Մուհամմեդ Մուհդի ալ-Ջավահիրի

Մուհամմադ Մահդի ալ-Ջավահիրի (արաբ․՝ محمد مهدي الجواهري ‎‎, հուլիս, 1899 – հունվարի 1, 1997) Իրաքցի բանաստեղծ, հասարակական գործիչ։

Մուհամմեդ Մուհդի ալ-Ջավահիրի
արաբ․՝ محمد_مهدي_الجواهري‎‎
Ծնվել էհուլիսի 26, 1899
ԾննդավայրՆաջաֆ, Իրաք
Վախճանվել էհուլիսի 27, 1997
Վախճանի վայրԴամասկոս, Սիրիա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Իրաք
ԱզգականներMuhammad-Hassan al-Najafi?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1899 թվականի հուլիսի 26-ին Իրաքի Նաջաֆ քաղաքում և մահացել 1997 թվականի հուլիսի 27-ին։ Հռչակավոր իրաքցի բանաստեղծ է և նրան կոչել են ամենայն արաբների բանաստեղծ։ Նրա հայրը՝ Աբդ ԱլՀուսեյնը Նաջաֆի գիտնականներից մեկն էր։ Նա ուզում էր, որ իր որդին դառնա կրոնական գիտնական և այդ պատճառով 10 տարեկանից Մուհամմադին հագցրել է գիտնականների թիկնոցը։ ԱլԺաուահիրիի ընտանիքը հին Նաջաֆիկյան ընտանիք է։ Կարդացել է, սակայն չի սովորել Ղուրանը։ Փոքր հասակից, նրա հայրը նրան ուղարկել է մեծ ուսուցիչների մոտ, որպեսզի նրան սովորեցնեն կարդալ, գրել, քերականություն, իրավագիտություն և այլն… Նրա հայրը և ուրիշները Մուհամմադի համար ծրագիր են կազմել՝ նրա պետք է ամեն օր Աբու Ալթայյեբ Ալմութանաբիի բանաստեղծությունների ժողովածուներից մի բանաստեղծություն։ Փոքր հասակից միտում ուներ գրականության։ Նա սկսել էր կարդալ ԱլԲայան և ԱլԹաբյին գիրքը, Իբն Խալդունի նախաբանը և բանաստեղծությունների ժողովածուներ։ Իր կյանքի սկզբում հագնում էր հոգևորականների հագուստ։ Մասնակցել է 1920 թվականի Բրիտանական իշխանությունների դեմ տեղի ունեցած հեղափոխության։ Նա 1928 թվականին հրատարակել է ժողովածու, որի անունն էր «Զգացմունքի և կիրքի միջև»։ Նրա առաջին բանաստեղծական հավաքածուն պատրաստվել էր 1924 թվականին էր, որը հրատարակվեց «Բանաստեղծության մտքերը սիրո, հայրենիքի և գովասանքի մեջ» վերնագրով։ Հետո, նա կարճ ժամանակով աշխատել է Ֆայսալ |-ի թագավորական պալատում (երբ որ Ֆայսալը թագադրվեց Իրաքի թագավորը), ապա թողել է աշխատանքը պալատում և Նաջաֆից Բաղդադ գնալով, սկսել է աշխատել մամուլում։ Թողարկել է մի շարք թերթեր, այդ թվում՝ «Եփրատ» թերթը, «Հեղաշրջում» թերթը, «Հասարակական կարծիք» թերթը։ Մի քանի անգամ նա ընտրվել է Իրաքի գրողների միության նախագահ։ 1930 թվականին է թողել պալատը, և թողարկել է «Եփրատ» թերթը, սակայն կառավարությունը չեղյալ համարեց արտոնությունը։ Նա փորձել է վերաթողարկել թերթը, սակայն ապարդյուն էր։ Հետևաբար նա մնաց անգործ, մինչև 1931 թվականի վերջը, երբ դարձավ ուսուցիչ «Ապահովություն» դպրոցում։ Ապա տեղափոխվել է կառավարության աշխատակազմ և դարձել է ազատագրության դատարանի նախագահ, հետո տեղափոխվել է Բասրայի երկրորդական դպրոց, այնուհետև տեղափոխվել է Հիլլա դպրոցներից մեկը։ 1936 թվականի վերջին թողարկել է «Հեղաշրջում» թերթը հետևելով ռազմական հեղաշրջմանը, որի առաջնորդն էր Բաքր Սդքին, սակայն նա շուտով սկսեց մերժել հեղափոխության ողղված քաղաքական կողմնորոշումները և այդ պատճառով նա դատապարտվեց երեք ամսվա ազատազրկումով և արգելվեց թերթի թողարկումը մի ամիս հեղաշրջման կառավարության անկումից հետո։ Թերթին անունը փոխեց և դարձրեց «Հասարակական կարծիք», սակայն թերթը չշարունակվեց թողարկվել։ Դադարեց մի քանի անգամ քաղաքականության հերթական քննադատական հոդվածների պատճառով։

1980 թ.-ին Իրաքը թողնելը խմբագրել

1980 թվականներին սկզբին, նա լքեց Իրաքը անվերադարձ։ Շրջել է բազմաթիվ քաղաքներում, սակայն նրա ընդմիշտ բնակավայրը Դամասկոսն էր, որտեղ նա ապրեց մինչև մահը (մոտավորապես 100 տարեկան)։ Սիրիայում նա գտավ կայունություն և պատիվ, և նրա ամենալավ բանաստեղծություններից է Դամասկոսի մասին բանաստեղծությունը, որտեղ նա բարձր էր գնահատում Սիրիայի նախագահ՝ Հավեզ ԱլԱսադին։

Մուհդին որպես ամենամեծ արաբ բանաստեղծը խմբագրել

Նա արժանավորությամբ է ստացել այս կոչումը, իր վաղ բանաստեղծական կյանքում։ Իրաքցի բանաստեղծ՝ Ֆալեհ Ալհաժիյյա Ալքիլանին Ալժաուահիրիի մասին ասել է,- «Ալժաուահիրին այս դարի Մութանաբբին է, որովհետև նրանց բանաստեղծությունների ոճը, կառուցվածքը ևազդեցությունը նունն է»։ Նրա մասին նաև ասել են,- «Մութանաբիից հետո Ալժաուահիրիի նման բանաստեղծ չի եղել»։

Նրա հետ վերջին հարցազրույցը խմբագրել

Բանաստեղծի հետ վերջին հարցազրույցը 1992 թվականին, Շարժայի հեռուստացույցում էր, երբ գնում էր ԱՄԷ, որպեսզի ստանա Սուլթան Աուիս մրցանակը, մշակութային և գրական նվաճման։ ԱլԺաուահիրին եղել է առաջին մրցանակիրներից։ Նրա հետ այս հարցազրույցը հեռարձակվել է տասնյակ անգամներ և տարիների ընթացքում։

Նշանավոր գործերը խմբագրել

  • Իրանում, Ռուսերի և Բրիտանացիների հանցագործությունը (թարգմանություն պարսկերենից)
  • Զգացմունքի և կիրքի մինչև
  • ԱլԺաուահիրիի ժողովածուն
  • ԱլԺուահիրիի ժողովածուն (երկու հատոր)
  • Օտարության փոստը
  • Վերադարձի փոստը
  • Հարգելի անքնություն
  • Իմ հիշողությունները (3 մաս)
  • Բնակչությունը (Ընտրվել է արաբական բանաստողծություններից)

Մահը խմբագրել

ԱլԺաուահիրին մահացել է 1997 թվականի հուլիսի 27-ին Դամասկոսի հիվանդանոցներից մեկում, 98 տարեկանում։ Նրա համար տեղի ունեցավ ժողովրդական և պաշտոնական շքեղ թաղման արարողություն, որին մասնակցեցին Սիրիայի ղեկավարների մեծամասնությունը։ Թաղված է օտարների գերեզմանոցում, Դամասկոսի ծայրամասերում։ Ծածկված է գրանիտ քարի վրա փորագրված Իրաքի քարտեզով և հետևյալ բառերով՝ Այստեղ ննջում է բարի Տիգրիսից հեռու։

Աղբյուրներ խմբագրել