Մումին Շակիրով (մարտի 29, 1959(1959-03-29), Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ ռուս.՝ Мумин Шакирович Шакиров), ռուս կինոռեժիսոր և լրագրող։

Մումին Շակիրով
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1959(1959-03-29) (65 տարեկան)
ԾննդավայրԴուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունլրագրող, սցենարիստ և կինոռեժիսոր
 Mumin Shakirov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մումին Շակիրովը ծնվել է 1959 թվականի մարտի 29-ին, Դուշանբեում։ Մի քանի տարի աշխատել է «Տաջիկֆիլմ» կինոստուդիայում։ 1989 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (Իգոր Տալանկինի արվեստանոց), որտեղ տարբեր տարիներին նրա հետ սովորել են Ալեքսանդր Բաշիրովը, Իվան Օխլոբիստինը, Ֆեոդոր Բոնդարչուկը, Տիգրան Քեոսայանը և Բախտիար Խուդոյնազարովը։ 1992 թվականին բեմադրել է «Բաղդադում ամեն ինչ հանգիստ է» դեբյուտային լիամետրաժ աշխատանքը, որի գլխավոր դերերը կատարել են Սվետլանա Կրյուչկովան, Սեմյոն Ֆարադան, Սպարտակ Միշուլինը, Սեմյոն Ֆուրմանը և Տաշքենդի «Իլխոմ» թատրոնի դերասաններ Միխայիլ Կամինսկին, Մուհամադիսո Աբդուլհաիրովը և Կարինա Հարությունյանը։

1994 թվականին Մումին Շակիրովը զբաղվել է լրագրությամբ։ 1994-1997 թվականներին աշխատել է «Լիտերատուրնայա գազետայում» և «Նովայա գազետա»-ում, լուսաբանել է քաղաքացիական պատերազմը Տաջիկստանում, Չեչնիայում, Աֆղանստանում,Աբխազիայում և Հարավսլավիայում։ 1994 թվականից համագործակցում է «Ազատություն» ռադիոկայանի հետ, 1998-2012 թվականներին եղել է դրա հատուկ թղթակիցը։ 2017 թվականին վարել է «ժամանակի եզրերը» ամենօրյա թոք-շոուն (օր ու մեջ՝ Վլադիմիր Կարա-Մուրզա ավագի հետ)[1]։ «Արևելյան ճեպընթաց» վիդեոշարքի և «Հատուկ ռեպորտաժ» շարքի «Նախկին կայսրության թեժ կետերը», «Հե՞շտ է արդյոք ռուս լինել մերձավոր արտասահմանում և Մերձբալթյան երկրներում» և «Կինոյի բանաձև» ֆիլմերի հեղինակն է։ Գրել է «Թմրաբիզնեսը Ռուսաստանում» (1998) և «Միլիոնը կնոջ համար» (2006) գրքերը[2]։

Մասնակցել է «Ոսկե Դյուկ», «Ստալկեր», «Կինոտավր», «Օրենք և հասարակություն», «Ուղերձ մարդուն» (2005) կինոփառատոններին, Մոսկվայի միջազգային կինոփառատոնին։ 2013 թվականին նկարահանել է սկանդալային փաստագրական «Հոլոքոստը` պաստառի սոսի՞նձ. օգտակար տեղեկություններ բոլորի համար» ֆիլմը։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի հունիսի 22-ին, «Հոկտեմբեր» կինոթատրոնում` ՄՄՀՊԻ-2013-ի շրջանակներում (հիմնական մրցույթ, Վավերագրական ծրագիր)։ Ֆիլմը մասնակցել է այնպիսի կինոֆորումների, ինչպիսիք են «Բոստոնի հրեական կինոփառատոնը», «Արբանյակ Լեհաստանի վրա»[3] (դիտումներից մեկը տեղի է ունեցել Իդա Կամինսկու անվան հրեական թատրոնում, որտեղ հրավիրվել էին «Հոլոքոստի երեխաները», որոնց հարազատներն ու մտերիմները զոհվել են գետտոներում և համակենտրոնացման ճամբարներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ), «Ստալկեր», «Հանդուրժողականության փառատոն»[4], «Զագրեբի հրեական կինոփառատոն», «Միջազգային կոնֆերանս եվրոպական մոտիվներով»[5], «Հրեական մոտիվների միջազգային կինոֆեստացիա», «INPUT 2014» միջազգային կոնֆերանսը[6]։ 2014 թվականի հունվարին «Հոլոքոստը` պաստառների սոսի՞նձ» ֆիլմը վարձույթում է հայտնվել Բելառուսում[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի նախաշեմին հանրության մոտ կրկին հետաքրքրություն է առաջացել «Հոլոքոստը` պաստառի սոսի՞նձ» փաստավավերագրական նախագծի նկատմամբ։ 2014 թվականի հոկտեմբերին ֆիլմը մասնակցել է ռուսական վավերագրական կինոյի 7-րդ փառատոնին Նյու Յորքում՝ Հոլոքոստի թեմային նվիրված հատուկ ծրագրի շրջանակներում։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Պերմի «Ֆլաերտիանա» միջազգային կինոփառատոնում, որտեղ ստացել է դիպլոմ` «Սցենարիստի լավագույն աշխատանքի համար»։ 2014 թվականի ընթացքում ֆիլմը Ստակլեր կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ Կրասնոյարսկում, Կալինինգրադում, Սիկտիվկարում, Կուրսկում, Վորոնեժում, Պենզայում, Մոզայսկում, Իժևսկում, Վոլոգդայում, Պետրոզավոդսկում։

2015 թվականի հունվարի 27-ին՝ խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի ազատագրման օրը, ֆիլմը ցուցադրվել է Իվանովո քաղաքում, որտեղ դիտումից հետո հանդիպում է տեղի ունեցել ֆիլմի հեղինակ Մումին Շաքիրովի հետ։

Ռեժիսորը ապրում և աշխատում է Մոսկվայում[8]։

Հանրային ճանաչում խմբագրել

2014 թվականի մարտին նա ստորագրել է «ԿինոՍոյուզի» «Մենք քեզ հետ ենք» նամակը` ի աջակցություն Ուկրաինայի[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Don’t worry, be happy!» — կարճամետրաժ ֆիլմ, դիպլոմային աշխատանք, ՎԳԻԿ, 1990
  • «Բաղդադում ամեն ինչ հանգիստ է», գեղարվեստական կինոնկար, 87 րոպե «ԻՐԻՍՖԻԼՄ», Տաշքենդ, 1993
  • «Մրցակցություն» (Զիգմունտ Ձենչովսկու հետ), վավերագրական ֆիլմ, UMP Company, 2004 թ
  • «Լենին. Կյանք մահից հետո» (Զիգմունտ Ձենչոլովսկու հետ միասին), վավերագրական ֆիլմ, UMP Company - NTV 2004
  • «Հոլիվուդ. Ռուսական ուղի», վավերագրական կինոնկար, REN TV, 2008
  • Արևելյան ճեպընթաց, վավերագրական վիդեո շարք, 2009 թվական Ազատություն ռադիոկայան
  • «Հոլոքոստի պաստառները մածնվա՞ծ են», վավերագրական կինոնկար, Bactria Film, 2013
  • «Կայսրությունը չի թողնում», վավերագրական ֆիլմ, «Բակտրիա» ֆիլմ, «Ազատություն» ռադիոկայան, 2017 թվական
  • «Նայնա Ելցինա. Սիրո բացատրություն», վավերագրական ֆիլմ, հեղինակ Լյուդմիլա Թելեն, ռեժիսոր Մումին Շակիրով, 2017
  • «Տաքսու վարորդներ», վավերագրական կինոնկար, հեղինակ և ռեժիսոր Մումին Շակիրով։ 2019. Արտադրություն. «Ազատություն» ռադիոկայան (Չեխիա), «Bactria Film» ստուդիայի (Ռուսաստան) ստուդիայի և Mardjani Foundation-ի աջակցությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Страница программы Грани времени». Радио Свобода.
  2. Логунова, Инна (2014 թ․ հունիսի 20). «Историческая пропорциональность». Московские новости. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Repertuar festiwalu Sputnik». www.sputnikfestiwal.pl. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  4. «HOLOKAUST – JE LI TO LJEPILO ZA TAPETE?» (խորվաթերեն). Festival tolerancije. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  5. «International Film Festival "Jewish Motifs"» (անգլերեն). HOLOKAUST – KLEJ DO TAPET? / HOLOCAUST – IS IT A WALLPAPER PASTE?. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  6. «Input TV: Programme» (անգլերեն). Input TV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  7. ««Холокост – клей для обоев?» выходит в прокат в Белоруссии». Гильдия неигрового кино и телевидения. 2014 թ․ փետրվարի 3. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  8. Мумин Шакиров Արխիվացված 2013-12-31 Wayback Machine на сайте Гильдии кинорежиссёров России. (Ստուգված է 13 Հուլիսի 2014)
  9. «Мы с вами!». kinosoyuz.com. 2014 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մումին Շակիրով» հոդվածին։