Բացել գլխավոր ցանկը

Մուշկան Նիսալավուրտ (ապրել է 5-րդ դարում), պարսկական զորքերի հրամանատարը Ավարայրի ճակատամարտի ժամանակ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ծնվել է մոտավորապես 400-410-ական թվականներին և մահացել 455-465 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ 449 թվականին պարսկական արքունիքն արձակեց մի հրովարտակ, որի համաձայն պետք է կրոնափոխ արվեր Հայաստանը, սակայն հայ իշխանները չեն ենթարկվում այդ հրովարտակին և ապստամբում են։ Պարսկաստանի թագավորը զորք է ուղարկում Հայաստան Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ՝ ճնշելու հայ իշխաններ բարձրացրած ապստամբությունը և կրոնափոխ անելու հայերին։ 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ափին, տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ ոչ մի կողմը չի հաղթում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Մուշկան Նիսալավուրտը նաև մասնակցել է պարսկական արքունիքում կազմակերպվող կարևոր ժողովներին և եղել է պարսից թագավորի մտերիմներից։

Մուշկան Նիսալավուրտ

Տես նաևԽմբագրել