Մուխրան Մաճավարիանի
Մուխրան Մաճավարիանի (վրաց.՝ მუხრან ივანეს ძე მაჭავარიანი, ապրիլի 12, 1929[1][2][3], Արգվեթի (Սաչխերեի շրջան), Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 17, 2010[4][1][2][…], Թբիլիսի, Վրաստան), վրացի բանաստեղծ։ Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան մրցանակի դափնեկիր։
Մուխրան Մաճավարիանի վրաց.՝ მუხრან ივანეს ძე მაჭავარიანი | |
---|---|
Ծննդյան անուն | վրաց.՝ მუხრან მაჭავარიანი |
Ծնվել է | ապրիլի 12, 1929[1][2][3] |
Ծննդավայր | Արգվեթի (Սաչխերեի շրջան), Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 17, 2010[4][1][2][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Մթածմինդա |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | վրացերեն |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | iaron? |
Կուսակցություն | Communist Party of Georgia? |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Mukhran Machavariani Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄուխրան Մաճավարիանին ծնվել է 1929 թվականի ապրիլի 2-ին Վրաստանի Սաչխերեի շրջանի Արգվետի գյուղում։ 1952 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1957-1963 թվականներին աշխատել է որպես «Ցիսկարի» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչ։
Մուխրան Մաճավարիանին 1964-1967 թվականներին եղել է կինոստուդիայի սցենարական կոլեգիայի անդամ, 1967-1982 թվականներին աշխատել է որպես «Դիլա» ամսագրի գլխավոր խմբագիր, իսկ 1982-1988 թվականներին՝ «Սաունջե» ալմանախի գլխավոր խմբագիր։
1988-1992 թվականներին Մուխրան Մաճավարիանին եղել է Վրաստանի գրողների միության նախագահ։
Իր առաջին ստեղծագործությունները տպագրել է 1952 թվականին։ Հեղինակել է մի շարք ժողովածուներ՝ «Բանաստեղծություններ» (1955), «Պիտի ուրախացնեմ ձեզ» (1957), «Կարմիր արև և կանաչ խոտ» (վրաց.՝ წითელი მზე და მწვანე ბალახი, 1957), «Ճանապարհին» (վրաց.՝ გზადაგზა, 1965), «Խոսիր» (1971)։
Եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991), Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անդամ 1990-1992 թվականներին։
Մուխրան Մաճավարիանին մահացել է 2010 թվականի մայիսի 17-ին սրտի կաթվածից[5]։ Թաղված է Թբիլիսիի Մթածմինդա պանթեոնում։
Պարգևներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ, գրական ու փառատոնների այլ մրցանակներ
Մուխրան Մաճավարիանին հայերեն
խմբագրել- «Ես ամենևին ոչ մի հույս չունեմ...»; «Անլեզու ձուկը ո՞նց է թպրտում...»; «Մարմին...»; «Հոգնել եմ բառ պաճուճանքներից...»; «Երբ կապույտ-կապույտ երկինքն է ծաղկում...»; «Բանից պարզվում է, օ՜, թշվառ գազան...»; «Այս գարունն իմ հին ծանոթն է ասես...»; «Որպեսզի հասնես ինչ-որ մի բանի...»; «Ես հեռանում եմ...»; «Քանի Աստված դեռ քեզ համար մահ չի բերել...»; «Դու...»: Վրացական պոեզիա, Ե., «Արմավ», 2017, էջ 8-13։ Թարգմ.՝ Գագիկ Դավթյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
- ↑ 3,0 3,1 https://european-art.net/person/redirect?i=15&p=person%2F150241
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.messenger.com.ge/issues/2108_may_18_2010/2108_news_in_brief.html
- ↑ Скончался грузинский поэт Мухран Мачавариани (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուխրան Մաճավարիանի» հոդվածին։ |