Մուհամեդ Խուդաբենդեի մզկիթ

Մուհամեդ Խուդաբենդեի մզկիթ, շիա իսլամական մզկիթ Երևանում։ Գտնվել է Երևանի բերդի տարածքում։

Մուհամեդ Խուդաբենդեի մզկիթ
Տեսակմզկիթ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ՏեղագրությունԵրևան
Կարգավիճակավերված
Ճարտարապետություն

Կառուցվել է Մուհամեդ Խուդաբենդեի՝ Տահմասպ I-ի թոռան ու Շահ Աբբաս Ա-ի հոր կառավարման տարիներին՝ 1578-ից 1587 թվականների ընթացքում։ Վերակառուցվել է 1685 թվականին[1]։

Երվանդ Շահազիզը, հղում անելով ռուս հնագետ Պրոսկովյա Ուվարովային, գրում է, որ Սարդարի մզկիթի դիմաց գտնվում էր կիսաքանդ ամառային բացօթյա մզկիթ, որոնք կառուցվում էին դիմային մասը դեպի հյուսիս։ Նրա կողային մասերում պահպանվել են մենարաններին հետքերը[2]։

Ադրբեջանցի հնագետ Իսա Ազիմբեկովը գրում էր, որ Սարդարի մզկիթում աշխատանքների ընթացքում նրան մոտեցել է մի ծերունի, ով նրա ուշադրությունը դարձրել է այդ կիսաքանդ շինությանը, ասելով, որ այն կառուցվել է Խուդաբենդեի տարիներին ու ավելի հին է, քան Սարդարի մզկիթը։ Մզկիթը ունեցել է 9 մետր երկարություն ու 6 մետր լայնություն, ոչ խորը մեհրաբ ու կառուցված է եղել կարմիր աղյուսից[1]։

Ռուսական տիրապետության տարիներին կիսաքանդ շինության մեջ գործում էր խանութ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Газета Азербайджанские Известия - Иреван — наша историческая земля - История - Новости». www.azerizv.az. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. Շահազիզ, Երվանդ (2003). Հին Երեվանը. Մուղնի Հրատարակչություն. ISBN 9789994133017.