Մուլեն դե լա Գալետ, հողմաղաց, որը գտնվում է Փարիզի Մոնմարտր թաղամասի վերին մասում։ Մոնմարտրի այս խորհրդանիշը պատկերել են բազմաթիվ նկարիչներ, ինչպիսիք են Ժորժ Միշելը, Թեոդոր Ռուսոն, Ժան-Բատիստ Կորոն, Պիեռ-Օգյուստ Ռենուարը, Անրի Թուլուզ-Լոտրեկը, Սանտյագո Ռուսինոլը, Ռամոն Կասասը, Վինսենթ վան Գոգը և Պաբլո Պիկասոն։ Հողմաղացը 1939 թվականից համարվում է ճարտարապետական հուշարձան և պահպանվում է պետության կողմից։

Մուլեն դե լա Գալետ
ՏեսակՀողմաղաց
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունՓարիզի 18-րդ շրջան[1]
ՎայրՓարիզ
ՓողոցRue Lepic? (77, 83)
Կազմված էLe Moulin de la Galette?, moulin Radet?, moulin Blute-fin? և Moulin de la Galette?
Հիմնադրված է1622
Ժառանգության կարգավիճակmonument historique inscrit?[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Բլրի վրա մի փոքր ներքև գտնվում է համանուն ռեստորանը։ Ռեստորանն ունի հողմաղաց՝ Մուլեն Ռադե ռեստորանի և երկու ջրաղացների սեփականատերերի անունով։ Ռեստորանը պատկերվել է նաև իմպրեսիոնիստների, առաջին հերթին՝ Ռենուարի կտավների վրա։

Ջրաղացը և ռեստորանը գեղանկարչության մեջ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել