Մուխա՝ (ծննդյան և մահվան թթ․ անհայտ են, Մոլդավիայի հյուսիսում և Արևմտյան Ուկրաինայում մոլդավական բոյարների, լեհ և ուկրաինական շլյախտայի դեմ 1490—1492-ի գյուղացիական ապստամբության ղեկավարի մականունը (իսկական անունը անհայտ է)։ 1490-ին 9—10 հազար ապստամբներ Մուխայի գլխավորությամբ շարժվել են Գալիչ, Լվով, բայց Ռոգատին քաղաքի մոտ պարտվել։ 1491-ին ապստամբներին գլխավորել է Անդրեյ Բորուլյան (որոշ տվյալներով այդ անունով է գործել նույն Մուխան), նրանք հասել են մինչև Գալիչ, բայց շուտով ջախջախվել, իսկ նրանց ղեկավարը գերվել և մահապատժի է ենթարկվել (1491)։ Հետագայում (1492) հակաֆեոդալական շարժումը գլխավորել է մեկ ուրիշը, որն իրեն նույնպես կոչել է Մուխա։

Մուխա
Ծնվել է15-րդ դար
Մահվան վայրԿրակով, Լեհաստանի թագավորություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 76