Մուշեղ Ադոնց

հայ տնտեսագետ

Մուշեղ Համբարձումի Ադոնց (մայիսի 16, 1910(1910-05-16)[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 2, 1994(1994-07-02), Երևան, Հայաստան), Մ. Ադոնցը հայ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1961), հեղինակ է ավելի քան 100 գիտական ուսումնասիրության։

Մուշեղ Ադոնց
Ծնվել էմայիսի 16, 1910(1910-05-16)[1][2]
Բաքու, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 2, 1994(1994-07-02) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)ՀԿԿ[1] և ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ[1]
Պաշտոն(ներ)պառլամենտի անդամ
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1932) և Մոսկվայի պետական համալսարան (1948)
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1][2] (1958)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Բաքվում Համբարձում Ավետի Ադոնցի ընտանիքում։ Սերում է Ադոնցների հանրահայտ տոհմից։ 1932 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1945-1948 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրայում, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն։ 1948-1955 թվականներին Մուշեղ Ադոնցը ղեկավարել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնը, 1955-1958 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի քաղաքատնտեսության սեկտորը։ 1958 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Արևելյան Հայաստանի տնտեսական զարգացումը 19-րդ դարում» թեմայով։ 1961 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

1958-1961 թվականներին Ադոնցը եղել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար։ 1962-1966 թվականներին վարել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը։ 1966-1989 թվականներին եղել է Տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։

Մ.Ադոնցը հեղինակ է ավելի քան 100 գիտական ուսումնասիրության,առանձին գրքերով հրատարակել է մի շարք աշխատություններ, որոնցից են. «Արևելյան Հայաստանի տնտեսական զարգացումը XIX դարում» (ռուսերեն, Երևան, 1957), «Սոցիալիստական հասարակարգի ազգային եկամուտը» (1963), «Արտադրանքի ինքնարժեքը և նրա իջեցման ուղիները», «Հայաստանի ժողովրդական տնտեսությունը XX դարի առաջին քսանամյակում» և այլն[3][4]։

Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, Երևանի քաղաքային խորհրդի և շրջանային խորհրդի պատգամավոր, Երևանի շրջկոմի պլենումի անդամ։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, մեդալներով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով[4]։ 2010 թ. գիտնականի 100- ամյակի առթիվ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպվեց գիտաժողով։ Հանրապետական գիտաժողովի նյութերը «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները» վերնագրով լույս տեսավ առանձին գրքով։

2013 թ. Սիսիանում բացվեց Մուշեղ և Հրանտ Ադոնցների քանդակները։

Ադոնցների նշանավոր տոհմի երախտավոր ժառանգորդ Ռոլանդ Ադոնցի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Սիսիանի՝ Երևանյան զբոսայգում կանգնեցվեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական, կուսակցական գործիչ Մուշեղ Համբարձումի Ադոնցի և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հրանտ Տիգրանի Ադոնցի քանդակները։

  • Ֆաբգործարանային յոթնամյակների ծրագիր։ Պրակ 1։ 1. Ֆիզիկա, 2.Աստղաբաշխություն, 3.Քիմիա, Ադոնց Մուշեղ Համբարձումի, Բաբայան Ռ., Լուսժողկոմատ-ուսումնա-մեթոդական սեկտոր, ՀՍԽՀ, Յերևան, Տպ. Պետհրատի, 1932։
  • Ֆաբգործարանային յոթնամյակների ծրագիր։ Պրակ IV: Բիոլոգիա, Ադոնց Մուշեղ Համբարձումի, Բաբայան Ռ., Լուսժողկոմատ-ուսումնա-մեթոդոդական սեկտոր ՀՍԽՀ, Յերևան, Տպ. Պետհրատի, 1932։
  • Ֆաբգործարանային յոթնամյակների ծրագիր։ Պրակ III: Մաթեմատիկա, Ադոնց Մուշեղ Համբարձումի, Բաբայան Ռ., Լուսժողկոմատ-Ուսման-մեթոդական սեկտոր, ՀՍԽՀ, Յերևան, Տպ. Պետհրատի, 1932։
  • Արտադրանքի ինքնարժեքը և նրա իջեցման ուղիները։ Երևանում կարդացած հրապարակային դասախոսության սղագրությունը։ Ադոնց Մուշեղ Համբարձումի, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1950։
  • Սոցիալիզմի հիմնական տնտեսական օրենքի մասին։ Ադոնց Մուշեղ Համբարձումի, Երևան, Հայպետհրա, 1953։
  • Արդյունաբերական արտադրանքի ինքնարժեքը և նրա իջեցման ուղիները։ Ադոնց Մուշեղ Համբարձումի, Երևան, Հայպետհրատ, 1956։
  • Սոցիալիզմի շրջանի ապրանքային արտադրության, արժեքի օրենքի և գնագոյացման հարցերի շուրջը։ Ադոնց Մուշեղ Համբարձումի, Երևան, ՀՍՍՌ ԳԱ, 1957։
  • Экономическое развитие Восточной Армении в XIX веке = Արևելյան Հայաստանի տնտեսական զարգացումը XIX դարում, Ադոնց Մուշեղ Համբարձումի, Институт экономики АН АрмССР, Ереван, Изд-во АН АрмССР, 1957.
  • Վլադիմիր Իլյիչ Լենին։ Կենսագրություն = Владимир Ильич Ленин: Биография, Պոսպելով Պ. Ն, Եվգրաֆով Վ. Ե, Զևին Վ. Ե, Ադոնց Մուշեղ Համբարձումի, Բարսեղյան Խիկար Հակոբի, Հայաստանի ԿՊ Կենտկոմին կից պարտիայի պատմության ինստիտուտ, ՍՄԿՊ Կենտկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտ, Հայկական ֆիլիալ, Երևան, Հայպետհրատ, 1961։
  • Սոցիալիստական հասարակարգի ազգային եկամուտ։ Ադոնց Մուշեղ Համբարձումի, Երևան, Հայպետհրատ, 1963։
  • Материалы всесоюзной научной конференции по проблемам народонаселения Закавказья. Ереван, Б. и., 1968, 294 с.
  • Հայաստանի ժողովրդական տնտեսությունը և հայ տնտեսագիտական միտքը XX դարի սկզբին։ Ադոնց Մուշեղ Համբարձումի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1968։
  • Պետական պլանավորման զարգացումը Սովետական Հայաստանում։ Ադոնց Մուշեղ Համբարձումի, Երևան, «Հայաստան», 1972, 132 էջ։
  • Միջտնտեսային կոոպերացիան և ագրոարդյունաբերական ինտեգրացիան։ Ադոնց Մուշեղ Համբարձումի, Երևան, «Հայաստան», 1978։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 31.
  4. 4,0 4,1 Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 60-61։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշեղ Ադոնց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 76