Սարգիս Մուսայելյան

հայ հեղափոխական
(Վերահղված է Մուսայելյան Սարգիսից)

Սարգիս Գրիգորի Մուսայելյան (նոյեմբերի 14 (26), 1882[1], Չայքենդ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1] - օգոստոսի 14, 1920(1920-08-14)[1], Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]), հայ բոլշևիկ, Հայաստանի առաջին Հանրապետությունում 1920 թվականի այսպես կոչված՝ Մայիսյան ապստամբության ղեկավարներից։

Սարգիս Մուսայելյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14 (26), 1882[1]
ԾննդավայրՉայքենդ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1]
Մահացել էօգոստոսի 14, 1920(1920-08-14)[1] (37 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մասնագիտությունհեղափոխական և դպրոցի ուսուցիչ
Գերեզման Մայիսյան ապստամբության ղեկավարների (Ստեփան Ալավերդյան, Սարգիս Մուսայելյան, Բագրատ Ղարիբջանյան)

Ավարտել է Գորիի ուսուցչական սեմինարիան։ 1901-1915 թվականներին ուսուցչություն է արել նախ Նուխիի գավառի Սաբաթլու գյուղում, ապա՝ Գորիսում։ 1915 թվականին զորակոչվել է Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է գնդի հեղկոմի նախագահ։ Այնուհետև գործել է Գանձակում և Բաքվում։ 1918 թվականի վերջին, որպես կարմիր բանակի զորամասերից մեկի հրամանատար և զրահագնացքի պետ, Բաքվում մասնակցել է մուսավաթականների դեմ մղվող քաղաքացիական պատերազմին։ 1919 թվականի փետրվարից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ։ Նշանակվել է «Վարդան զորավար» զրահագնացքի պետ և, կապվելով տեղի բոլշևիկների հետ, քարոզչական աշխատանք է տարել զինվորների և երկաթուղային բանվորների շրջանում։ Ղեկավար մասնակցություն է ունեցել Ալեքսանդրապոլի 1920 թվականի մայիսմեկյան հակադաշնակցական ցույցերին։ 1920 թվականի մայիսի 7-ին ընտրվել է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում։ Որպես կարմիր զորքերի հրամանատար և «Վարդան զորավար» զրահագնացքի պետ, մասնակցել է մայիսյան ապստամբությանը։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո գնդակահարվել է Անկախ Հայաստանի կառավարության կողմից։

Գրականություն խմբագրել

  • Արզումանյան Մ. Վ., Սարգիս Մուսայելյան, Երևան, 1955։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 87.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 87