«Մութ աշտարակ» (անգլ.՝ The Dark Tower), ամերիկյան կայանալիք գիտաֆանտաստիկ արևմտյան ֆիլմ. ռեժիսորը և համահեղինակը Նիկոլա Արսելն է[6]։ Սթիվեն Քինգի նույնանուն պատմվածքի սերիաների շարունակությունն է, ֆիլմի գլխավոր դերակատարը Իդրիս Էլբան է` Ռոլանդ Դեսչեինի դերում, փորձառու դիպուկահար, ով պաշտպանում է Մութ աշտարակը և Մեթյու ՄքՔոնին որպես իր վրիժառուն` Վոլթեր Փեդիքը։ Ֆիլմ և հեռուստատեսային տարբերակ նկարահանելու համար առաջին թողարկումն ներառում էր տարրեր մի քանի պատմվածքներից և կազմված էր ութ սերիայից, մասամբ տեղի ունենալով ժամանակակից Նյու Յորքում և մասամբ միջնաշխարհում, Ռոլանդի հին արևմտյան ոճով զուհահեռ իրականությունում։ Ի հավելումն Քինգը թվիթ է արել Էլդի բեղիկները նկարը "Last Time Around"-ի ստորագրության հետ, որը վերաբերում է գրքի վերջաբանին, Մութ աշտարակ VII։ Արսելն ասել է, որ երկրպագուները կիմանան, որ ֆիլմը գրքի իրադարձությունների շարունակությունն է[7]։ Ֆիլմը պետք է ներկայացվի հանրությանը 2017 թվականի օգոստոսի 4-ին Columbia Pictures-ի կողմից 3D և 2D ձևաչափով[8][9][10]։

Մութ աշտարակ
անգլ.՝ The Dark Tower
Երկիր ԱՄՆ
Ժանրվեստեռն, հետապոկալիպսիսյան ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, սարսափ ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքՄութ աշտարակը
Թվականօգոստոսի 4, 2017[1], օգոստոսի 10, 2017[2], օգոստոսի 4, 2017 և օգոստոսի 3, 2017[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆիկոլայ Արսել[4][5]
ՊրոդյուսերԱկիվա Գոլդսման
Սցենարի հեղինակՆիկոլայ Արսել, Ջեֆ Փինքներ և Անդերս Թոմաս Յենսեն
ԴերակատարներԻդրիս Էլբա, Մեթյու Մակքոնահի, Քեթրին Վիննիկ, Ջեքի Էրլ Հեյլի, Ֆրեն Քրանց, Էբբի Լի Քերշոու, Michael Barbieri?, Կլաուդիա Կիմ, Խոսե Ցունիգա, Դեննիս Հայսբերտ և Tom Taylor?
ՕպերատորRasmus Videbæk?
ԵրաժշտությունJunkie XL
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունColumbia Pictures և Imagine Entertainment
Տևողություն95 րոպե
Բյուջե60 000 000 $
Պաշտոնական կայքէջ

Նախադրյալներ խմբագրել

Ջեք Չամբերսն արկածներ փնտրող 11 տարեկան տղա է, ով հուշում է գտել այլ տարածաչափության մասին` անվանվելով միջնաշխարհ։ Հետևելով առեղծվածին` նա տարվել էր միջնաշխարհով, որտեղ նա բախվում է դիպուկահար Ռոլանդ Դեսչեյնին, ով փորձում էր հասնել «Մութ աշտարակին», որը գտնվում է վերջնաշխարհում և հասնում է հատման կետին ժամանակի և տիեզերքի միջև, որը նա հույս ունի պահել Հելլի կողմից բոլոր մահացած արարածներից։ Բայց տարբեր հրեշների և Վոլթեր Փեդիք անունով չար կախարդի տաք հետքերով աննման երկյակը համարում է, որ իրենց որոնումները դժվար կլինել ամբողջականացնել։

Արտադրություն խմբագրել

Մութ աշտարակի սերիաների թողարկումը հարմարեցնելու ջանքերը շարունակվել են 2007 թվականից[11]։ Նախագիծը հետագայում հետաձգվել է նախքան իրավունքները հանձնվեցին այլ արտադրական ընկերության։ Նախագիծը սկսվել և ավարտվել է տարբեր ռեժիսորների և տարբեր ստուդիաների կողմից` ներառելով Universal Films-ը, Paramount-ը, Columbia-Tristar Entertainment-ը, և Lionsgate Entertainment-ը։ Ներկայիս կրկնության մասին հայտարարվեց 2015 թվականի մարտին` արտադրված Sony Pictures Entertainment-ի և Media Rights Capital-ի կողմից։

Թողարկում խմբագրել

Ֆիլմը նախատեսվում էր հանրությանը ներկայացնել 2017 թվականի փետրվարի 17-ին։ 2016 թվականի նոյեմբերին ֆիլմի շնորհանդեսը հետաձգվեց մինչև 2017 թվականի հուլիսի 28։ 2017 թվականի մարտին այն կրկին հետաձգվեց մինչև 2017 թվականի օգոստոսի 4-ը` փոխվելով Sony Pictures Animation's-ի և The Emoji Movie-ի տեղերը։

Ծանոթագրություններ խմբագրել