Մուդանիայի զինադադար, զինադադար, որը կնքվել է քեմալականների (Թուրքիայի մեծ ազգային ժողովի, որի պարագլուխը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն էր) և Անտանտի երկրների միջև (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա) 1922 թվականի հոկտեմբերի 11-ին թուրքական ծովափնյա Մուդանիա քաղաքում, որը գտնվում է Մարմարա ծովի ափին[1]։ Զինադադարը վերջ դրեց երկրորդ Հույն-թուրքական պատերազմին[1] : Համաձայնագրի արդյունքում 1922 թվականին ստեղծվեց Հունաստանի թագավորությունը։ Մուդանիայի զինադադարը համարվում է կարևոր իրադարձություն թե Թուրքիայի, և թե Հունաստանի պատմության մեջ։

Այն կառույցը, որտեղ կնքվել է զինադադարը

1922 թվականի հոկտեմբերի 14-ին զինադադարին միացավ նաև Հունաստանը, որը համարվում էր պարտություն կրած գլխավոր կողմը։

Զինադադարը պարտադրում էր կողմերին՝

  • դադարեցնել Հույն-թուրքական պատերազմը Թուրքիայի և Հունաստանի միջև,
  • հունական զորքերի դուրս բերումը Արևելյան Թրակիայից դեպի սահմանագիծ, որն անցնում էր Մարիցա գետի ձախ ափով,
  • Մարիցա գետի մերձափնյա տարածքների անցումը Անտանտի երկրներին, մինչև հաշտության պայմանագրի կնքումը;
  • քաղաքացիական իշխանության փոխանցումը թուրք ներկայացուցիչներին Թրակիայի ամբողջ տարածքում;
  • կողմերը պարտավորություն էին ստանձնում չավելացնել իրենց զորքերի քանակը, չկառուցել պաշտպանական ամրոցներ և չիրականացնել ռազմական գործողություններ շրջաններում և կետերում, որոնք նշված են զինադադարի մեջ,
  • Թուրքիայի պարտավորվածությունը չմտցնել զորքեր Արևելյան Թրակիայի տարածք։

Կողմերին կոչ արվեց մասնակցելու նաև Լոզանի կոնֆերանսին, որտեղ էլ կնքվեց Լոզանի Դաշնագիրը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 A.L. Macfie, 'The Chanak affair (September-October 1922)' Balkan Studies 20(2) (1979), 328.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուդանիայի զինադադար» հոդվածին։