Մուշեղ Անտոնյան

հայ օդաչու

Մուշեղ Սմբատի Անտոնյան (օգոստոսի 7, 1958(1958-08-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 11, 1991(1991-07-11)), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։

Մուշեղ Անտոնյան
Դիմանկար
Արցախյան ազատամարտի օդաչու
Ծնվել էօգոստոսի 7, 1958
ԾննդավայրԵրևան,
Մահացել էհուլիսի 11, 1991
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ
աստիճանի շքանշան

1975–1977 թվականներին ծառայել ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1981)։ 1981 թվականից աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին։

1989–1991 թվականներին որպես Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և Արցախի ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը Արցախ, Շահումյան և Գետաշեն կազմել է 2494 ժամ։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում [1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 673։

Արտաքին հղումներ խմբագրել

http://www.hayzinvor.am/3167.html