]
  • Ռոնի Քերոլ՝ Զուլիետ Բագրատյանի դերում։ Քերոլը Էյլին Ֆորդի մոդելներից էր[4]
  • Փոլ Քինգ՝ Ստիվեն Բագրատյանի դերում
  • Գայ Սթոքվել՝ Սիմոն Թոմասյանի դերում
  • Փիթեր Հասքել՝ Մարիս Դուրանդի դերում
  • Մայքլ Կոնստանտին՝ Թալեաթ փաշայի դերում
  • Դեյվիդ Մաուրո՝ Էնվեր փաշայի դերում
  • Դեյվիդ Օպատոշու՝ Հենրի Մորգենթաույի դերում
  • Զիլբերթ Գրին՝ Յոհաննես Լեփսիուսի դերում
  • Զոն Հոյթ՝ Գեներալ Վագենհեյմի դերում։

Զարգացում և արտադրություն խմբագրել

Ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հիման վրա համանուն ֆիլմ նկարահանելու Հոլիվուդի փորձերը մշտապես ձախողվել են՝ սկսած 1930-ական թվականներից, քանի որ թուրքական կառավարությունը դիվանագիտական և ֆինանսական ճնշում էր գործադրում ՄԳՄ-ի (Մետրո-Գոլդուին-Մայեր) վրա, որպեսզի նա չզբաղվի այդ ֆիլմով։ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մունիր Էրթեգյունը վախենում էր, որ ֆիլմի ստեղծումը լրջորեն կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին[5]։

ՄԳՄ-ը վաճառեց ֆիլմի իրավունքները Քուրքջյանին[5]։ Անշարժ գույքի կառուցապատող Քուրքջյանը իրավունքները ստանալու պահին չուներ ֆիլմեր նկարահանելու մեծ փորձ[2]։

Քուրքջյանն ի սկզբանե հույս ուներ, որ ստուդիան նկարահանման իրավունքների առաջարկ կանի, բայց որոշեց սկսել ֆիլմի արտադրությունը 1982 թվականին, քանի որ ըստ պայմանագրի նրա իրավունքներն ավարտվում էին վեց շաբաթից[6]։ Քուրքջյանը խնդրեց Հակոբյանին, որ այս արտադրության մեջ ներառի «Մուսա լեռան» տարբեր սցենարների լավագույն էլեմենտները[6]։ Ռեյդելը գրել է, որ ստացված սցենարը «շատ քիչ նմանություն ուներ վեպի հետ»[7]։

Մինասյանը գրեց, որ Քուրքջյանի կողմից ստեղծված ֆիլմը տարբերվում էր նախատեսված մեծ բյուջե ունեցող ֆիլմից, որն ի սկզբանե նախատեսում էր նկարահանել ՄԳՄ-ը, դերասաններն «անհայտ» էին[8]։ Ֆիլմի բյուջեն կազմում էր 1 միլիոն դոլլար, չնայած պրոդյուսերները 8-10 միլիոն դոլլարի հույս ունեին, այդ իսկ պատճառով նրանք հեռացրեցին բազմաթիվ տեսարաններ[6], իսկ Մինասյանը հայտարարեց, որ վերջնական արտադրանքը «զգալիորեն կրճատվել է»[8]։ Բացի այդ, աշխատուժի ծախսերը սպառել էին բյուջեի մեծ մասը։ Ռեյդելը նկարագրեց այդ ծախսերը որպես «միության մասշտաբի ծախսեր»[7]։

Նկարահանման վայրերը ներառում էին Մալիբուն, Կալիֆորնիան[6] և Լոս Անջելեսի հարակից բլուրները[7]։

Թողարկում, ընդունելություն և ժառանգություն խմբագրել

Ցուցադրությունների մեծ մասը էթնիկ հայերի համար էր նախատեսված[9], և առևտրային թատրոնները չէին ցուցադրում այն[6]։

Դեյվիդ Վելքին, ով «Գլոբալ Հոլլիվուդն ընդդեմ ազգային հպարտության. Մուսա լեռան քառասուն օրը ֆիլմի համար պայքարը» գրքի հեղինակն էր, գրեց, որ ոչ բոլոր կինոքննադատներն են դիտել ֆիլմը, իսկ ով էլ դիտել է՝ «մերժել է» այն[6]։ Վելքին հայտարարեց, որ «Մուսա լեռան քառասուն օրը» «հավաքական ֆարս էր՝ զուրկ համախմբվածությունից», և որ այն «երբեք հնարավորություն չուներ բավարարելու այն մեծ սպասումները, որոնք ժամանակին ՄԳՄ-ն ուներ հայեցակարգի նկատմամբ»[6]։

Ըստ Variety պարբերականում տպագրված ակնարկի՝ «Մուսա լեռան քառասուն օրը» ֆիլմը «փոքրիկ և մռայլ մի ֆիլմ էր, որն արժանի ոչ մի առնչություն չուներ իր ծանրակշիռ սյուժեի հետ»[6]։ Ռեյդելը գրել է, որ «վերջնական արդյունքը իրական ֆիլմ չէր, և ոչ էլ՝ Բ-կարգի ֆիլմ»[7]։

Ջորջ Ս. Հարրիսը՝ «Թուրք-Ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը. Դեսպան (Մեհմեդ) Մյունիր Էրթեգյուն (1934-1944 թվականներ)» գրքի հեղինակը, հայտարարել է, որ ֆիլմի բացահայտման բացակայությունը նշանակում էր, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն անվնաս կմնան[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Edward Minasian's New Book on Musa Dagh» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 «Global Hollywood Versus National Pride: The Battle to Film The Forty Days of Musa Dagh». Film Quarterly (ամերիկյան անգլերեն). 2006 թ․ մարտի 1. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. Reidel, James. «The Epic of a Genocide». The New York Review of Books (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Twentieth Arpa International Film Festival Celebration Wraps with Emotional Tributes». Armenian Weekly. 2017 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  5. 5,0 5,1 Harris, George; Criss, Nur Bilge (2009 թ․ հունիսի 17). "Cementing Turkish-American Relations: The Ambassadorship of (Mehmet) Münir Ertegün (1934-1944)" (Chapter 6). In: Harris, George S. and Nur Bilge Criss (editors). Studies in Atatürk's Turkey: The American Dimension (անգլերեն). BRILL. ISBN 978-90-474-2780-3.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Welky, David (Spring 2006). «Global Hollywood Versus National Pride: The Battle to Film The Forty Days of Musa Dagh». Film Quarterly. University of California Press. 59 (3): 35–43. doi:10.1525/fq.2006.59.3.35. JSTOR 10.1525/fq.2006.59.3.35. - Cited: p. 41 - Published March 1, 2006.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Reidel, James (2015 թ․ ապրիլի 24). «The Epic of a Genocide». The New York Review of Books. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  8. 8,0 8,1 Minasian, p. 130.
  9. 9,0 9,1 Harris, George S. "Cementing Turkish-American Relations: The Ambassadorship of (Mehmet) Münir Ertegün (1934-1944)" (Chapter 6). In: Harris, George S. and Nur Bilge Criss (editors). Studies in Atatürk's Turkey: The American Dimension. BRILL/ Brill Publishers, June 17, 2009. 9047427807, 9789047427803. Start: p. 177. CITED: p. 188.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել