Մուշեղ Հովսեփյան

հայ բանասեր, լրագրող

Մուշեղ Մայիսի Հովսեփյան (հունվարի 4, 1961(1961-01-04)[1], Ծաղկունք - նոյեմբերի 25, 2021(2021-11-25), Երևան, Հայաստան), հայ բանասեր, լրագրող։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2007

Մուշեղ Հովսեփյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1961(1961-01-04)[1]
ԾննդավայրԾաղկունք
Մահացել էնոյեմբերի 25, 2021(2021-11-25) (60 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1985), Մոսկվայի պետական համալսարան (1988) և Երևանի պետական համալսարան (1991)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2002) և պրոֆեսոր (2007)
Մասնագիտությունբանասեր և լրագրող
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Մուշեղ Հովսեփյանը ծնվել է 1961 թվականին Սևանի շրջանի Ծաղկունք գյուղում։ 1982-1985 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1985-1988 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 1988-1991 թվականներին՝ ԵՊՀ ասպիրանտուրայում։ 1991 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզ։ 1991 թվականից դասախոսում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում[2]։

1991-1994 թվականներին եղել է Հայաստանի հանրային ռադիոյի հասարակական-քաղաքական գլխավոր խմբագրության խմբագիր, 1991-1997 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, 1997-2003 թվականներին՝ «Անանիա Շիրակացի» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, 2001-2005 թվականներին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, 2003-2008 թվականներին՝ Ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր։ 1999 թվականից ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչն է, ( հետագայում ամբիոնը վերանվանվել է Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի) ։ 2008 - 2015 թվականներին եղել է ԵՊՀ Գիտխորհրդի անդամ[3][4]։

2002 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան («Ռադիոշուկայի օրինաչափությունները և զարգացման միտումները ՀՀ-ում», 2002 թ., Երևան), 2007 թվականից՝ պրոֆեսոր։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն։

Երկեր խմբագրել

  • Մուշեղ Հովսեփյան, Ռադիոժուռնալիստիկայի հիմունքներ. պատմություն և տեսություն | Դասախոսություններ, ԵՊՀ հրատարակչություն, Երևան 2014, 102 էջ։
  • Մուշեղ Հովսեփյան, Բանակ-հասարակություն հարաբերությունների իրավական և էթիկական առանձնահատկությունները | Նոր և այլընտրանքային մեդիա. էթիկական և իրավական խնդիրներ, ուսումնական ուղեցույց, միջազգային միջբուհական գիտաժողով, երևան, 2012, 5 էջ, 18 - 22։
  • Դավիթ Ալավերդյան, Նաղաշ Մարտիրոսյան, Մուշեղ Հովսեփյան, Լիլիթ Հակոբյան , Սուրեն Դեհերյան, Արփինե Գրիգորյան, Մարգարիտ Եսայան, Տատյանա Հովհաննիսյան, Սամվել Մարտիրոսյան , Լիանա Սայադյան, Վարդուհի Պետրոսյան, Արփինե Հովհաննիսյան, Նիլս Լեոպոլդ, Սեբաստիան Մյուլեր, Պիեռ-Ֆրանսուա Դոկուր, Քվենտին վան Էնիս, Նոր և այլընտրանքային մեդիա. էթիկական և իրավական խնդիրներ | «Հայկարլի» ՍՊԸ տպարան, Երևան 2012, 128 էջ։
  • Մուշեղ Հովսեփյան, Արտերկրի համար տրվող հաղորդումների հիմնադրումը հանրապետական ռադիոյում | «TV&R՚»հանդես, N 5, Երևան, 2002 թ., 2 էջ, 4-5։
  • Մուշեղ Հովսեփյան, Ռադիոշուկայի օրինաչափությունները և զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում | ԵՊՀ հրատարակչություն, 2002 թ., 272 էջ
  • Մուշեղ Հովսեփյան, Հանրապետական ռադիոյի գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին | «ՙՆոր Դար» հանդես, N 2, Երևան, 2002 թ., 5 էջ, 327-332։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5251
  2. «AV Production - Մուշեղ Հովսեփյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  3. «Մուշեղ Մայիսի Հովսեփյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  4. «Մուշեղ Մայիսի Հովսեփյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.