Մուհամմադ Մուհիբ Ջաբր (արաբ․՝ محمد مهيب جبر‎‎)(օգոստոս 28, 1953), արձակագիր, լրատու և պատմիչ է։ Ունի Հորդանանի քաղաքացիություն և ծնվել է Պաղեստինի Նաբլուս քաղաքում։ Նա Մուհամմադ Քամալ Ջաբրի փոքր եղբայրն է և տիկին Մադիհայի՝ Պաղեստինի անցած նախագահի՝ Յասեր Արաֆաթի ամենափոքր քրոջ ամուսինը[1][2][3][4]։ 1948 թվականին նրա ընտանիքը տեղահանվել է Քաֆր Սաբայից աղետի պատճառով։ Սովորել է Լիբանանում և 1976 թվականից սկսած նա կյանքի մեծամասնությունը անկացրել է Արաբական Միացյալ Էմիրություններում։

Մուհամմադ Մուհիբ Ջաբր
Ծնվել էօգոստոսի 28, 1953(1953-08-28)
ԾննդավայրRafidia, Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ
Մահացել էհուլիսի 4, 2015(2015-07-04) (61 տարեկան)
Քաղաքացիություն Պաղեստին
Մասնագիտությունլրագրող և գրող

Կենսագրություն խմբագրել

Մուհամմադ Մուհիբ Ջաբրը ծնվել է Պաղեստինի Նաբլուս քաղաքում։ Նա նախնական կրթությունը ստացել է պաղեստինցիների օգնության համար նախատեսված ՄԱԿ-ի դպրոցներից մեկում։ Ապա ուսումը շարունակել է հետևյալ ավագ դպրոցներում՝ «Ալ-Սալահիյե» և «Ալ-Մալեք Թալալ»։ Նաև հաճախել է «Ալ-Նաժահ Ալ-Ուաթանիյե» ինստիտուտը, որը 1977 թվականին դարձել է համալսարան։ Այդ ընթացքում, սկսել է զբաղվել մեդիայով և գրել է կարճ պատմվածքներ և թատրոններ «Ալ-Շաըբ» և «Ալ-Ֆաժր» թերթերի միջոցով, որոնք հրատարակվում էին Երուսաղեմում։ Նա օկուպացիայի առաջին դիմադրողներից լինելով, հռչակավոր էր 1967 թվականի Պաղեստինի իրադարաձությունների մասին իր վերլուծություններով և մեկնաբանություններով, որոնց վերնագիրն էր՝ Ալա «Ալ-Մաշրահա»։ 1968 թվականին նա 9 ամսով բանտարկվել է օկուպացիային դիմադրելու պատճառով։

1974 թվականին, արձակագիր և պատմիչ Մուհամմադ Մուհիբ Ջաբրը հաճախել է Լիբանանի պետական համալսարանը Բեյրութում անգլերեն գրականությունը սովորելու նպատակով։ Այդ ընթացքում նա շարունակել է իր աշխատանքը, որպես բռնագրավված հողատարածքի հարցերի մասնագետ լրագրող, Պաղեստինյան կազմակերպությունների կողմից հրատարակված և մի շարք արաբական ամսագրերի և թերթերի միջոցով, որոնք հրատարակվում էին Բեյրութում։ 1976 թվականի Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով նա թողել է իր ուսումը և աշխատանքը և մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքը։

Արաբական Միացյալ Էմիրություններում Մուհամմադ Մուհիբ Ջաբրը սկսել է իր գործնական կյանքը որպես լրագրող «Ղուրֆեթ Թիժարա ուա Սինաէթ Դուբայ» ամսագրում և որպես գրող «Ալ-Ֆաժր» թերթում, որը հրատարակվում է Աբու Դաբիից։ Հետո աշխատել է «Ալ-Ուահտե» թերթում, որը նույնպես հրատարակվում է Աբու Դաբիից։

1980 թվականին, Մուհամմադ Մահիբ Ջաբրը դառնալով վերահրատարակման հիմնադիրներից մեկը, սկսել է աշխատել «Ալ-Խալիճ» թերթում, 10 տարի հրատարակչությունը թաթարելուց հետո։ Բացի դրանից, աշխատել է որպես խոսնակ և պատրաստել է հաղորդումներ Դուբայի հեռուստատեսության և ռադիոյի համար։

1987 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում ընտրվել է որպես Պաղեստինի գրողների միության քարտուղար։

2000 թվականին, նա հրատարակեց առաջին արաբական էլեկտրոնային օրաթերթը, որ ժամական էր խմբագրվում և համացանցում անունն էր՝ «Ալ-Ժարիդա»[5] [6][7][8][9][10], սակայն իր այս ծրագիրը լայն հաջողությունից հետո մեծ ճնշման ենթարկվեց և Մուհամմադ Մուհիբ Ջաբրը ստիպված եղավ հրատարակչությունը դադարեցնել, թերթի անունը մյուսների կողմից չշահագործվելու նպատակով։

Գործերը խմբագրել

Նրա գործերը, որոնք տպագրված են կամ կան ցանցում՝

  • 6000 մղոն (վեպ, 2013)
  • 91-90 (վեպ, 2012)
  • Կյանքի խաղը (կարճ վեպ)
  • Պանդխտություն (2009)
  • Քնած հսկաները (թարգմանված թատրոն)
  • Վտանգի անհետացումը (թարգմանված թատրոն)

Որոշ աշխատանքների էլեկտրոնային տարբերակները հասանելի են։

Մրցանակներ խմբագրել

  • 2013 թվականի Շարժայի գրքի միջազգային ցուցահանդեսում ստացավ լավագույն արաբական վեպի մրցանակ «6000 մղոն» վեպի համար
  • «Ղանեմ Ղաբբաշ» մրցանակը, Միացիալ Էմիրությունների գրողների միություն, 2006 թվականի կարճ պատմվածքի՝ «Ինշիբաք» հավաքածուի «Իմիլի» համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. عائلة عرفات القدوة الحسيني في فلسطين Արխիվացված 2018-01-29 Wayback Machine-الاتحاد العالمي لأمناء النسب الشريف
  2. الأرومة الحسينية لعائلة عرفات القدوة الحسيني Արխիվացված 2017-04-22 Wayback Machine- دارة السادة الأشراف-سلسلة نقباء الأشراف 8
  3. وفاة شقيق ياسر عرفات في الإمارات Արխիվացված 2017-05-17 Wayback Machine- رأي اليوم- 24 مايو 2014
  4. أخوة غير أشقاء لا يعرفهم الاّ المقربون ويعيشون منذ 28 عاما في أبوظبي Արխիվացված 2020-04-06 Wayback Machine- الشرق الأوسط 10 نوفمبر 2004
  5. أرشيف شبكة الأنترنت الألكتروني- الصفحة الأولى بتاريخ 29 يونيو 2001
  6. كتاب العربي-الصحافة العربية في العصر الرقمي - عماد بشير Արխիվացված 2014-06-01 Wayback Machine (انظر القسم الخاص بالنشر الالكتروني على الانترنت واشارة جريدة الحياة بتاريخ 15 يناير 2001 عن مرور سنة على اصدار الجريدة والحاجة إلى تطويرها
  7. «خدمات الاعلام الحديث وتطبيقاته الرقمية- الدكتور عماد بشير». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. Aljareeda on the WEB
  9. «الإعلام الاإلكتروني- منتدى اف ام». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. [http://www.amin.org/journal.php شبكة الانترنت للاعلام العربي- أمين] Արխիվացված 2018-06-13 Wayback Machine (لاحظ تصنيف الجريدة مع صحف دولة الإمارات )