Մուհամմադ Սաիդ Թանթավի
Մուհամմադ Սաիդ Թանթավի (արաբ․՝ محمد سيد طنطاوي, հոկտեմբերի 28, 1928[1][2][3], Sohag, Եգիպտոս[4] - մարտի 10, 2010[5][1][2][…], Եգիպտոս), Եգիպտոսի ամենաազդեցիկ իսլամական աստվածաբաններից մեկը։ 1986-1996 թվականներին եղել է Եգիպտոսի մեծ մուֆտին։ 1996 թվականին նախագահ Հոսնի Մուբարաքը նրան նշանակել է Ալ-Ազհարի համալսարանի շեյխ։
Մուհամմադ Սաիդ Թանթավի արաբ․՝ محمد سيد طنطاوي | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1928[1][2][3] |
Ծննդավայր | Sohag, Եգիպտոս[4] |
Մահացել է | մարտի 10, 2010[5][1][2][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Եգիպտոս |
Գերեզման | Սաուդյան Արաբիա |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Կրոն | իսլամ և սուննի իսլամ |
Կրթություն | ալ-Ազհար համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[6] |
Երկեր | al-Tafsīr al-Wasīṭ lil-Qurʼān al-Karīm? |
Մասնագիտություն | ֆաքիհ, մուհադիս, աստվածաբան, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և գրող |
Աշխատավայր | ալ-Ազհար համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Grand Mufti of Egypt? և Grand Imam of al-Azhar? |
Sheikh Mohammed Sayyed Tantawi Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Սոհագ գավառում։ Ավարտել է Ալ-Ազհարի համալսարանը։ 1958 թվականից նույն համալսարանում աշխատել է որպես դասախոս։ 1966 թվականին հադիսագիտության և Ղուրանի մեկնաբանման համար նրան շնորհվել է գիտությունների դոկտորի կոչում[7]։ 1972 թվականից աշխատել է Լիբիայի իսլամական համալսարանում, իսկ 1980 թվականից աշխատել է Մեդինայի իսլամական համալսարանում (Սաուդյան Արաբիա)։ 1985 թվականից Մուհամմադ Թանթավին աշխատել է Ալեքսանդրիայում[8]։
1959 թվականին Թանթավին ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1966 թվականին՝ դոկտորի աստիճան։ Նրա դոկտորական դիսերտացիան նվիրված է եղել Բանու Իսրայելի մասին Ղուրանում և Սունայում։
1986 թվականի հոկտեմբերին Թանթավին նշանակվել է Եգիպտոսի մեծ մուֆտի։ Այդ պաշտոնը զբաղեցրել է գրեթե տասը տարի, մինչև նշանակվել է Ալ-Ազհարի մզկիթի մեծ իմամ և Ալ-Ազհար համալսարանի մեծ շեյխ[9][10]։ 2004 թվականին եղել է Յասեր Արաֆաթի թաղման աղոթքի իմամը[11]։
1986 թվականին նրան շնորհվել է «Ֆայսալ Քինգ» միջազգային մրցանակը՝ իսլամին մատուցած ծառայությունների համար։
Ֆաթվաներ խմբագրել
Մուհամմադ Թանթավիի ֆաթվաները քննադատվել են իսլամական աստվածաբանների կողմից[12]։
- Թանթավին ֆաթվա է հրատարակել, որը թույլ է տվել աբորտներ անել այն դեպքերում, երբ կինը հղիացել է բռնաբարության հետևանքով[13]։
- 1997 թվականին Թանթավին արգելել է կանանց թլփատությունը՝ ասելով, որ կանանց թլփատությունը ոչ մի կապ չունի կրոնի հետ[14]։
- 2001 թվականին Թանթավին դատապարտել է իսրայելցիների դեմ մահապարտ ահաբեկիչների օգտագործումը[15]։
- 2001 թվականին ֆաթվա է հրատարակել, որով կանանց արգելել է հանդես գալ որպես փոխնակ մայրեր[16]։
- 2009 թվականի հոկտեմբերին Թանթավին արշավ է սկսել նիկաբի դեմ՝ հայտարարելով, որ նիկաբը ավանդույթ է և ոչ մի կապ չունի կրոնի հետ[17][18][19]։
- 2002 թվականին Թանթավին հայտարարել է, որ հրեաները «Ալլահի թշնամիներ են, կապիկների և խոզերի սերունդ»[20]։
Մահ խմբագրել
Թանթավին մահացել է 2010 թվականի մարտի 10-ի առավոտյան 81 տարեկան հասակում։ Ալ-Ռիադ (Սաուդյան Արաբիա) կատարած այցի ժամանակ սրտի կաթված է ստացել[21][22][23]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2010/03/11/world/middleeast/11tantawi.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/2/hi/middle_east/8559397.stm
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #10334599X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Sheikh Mohammed Tantawi obituary
- ↑ CV of Dr. Muhammad Sayid Tantawy Արխիվացված 1999-02-19 Wayback Machine — Аль-Азхар
- ↑ CV of Dr. Muhammad Sayid Tantawy(չաշխատող հղում) — Al-Azhar University
- ↑ «News Section». Islam Online. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Arafat’s coffin flown to Ram Allah(չաշխատող հղում) — Al Jazeera. 12 November 2004
- ↑ Shaykh Yusuf al-Qaradawi on the Passing of Shaykh Muhammad Tantawi Արխիվացված 2011-01-19 Wayback Machine
- ↑ «Abortion Facts». NO Abortion. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Egyptian ban on female circumcision upheld — BBC News 28 December 1997
- ↑ Grand Sheikh condemns suicide bombings — BBC News 4 December 2001
- ↑ Egypt clerics ban surrogate mothers — BBC News. 2 April 2001
- ↑ Sheikh Mohammed Sayyid Tantawi, Telegraph.co.uk, dated 7:16PM GMT 11 March 2010
- ↑ Egypt purges niqab from schools and colleges, Telegraph.co.uk, dated 5:44PM BST 5 October 2009
- ↑ Lawmaker wants Tantawi to step down over veil ban Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, arab news, dated Thursday 8 October 2009 (18 Shawwal 1430)
- ↑ Praise for a Jew-Hater camera.org
- ↑ Egypt’s top Muslim cleric dies of heart attack
- ↑ Hasan, Lama (2010 թ․ մարտի 10). «Sheik Mohammed Tantawi, Egypt's Highest Cleric, Dies». ABC News. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Sheikh of Al-Azhar dies of heart attack». Brunei FM. 2010 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Մահացել է Ալ-Ազհարի համալսարանի շեյխ Մուհամմադ Թանթավին islamnews.ru 2010 թվականի մարտի 10
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Սաիդ Թանթավի» հոդվածին։ |