Մունաս Դաբուր (եբրայերեն՝ מואנס דאבור‎‎, մայիսի 14, 1992(1992-05-14)[1][2][3], Նազարեթ, Իսրայել), իսրայելցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի և Իսրայելի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։

Մունաս Դաբուր
מואנס דאבור
Դաբուրը Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ազգությունը Palestinians?
Քաղաքացիությունը Իսրայել Իսրայել
Ծննդյան ամսաթիվ մայիսի 14, 1992(1992-05-14)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Նազարեթ, Իսրայել
Հասակ 181 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 9
Պատանեկան կարիերա
2003-2010 Իսրայել Մակկաբի Նազարեթ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2010 Իսրայել Մակկաբի Նազարեթ 5 (0)
2010-2014 Իսրայել Մակկաբի Թել Ավիվ 66 (22)
2014-2016 Շվեյցարիա Գրասհոպեր 82 (41)
2016-2019 Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ 76 (44)
2017   Շվեյցարիա Գրասհոպեր 13 (7)
2019-ներկա Իսպանիա Սևիլյա 0 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Իսրայել Իսրայել Մ19 7 (5)
2011-2014 Իսրայել Իսրայել Մ21 22 (13)
2014-ներկա Իսրայել Իսրայել 15 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 27-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 27-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Մակկաբի Թել Ավիվ խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Դաբուրը սկսել է Մակկաբի Նազարեթում[5]։ 2010 թվականին նա միացավ Մակկաբի Թել Ավիվին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Խազար Լենկորանի դեմ խաղում[6]։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Դինամո Կիևի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը Իսրայելի առաջնությունում խփեց դեկտեմբերի 28-ին՝ Հապոել Ռիշոն Լեցիոնի դեմ խաղում[8]։ 2012 թվականի հունվարի 14-ին Դաբուրը դուբլի հեղինակ դարձավ Հապոել Բեեր Շևայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[9]։ Մարտի 31-ին նա դուբլ ձևակերպեց Բնեյ Սախնինի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[10]։ Իր առաջին մրցաշրջանում Դաբուրը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ[11]։

2012 թվականի օգոստոսի 27-ին Դաբուրը դուբլ ձևակերպեց Մակկաբի Հայֆայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Մակկաբի Թել Ավիվին[12]։ Դեկտեմբերի 30-ին իսրայելցին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հապոել Հայֆայի դեմ խաղում[13]։ 2013 թվականի մարտի 10-ին Դաբուրը 2 գոլ խփեց Բեյտար Երուսաղեմի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[14]։ Ապրիլի 3-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հապոել Իրոնի Կիրյատ Շմոնայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[15]։ 2012-13 մրցաշրջանում Դաբուրը անցկացրեց 26 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Մակկաբին հաղթեց Իսրայելի Պրեմիեր Լիգան։ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հապոել Ռանանայի դեմ խաղում[16]։ Մակկաբի Թել Ավիվի կազմում Դաբուրը անցկացրեց 88 հանդիպում՝ դառնալով 24 գոլի հեղինակ։

Գրասհոպեր խմբագրել

2014 թվականի փետրվարի 4-ին Դաբուրը տեղափոխվեց Գրասհոպեր[17][18]։ Իր դեբյուտը Շվեյցարիայի առաջնությունում նշեց փետրվարի 16-ին՝ փոխարինման մտնելով Սանկտ Գալենի դեմ հանդիպման 45-րդ րոպեին և դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ[19]։ Մարտի 8-ին նա գոլ խփեց Լոզանա Սպորտի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[20]։ Մայիսի 4-ին իսրայելցին 2 գոլային փոխանցում տվեց Յանգ Բոյզի դեմ խաղում[21]։ Իր առաջին մրցաշրջանում Դաբուրը անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[22]։

2014 թվականի հուլիսի 26-ին Դաբուրը 2 գոլ խփեց Թունի դեմ խաղում[23]։ Օգոստոսի 23-ին նա դուբլ ձևակերպեց Շվեյցարիայի գավաթի Վեդեջոյի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Գրասհոպերին[24]։ Սեպտեմբերի 13-ին իսրայելցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բազելի դեմ խաղում[25]։ Սեպտեմբերի 21-ին Դաբուրը հեթ-տրիկ ձևակերպեց Շվեյցարիայի գավաթի Նևշատել Քսամաքսի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով իր թիմին հաղթել 5-3 հաշվով[26]։ Նոյեմբերի 8-ին իսրայելցին դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սանկտ Գալենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[27]։ 2015 թվականի մայիսի 9-ին նա խփեց Արաուի դեմ խաղում հանդիպման միակ գնդակը[28]։ 2014-15 մրցաշրջանում Դաբուրը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[29]։

2015 թվականի հուլիսի 19-ին՝ Թունի դեմ խաղում Դաբուրը դարձավ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Գրասհոպերին հաղթել 5-3 հաշվով[30]։ Օգոստոսի 8-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լուգանոյի դեմ խաղում[31]։ Սեպտեմբերի 13-ին իսրայելցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լյուցերնի դեմ խաղում[32]։ Սեպտեմբերի 23-ին Դաբուրը 2 գոլային փոխանցում տվեց Սյոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[33]։ Հոկտեմբերի 17-ին նա խփեց Լյուցերնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[34]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով իսրայելցին անցկացրեց 2016 թվականի ապրիլի 30-ին՝ Յանգ Բոյզի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[35]։ 2015-16 մրցաշրջանում Դաբուրը դարձավ 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 35 հանդիպումներում առաջնությունում[36]՝ դառնալով Շվեյցարիայի առաջնության լավագույն ռմբարկուն[37]։

Ռեդ Բուլ Զալցբուրգ խմբագրել

2016-17 մրցաշրջան

2016 թվականի մայիսի 13-ին Դաբուրը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեդ Բուլ Զալցբուրգի հետ[38][39][40][41]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 12-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Լիեպայայի դեմ խաղում[42]։ Առաջին հանդիպումը Ավստրիայի առաջնությունում անցկացրեց հուլիսի 23-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շտուրմ Գրացի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 6-ին՝ Սանկտ Պյոլտենի դեմ խաղում[44]։ Սեպտեմբերի 21-ին Դաբուրը 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթի Մանսդորֆի դեմ խաղում[45]։ Նոյեմբերի 24-ին իսրայելցին գոլ խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Կրասնոդարի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[46]։ Իր առաջին մրցաշրջանում Դաբուրը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[47]։

2017 թվականի փետրվարի 14-ին Դաբուրը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Գրասհոպեր[48][49]՝ դառնալով թիմի ավագը։ Ապրիլի 8-ին իսրայելցին դուբլ ձևակերպեց Սանկտ Գալենի դեմ խաղում[50]։ Ապրիլի 17-ին նա խփեց Յանգ Բոյզի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[51]։ Ապրիլի 22-ին Դաբուրը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լյուցերնի դեմ խաղում[52]։ Մայիսի 14-ին նա գոլ խփեց Լոզանա Սպորտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[53]։ Մայիսի 21-ին իսրայելցին գոլ հեղինակեց Սանկտ Գալենի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 86-րդ րոպեին[54]։ Գրասհոպերի կազմում անցկացրած 3.5 մրցաշրջանի ընթացքում Դաբուրը անցկացրել է 105 հանդիպում՝ դառնալով 56 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։

2017-18 մրցաշրջան

2017-18 մրցաշրջանում Դաբուրը վերադարձավ Ռեդ Բուլ Զալցբուրգ։ 2017 թվականի օգոստոսի 20-ին իսրայելցին դուբլ ձևակերպեց Սանկտ Պյոլտենի դեմ խաղում[55]։ Սեպտեմբերի 10-ին նա հանդիպման վերջին րոպեին գրավեց Ռապիդ Վիեննայի դարպասը՝ փրկելով Ռեդ Բուլին պարտությունից[56]։ Սեպտեմբերի 28-ին Դաբուրը խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Մարսելի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[57]։ Հոկտեմբերի 1-ին նա դուբլի հեղինակ դարձավ Վոլֆսբերգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[58]։ Հոկտեմբերի 14-ին իսրայելցին 2 գոլ խփեց ԼԱՍԿ-ի դեմ խաղում[59]։ Նոյեմբերի 19-ին Դաբուրը դուբլ ձևակերպեց Շտուրմ Գրացի դեմ խաղում[60]։ Նոյեմբերի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Զալցբուրգին հաղթել 3-0 հաշվով[61]։

 
Դաբուրը Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում 2019 թվականին

2018 թվականի փետրվարի 25-ին Դաբուրը դուբլ ձևակերպեց Շտուրմ Գրացի դեմ խաղում[62]։ Ապրիլի 5-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[63][64]։ Ապրիլի 15-ին իսրայելցին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ադմիրա Վակերի դեմ խաղում[65]։ Մայիսի 9-ին Դաբուրը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ավստրիայի գավաթի եզրափակչի Շտուրմ Գրացի դեմ խաղում, սակայն Զալցբուրգը պարտվեց 1-0 հաշվով[66]։ Մայիսի 13-ին իսրայելցին 2 գոլ խփեց Ռապիդ Վիեննայի դեմ խաղում[67]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 55 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 29 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ[68], ընդգրկվելով Ավստրիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[69][70] և ճանաչվելով մրցաշարի լավագույն ռմբարկու[71]։ Ռեդ Բուլը 4-րդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրիայի առաջնությունը[72] և հասավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ[73], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Օլիմպիկ Մարսելին[74][75]։

2018-19 մրցաշրջան

2018 թվականի հուլիսի 29-ին Դաբուրը դուբլի հեղինակ դարձավ ԼԱՍԿ-ի դեմ խաղում[76]։ Օգոստոսի 8-ին նա 2 գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Շկենդիայի դեմ խաղում[77]։ Օգոստոսի 11-ին՝ Աուստրիա Վիեննայի դեմ խաղում իսրայելցին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[78]։ Օգոստոսի 29-ին Դաբուրը դուբլ ձևակերպեց Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ցրվենա Զվեզդայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[79]։ Սեպտեմբերի 29-ին նա 2 գոլ խփեց Վոլֆսբերգի դեմ խաղում[80]։ Հոկտեմբերի 4-ին իսրայելցին դուբլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սելտիկի դեմ խաղում[81][82]։ Հոկտեմբերի 25-ին Դաբուրը 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռուսենբորգի դեմ խաղում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Զալցբուրգին[83]։

2018 թվականի հոկտեմբերի 28-ին Դաբուրը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ԼԱՍԿ-ի դեմ խաղում[84]։ 2019 թվականի փետրվարի 17-ին՝ Ավստրիայի գավաթի Վիներ Նոյշտադտի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ռեդ Բուլին հաղթել 2-1 հաշվով[85]։ Մարտի 2-ին իսրայելցին դուբլ ձևակերպեց Վոլֆսբերգի դեմ խաղում[86]։ Մարտի 17-ին Դաբուրը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վակեր Ինսբրուկի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[87]։ Մարտի 31-ին նա 4 գոլ խփեց Աուստրիա Վիեննայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 5-1 հաշվով[88]։ Ապրիլի 3-ին Դաբուրը 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթի Գրացերի դեմ խաղում[89]։

2019 թվականի ապրիլի 7-ին Դաբուրը 2 գոլային փոխանցում տվեց ԼԱՍԿ-ի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Զալցբուրգին[90]։ Ապրիլի 24-ին իսրայելցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վոլֆսբերգի դեմ խաղում[91]։ Մայիսի 1-ին՝ Ավստրիայի գավաթի եզրափակչի Ռապիդ Վիեննայի դեմ խաղում Դաբուրը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[92]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[93]։ Մայիսի 26-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սանկտ Պյոլտենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 7-0 հաշվով[94]։ 2018-19 մրցաշրջանում Դաբուրը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 37 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ[95], իսկ Ռեդ Բուլը կրկին հաղթեց Ավստրիայի Բունդեսլիգան[96]։ Նա դարձավ Ավստրիայի առաջնության լավագույն ռմբարկուն[97], ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[98] և ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[99]։

 
Դաբուրը Իսրայելի Մ21 հավաքականի կազմում 2013 թվականին

Սևիլյա խմբագրել

2019 թվականի հունվարի 17-ին Դաբուրը 4 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[100][101]՝ ակումբին միանալով ամռանը[102][103][104]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դաբուրը ներկայացրել է Իսրայելը մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[105], սակայն Իսրայելը դուրս մնաց խմբային փուլից[106]։

Իսրայելի ազգային հավաքականում իր դեբյուտը Դաբուրը նշեց 2014 թվականի հունիսի 2-ին՝ փոխարինման մտնելով Հոնդուրասի դեմ խաղում[107][108]։ Իր առաջին գոլը Իսրայելի կազմում խփեց 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Անդորրայի դեմ խաղում և այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[109][110]։ 2018 թվականի նոյեմբերի 15-ին Դաբուրը դուբլ ձևակերպեց Գվատեմալայի դեմ ընկերական խաղում[111][112]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ[113]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մակկաբի Նազարեթ 2009–10 Իսրայելի Պրեմիեր Լիգա 5 0 0 0 0 0 0 0 5 0
Մակկաբի Թել Ավիվ 2011–12 26 8 1 0 7 1 2 1 36 10
2012–13 26 10 1 0 0 0 5 0 32 10
2013–14 14 4 1 0 5 0 0 0 20 4
Ընդհանուր 66 22 3 0 12 1 7 1 88 24
Գրասհոպեր 2013–14 Սուպեր Լիգա 15 9 0 0 0 0 15 9
2014–15 32 13 4 5 4 0 40 18
2015–16 35 19 2 3 37 22
2016–17 13 7 0 0 13 7
Ընդհանուր 95 48 6 8 4 0 0 0 105 56
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2016–17 Ավստրիայի Բունդեսլիգա 15 2 2 3 8 1 25 6
2017–18 32 22 3 0 20 7 55 29
2018–19 29 20 5 5 14 12 48 37
Ընդհանուր 76 44 10 8 42 20 0 0 128 72
Սևիլյա 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 242 114 19 16 58 21 7 1 326 152

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ[113]

Իսրայել
Տարի Խաղեր Գոլեր
2014 1 0
2015 3 1
2016 3 0
2018 6 2
2019 2 1
Ընդհանուր 15 4

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 3, 2015 Սամի Օֆեր մարզադաշտ, Հայֆա, Իսրայել   Անդորրա 4–0 4–0 Եվրո 2016 Որակավորում
2. Նոյեմբերի 15, 2018 Նետանիա մարզադաշտ, Նետանիա, Իսրայել   Գվատեմալա 3–0 7–0 Ընկերական խաղ
3. 4–0
4. Մարտի 24, 2019 Սամի Օֆեր մարզադաշտ, Հայֆա, Իսրայել   Ավստրիա 4–1 4–2 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Մակկաբի Թել Ավիվ

Ռեդ Բուլ Զալցբուրգ

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
  4. «Israel - M. Dabour - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Munas Dabbur, the Prospect from Nazareth». BabaGol (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  6. «Maccabi Tel Aviv - Xäzär Länkäran, Jul 14, 2011 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «Dynamo Kyiv - Maccabi Tel Aviv, Dec 14, 2011 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «Maccabi Tel Aviv - Hapoel Rishon leZion, Dec 28, 2011 - Ligat ha'Al - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  9. «Maccabi Tel Aviv - Hapoel Beer Sheva, Jan 14, 2012 - Ligat ha'Al - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «Maccabi Tel Aviv - Ihud Bnei Sakhnin, Mar 31, 2012 - Ligat ha'Al - Championship round - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  11. «Munas Dabour | Football Stats | Sevilla | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  12. «Maccabi Tel Aviv - Maccabi Haifa, Aug 27, 2012 - Ligat ha'Al - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  13. «Maccabi Tel Aviv - Hapoel Haifa, Dec 30, 2012 - Ligat ha'Al - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  14. «Maccabi Tel Aviv - Beitar Jerusalem, Mar 10, 2013 - Ligat ha'Al - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  15. «Ironi Kiryat Shmona - Maccabi Tel Aviv, Apr 3, 2013 - Ligat ha'Al - Championship round - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  16. «Maccabi Tel Aviv - Hapoel Raanana, Dec 2, 2013 - Ligat ha'Al - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  17. «Munas Dabbur to join Swiss side Grasshopper». Maccabi Tel Aviv Football Club (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  18. «UFFICIALE: Grasshoppers, preso Dabbur dal Maccabi Tel Aviv». www.tuttomercatoweb.com (իտալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  19. «FC St. Gallen 1879 - Grasshopper Club Zurich, Feb 16, 2014 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  20. «Grasshopper Club Zurich - FC Lausanne-Sport, Mar 8, 2014 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  21. «Grasshopper Club Zurich - BSC Young Boys, May 4, 2014 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  22. «Munas Dabour | Football Stats | Sevilla | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  23. «Grasshopper Club Zurich - FC Thun, Jul 26, 2014 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  24. «Vedeggio Calcio - Grasshopper Club Zurich, Aug 23, 2014 - Swiss Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  25. «Grasshopper Club Zurich - FC Basel 1893, Sep 13, 2014 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  26. «Neuchâtel Xamax FCS - Grasshopper Club Zurich, Sep 21, 2014 - Swiss Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  27. «Grasshopper Club Zurich - FC St. Gallen 1879, Nov 8, 2014 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  28. «FC Aarau - Grasshopper Club Zurich, May 9, 2015 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  29. «Munas Dabour | Football Stats | Sevilla | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  30. «FC Thun - Grasshopper Club Zurich, Jul 19, 2015 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  31. «Grasshopper Club Zurich - FC Lugano, Aug 8, 2015 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  32. «FC Luzern - Grasshopper Club Zurich, Sep 13, 2015 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  33. «Grasshopper Club Zurich - FC Sion, Sep 23, 2015 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  34. «Grasshopper Club Zurich - FC Luzern, Oct 17, 2015 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  35. «Grasshopper Club Zurich - BSC Young Boys, Apr 30, 2016 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  36. «Munas Dabour | Football Stats | Sevilla | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  37. 37,0 37,1 «Super League 2015/2016 - Top Scorer». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  38. «FC Red Bull Salzburg - Baruch-haba Munas!». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  39. «Israel forward Dabbur joins Salzburg from Grasshoppers». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  40. Press, Associated (2016 թ․ մայիսի 13). «Israel forward Dabbur joins Salzburg from Grasshoppers». Daily Herald (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  41. Zürich, Grasshopper Club. «MUNAS DABBUR WECHSELT ZU SALZBURG». www.gcz.ch (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  42. «Red Bull Salzburg - FK Liepaja, Jul 12, 2016 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  43. «SK Sturm Graz - Red Bull Salzburg, Jul 23, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  44. «Red Bull Salzburg - SKN St. Pölten, Aug 6, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  45. «FC Mannsdorf/Groß-Enzersdorf - Red Bull Salzburg, Sep 21, 2016 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  46. «FK Krasnodar - Red Bull Salzburg, Nov 24, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  47. «Munas Dabour | Football Stats | Sevilla | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  48. «FC Red Bull Salzburg - Munas Dabbur leaves for Switzerland». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  49. Birrer, Peter M. (2017 թ․ փետրվարի 14). «Munas Dabbur wieder bei GC». Tages-Anzeiger (գերմաներեն). ISSN 1422-9994. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  50. «Grasshopper Club Zurich - FC St. Gallen 1879, Apr 8, 2017 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  51. «BSC Young Boys - Grasshopper Club Zurich, Apr 17, 2017 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  52. «Grasshopper Club Zurich - FC Luzern, Apr 22, 2017 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  53. «Grasshopper Club Zurich - FC Lausanne-Sport, May 14, 2017 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  54. «FC St. Gallen 1879 - Grasshopper Club Zurich, May 21, 2017 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  55. «Red Bull Salzburg - SKN St. Pölten, Aug 20, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  56. «Red Bull Salzburg - Rapid Vienna, Sep 10, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  57. «Red Bull Salzburg - Olympique Marseille, Sep 28, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  58. «Red Bull Salzburg - Wolfsberger AC, Oct 1, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  59. «LASK - Red Bull Salzburg, Oct 14, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  60. «Red Bull Salzburg - SK Sturm Graz, Nov 19, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  61. «Red Bull Salzburg - Vitória Guimarães SC, Nov 23, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  62. «SK Sturm Graz - Red Bull Salzburg, Feb 25, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  63. «SS Lazio - Red Bull Salzburg, Apr 5, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  64. «Lazio earn first-leg lead against Salzburg». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  65. «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, Apr 15, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  66. «SK Sturm Graz - Red Bull Salzburg, May 9, 2018 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  67. «Rapid Vienna - Red Bull Salzburg, May 13, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  68. «Munas Dabour | Football Stats | Sevilla | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  69. 69,0 69,1 «Bundesliga.at - Das Team der Saison 2017/18». www.bundesliga.at. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  70. «FC Red Bull Salzburg - Who was our player of the season?». redbulls (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  71. 71,0 71,1 «Top Scorers Austrian Bundesliga 2017-2018 - Football». Eurosport. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  72. 72,0 72,1 «FC Red Bull Salzburg - We are the 2018 Austrian champions!». redbulls (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  73. UEFA.com. «UEFA Europa League - Salzburg-Marseille». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  74. «Olympique Marseille - Red Bull Salzburg, Apr 26, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  75. «Red Bull Salzburg - Olympique Marseille, May 3, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  76. «Red Bull Salzburg - LASK, Jul 29, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  77. «Red Bull Salzburg - Shkendija Tetovo, Aug 8, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  78. «Red Bull Salzburg - Austria Vienna, Aug 11, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  79. «Red Bull Salzburg - Red Star Belgrade, Aug 29, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  80. «Wolfsberger AC - Red Bull Salzburg, Sep 29, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  81. «Red Bull Salzburg - Celtic FC, Oct 4, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  82. «Salzburg 3-1 Celtic: Second-half collapse sinks 10-man Celtic» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  83. «Red Bull Salzburg - Rosenborg BK, Oct 25, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  84. «LASK - Red Bull Salzburg, Oct 28, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  85. «SC Wiener Neustadt - Red Bull Salzburg, Feb 17, 2019 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  86. «Red Bull Salzburg - Wolfsberger AC, Mar 2, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  87. «FC Wacker Innsbruck - Red Bull Salzburg, Mar 17, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  88. «Red Bull Salzburg - Austria Vienna, Mar 31, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  89. «Grazer AK 1902 - Red Bull Salzburg, Apr 3, 2019 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  90. «LASK - Red Bull Salzburg, Apr 7, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  91. «Red Bull Salzburg - Wolfsberger AC, Apr 24, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  92. «Red Bull Salzburg - Rapid Vienna, May 1, 2019 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  93. 93,0 93,1 «FC Red Bull Salzburg - The cup is coming home to Salzburg». redbulls (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  94. «Red Bull Salzburg - SKN St. Pölten, May 26, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  95. «Munas Dabour | Football Stats | Sevilla | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  96. 96,0 96,1 «Salzburg win sixth successive Austrian title». www.supersport.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  97. 97,0 97,1 «Top Scorers Austrian Bundesliga 2018-2019 - Football». Eurosport. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  98. 98,0 98,1 «Bundesliga.at - Die Besten der Tipico Bundesliga 2018/19: Dabbur, Stankovic, Rose und Lechner». www.bundesliga.at. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  99. 99,0 99,1 «Bundesliga.at - Das Team der Saison 2018/19». www.bundesliga.at. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  100. «THE ISRAELI FORWARD DABBUR SIGNS FOR FOUR SEASONS AND WILL ARRIVE NEXT SEASON». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  101. «Sevilla announce the signing of Munas Dabbur». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  102. «FC Red Bull Salzburg - Munas Dabbur to join FC Sevilla this summer». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  103. «Sevilla to sign RB Salzburg striker Munas Dabbur in €15m deal | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  104. «Sevilla bought Salzburg's top scorer». Football News Scorenga UK (անգլերեն). 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.(չաշխատող հղում)
  105. uefa.com. «Under-21 2013 - History - Israel». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  106. uefa.com. «Under-21 2013 - History - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  107. «Honduras - Israel, Jun 2, 2014 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  108. «Israel Beats Honduras 2-0 in Friendly Soccer Match at New York's City Field». Tablet Magazine (անգլերեն). 2013 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  109. «Israel - Andorra, Sep 3, 2015 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  110. «Israel score early and often to earn win over Andorra». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  111. «Israel - Guatemala, Nov 15, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  112. «LIVE Israel - Guatemala - International friendlies - 15 November 2018». Eurosport. 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  113. 113,0 113,1 «Munas Dabbur». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  114. uefa.com (2013 թ․ ապրիլի 22). «Maccabi Tel-Aviv capture 19th Israeli crown». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  115. «Salzburg win title again but await Champions League fate». Eurosport. 2017 թ․ մայիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել