Մուլտիմեդիա արվեստի թանգարան (Մոսկվա)
Մոսկվայի Մուլտիմեդիա արվեստի թանգարան (ռուս.՝ Мультимедиа Арт Музей), ռուսական պետական թանգարան` նվիրված նոր մուլտիմեդիա տեխնոլոգիաների հետ կապված ժամանակակից արվեստի ներկայացմանն ու զարգացմանը։ Թանգարանը բացվել է 2010 թվականի հոկտեմբերին, Մոսկվայի լուսանկարչական տան հիմքի վրա[4][5]։
Մուլտիմեդիա արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Օստոժենկա փողոց և Մոսկվա |
Ղեկավարության նստավայր | Մոսկվա, Ռուսաստան |
Հասցե | via Ostozhenka 16 |
Հիմնադրվել է | 1996[2] |
Այցելուներ | 2 242 405 մարդ (2021)[3] |
Տնօրեն | Օլգա Սվիբլովա |
Կայք | mamm-mdf.ru |
![]() | |
![]() |
Ընդհանուր նկարագիր
խմբագրելՄոսկվայի լուսանկարչական տունը հիմնադրվել է 1996 թվականին։ Դա ռուսական առաջին պետական արվեստի ինստիտուտն էր` կենտրոնացած լուսանկարչական արվեստի վրա։ 2001 թվականին այն փոխակերպվել է Ժամանակակից արվեստի Մուլտիմեդիա համալիրի։ Համալիրը ներառում է Մոսկվայի լուսանկարչության տունը, Ալեքսանդր Ռոդչենկո լուսանկարչական դպրոցը և Մուլտիմեդիա կենտրոնը, որը բացվել է 2006 թվականին և կոչվել է ռուս հայտնի լուսանկարիչ Ալեքսանդր Ռոդչենկոյի անունով[6]։ Համալիրի մեջ ընդգրկված է նաև Մուլտիմեդիա արվեստի կենտրոնը, որը նպատակ ունի ռուս հանդիսատեսին ծանոթացնել ժամանակակից արվեստի և մուլտիմեդիա տեխնոլոգիաների հետ։ 2005 թվականին Օստոժենկա փողոց, 16 հասցեում գտնվող թանգարանի շենքը սկսել է վերանորոգվել, բայց թանգարանը շարունակել է պահպանել ցուցադրությունները և կրթական միջոցառումները։ 2010 թվականին Համալիրը վերադարձել է իր` մոտավորապես 9000 մ2 տարածքով վերանորոգված շենք։ Մուլտիմեդիա արվեստի թանգարանի և Մոսկվայի լուսանկարչության տան ընդհանուր ցուցահանդեսի պատմությունն ունի ավելի քան 1300 ցուցահանդեսներ Ռուսաստանում և արտերկրում, միջին այցելությունը կազմում է 30-ից մինչև 35 հազար այցելու ամեն ամիս, կենտրոնն ունի ավելի քան 100 հրատարակված գրքեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ https://www.nytimes.com/2010/05/29/arts/29iht-rartolga.html
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ «Opening of Multimedia Art Museum». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Поперек потока:В Москве открыл двери Мультимедиа Арт Музей, Rossiyskaya Gazeta. 12 October 2010
- ↑ «Interesting Information About The Multimedia Art Museum of Moscow» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուլտիմեդիա արվեստի թանգարան (Մոսկվա)» հոդվածին։ |