Մուհամադ Ահմադ Հուսեյն (արաբ․՝ محمد أحمد حسين‎‎, մարտի 10, 1950(1950-03-10), Արևելյան Երուսաղեմ, Պաղեստին), Երուսաղեմի և Պաղեստինի մեծ մուֆթի։ 2006 թվականի հուլիսին Պաղեստինյան ազգային վարչության նախագահ Մահմուդ Աբբասի կողմից նշանակվել է Երուսաղեմի մեծ մուֆթիի պաշտոնում։ Հուսեյնն այդ պաշտոնում փոխարինել է մեծ մուֆթի Իքրիմ Սաիդ Սաբրիին, որը, հավանաբար, հեռացվել է իր աճող հեղինակության և իր քաղաքական հայացքների ազատ կամարտահայտման համար[1]։

Մուհամադ Ահմադ Հուսեյն
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1950(1950-03-10) (74 տարեկան)
ԾննդավայրԱրևելյան Երուսաղեմ, Պաղեստին
Քաղաքացիություն Պաղեստին
Կրոնսուննի իսլամ և իսլամ
Մասնագիտությունmufti
ԱնդամությունThe Council of Endowments, Islamic Affairs, and Holy Sites in Jerusalem?
 Muhammad Ahmad Hussein Վիքիպահեստում

Հոգևոր գործունեություն խմբագրել

Մինչև Երուսաղեմի մեծ մուֆթի դառնալը, Հուսեյնը եղել է Ալ-Ակսա մզկիթի իմամը։

Սկանդալներ խմբագրել

2006 թվականի հոկտեմբերին հարցազրույցներից մեկում Հուսեյնը օրինական է որակել իսրայելցիների դեմ պաղեստինցիների վարած ահաբեկչական գործողությունները և ասել, որ նրանք կարևոր նշանակություն ունեն Իսրայելի դեմ հակամարտության գործընթացում[1]։ 2011 թվականի հունվարի 9-ին ՖԱԹՀ կազմակերպության հիմնման 47-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Հուսեյնը մեջբերել է Մուհամմադ մարգարեի հետևյալ հադիսը․ «Իսլամում ահեղ դատաստանը չի գա մինչ այն պահը, երբ մուսուլմանները չկռվեն հրեաների դեմ։ Մուսուլմանները կսպանեն նրանց, այնպես որ հրեաները կթաքնվեն քարերի կամ ծառերի հետևում, իսկ քարերն ու ծառերը կասեն․ «Ո՜վ մուսուլման, ո՜վ դու Ալլահի ստրուկ։ Իմ հետևում թաքնվում է հրեա։ Արի և սպանիր նրան...»[2][3]:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դատապարտել է մուֆթիի խոսքերը և նրա գործողությունները համեմատել Երուսաղեմի նախկին մուֆթի Ամին ալ Հուսեյնիի գործողությունների հետ, որը 1930-ական և 40-ական թվականներին դաշինք էր կնքել Ադոլֆ Հիտլերի հետ[2]։ Իսրայելի կառավարության իրավախորհրդատու Յեհուդա Վայնշթեյնը ոստիկանությանը հանձնարարական է տվել՝ այս գործով քրեական հետաքննություն սկսելու վերաբերյալ[4]։

2013 թվականի մայիսին Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել և հարցաքննել է Մուհամադ Հուսեյնին՝ մայիսին 7-ին Տաճարի լեռան վրա տեղի ունեցած անկարգությունների կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով[5]։

Միջազգային գործունեություն խմբագրել

2012 թվականի հոկտեմբերին Մուհամադ Ահմադ Հուսեյնը Ստամբուլում մասնակցել է Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստին։ Ստամբուլ կատարած աշխատանքային այցի ժամանակ Երուսաղեմի մուֆթին ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Ռիզվան Կուրբանովիի հետ[6]։

2019 թվականի ապրիլին Յալթայի միջազգային 5-րդ տնտեսական ֆորումի ժամանակ Հուսեյնին հայտարարել է, որ Ղրիմը ռուսական առաջնակարգ շրջաններից մեկն է, որտեղ նկատվում է մուսուլմանական ենթակառուցվածքների զարգացում։ «Գտնվելով Ռուսաստանում և Ղրիմում՝ մենք տեսնում ենք, թե ինչպես են մուսուլմանները օգտվում են այն բոլոր իրավունքներից և կարգավիճակներից, որոնք օգտվում են մյուս բոլոր կրոնական համայնքների ներկայացուցիչները»[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Yaniv Berman (2006 թ․ հոկտեմբերի 17). «Top Palestinian Muslim Cleric Okays Suicide Bombings». The Media Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  2. 2,0 2,1 Isabel Kershner (2012 թ․ հունվարի 23). «2 Palestinian Legislators Are Arrested in East Jerusalem Protest». The New York Times. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  3. Иерусалимский муфтий призвал мусульман к убийству евреев Зов Сиона, 2012
  4. Zarchin, Tomer. «Israel Attorney General to investigate Jerusalem mufti for incitement.» Haaretz Newspaper, 24 January 2012.
  5. Ձերբակալվել է Երուսաղեմի մուֆթին
  6. Ризван Курбанов принял участие в заседании Парламентской ассамблеи и тюркоязычных стран(չաշխատող հղում) РИА «Дагестан», 15 октября 2012 года
  7. «Сергей Аксёнов в ходе V ЯМЭФ провёл встречу с Председателем Совета муфтиев России Шейхом Равилем Гайнутдиновым». Глава Республики Крым Сергей Аксёнов. 2019 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.