Մուազզեզ Իլմիե Չըղ (ծննդյան անունը՝ Մուզզարեզ Իլմիե Իթիլ, թուրքերեն՝ Muazzez İlmiye Çığ, հունիսի 20, 1914(1914-06-20)[1], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն), թուրք հնագետ, շումերագետ։

Մուազզեզ Իլմիե Չըղ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1914(1914-06-20)[1] (109 տարեկան)
ԾննդավայրԲուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԱնկարայի համալսարան
Մասնագիտությունասորագետ և հնագետ
ԱշխատավայրՍտամբուլի հնագիտական թանգարան
Պարգևներ և
մրցանակներ
 Muazzez İlmiye Çığ Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ղրիմի թաթարների ընտանիքում։ Նրա նախնիները հեռացել են Ղրիմից, արտագաղթել Թուրքիա. հայրական ընտանիքը բնակություն է հաստատել Մարզվանում, մայրականը` Բուրսայում, որտեղ էլ ծնվել է Մուազզեզը՝ Առաջին համաշխարհային պատերազմից մի քանի շաբաթ առաջ։ Նրա ծնողները նախ փոխադրվել են Իզմիր, հետագայում, երբ հունական զորքերը 1919 թվականի հունիսի 15-ին ներխուժել են Իզմիր, տեղափոխվել են Չորում։

Չորումում հաճախել է տարրական դպրոց, այնուհետև Բուրսայում սովորել է Bizim Mektep մասնավոր դպրոցում, որտեղ ուսանել է ֆրանսերեն և ջութակ նվագել։ 1926 թվականին ընդունելության քննություններ է հանձնել Bursa Kız Muallim Mektebi–ում (Բուրսայի մանկավարժական ուսումնարան)։ Ուսումնարանն ավարտելուց հետո 1931 թվականին աշխատանքի է անցել Էսքիշեհիրում, որտեղ դասավանդում էր նրա հայրը։

Ժամանակի հանրապետական ոգուն համապատասխան՝ Անկարայի համալսարանի լեզուների, պատմության և աշխարհագրության ֆակուլտետը ուսանողուհիներ էր հավաքագրում։ Մուազզեզ Չըղը անցնում է մրցույթը և 1938 թվականին ընդունվում հնագիտության ամբիոն։ Այստեղ նա Երրորդ Ռեյխից փախած գերմանացի-հրեա գիտնականներ Հանս Գուստավ Գյուտերբոկից և Բեննո Լանդսբերգերից սովորում է գերմաներեն, խեթագիտություն և շումերագիտություն։ 1940 թվականին ավարտում է ուսումը և ամուսնանում Ստամբուլի Թոփքափըի թանգարանի տնօրեն Քեմալ Չըղի (1913-1983) հետ[2], որի հետ էլ ապրում է մինչև իր կյանքի վերջը[3]։

Աշխատում է Ստամբուլի հնագիտական թանգարանում Սեմյուել Կրամերի թիմի հետ, մասնակցել է 75000 շումերական կավե սալիկների ռեստավրացիայի և թարգմանության աշխատանքներին։ 1971 թվականին անցել է թոշակի, բայց շարունակել է զբաղվել գիտությամբ, մասնակցում է շումերագիտության միջազգային կոնգրեսներին, թուրքերեն է թարգմանում Սեմյուել Կրամերի «Պատմությունը սկսվում է Շումերից» գիրքը և թուրք ընթերցողների համար գրում բազմաթիվ հանրամատչելի գիտական աշխատանքներ[4]։

 
Շումերական կավե աղյուսակ

Բանավեճ գլխաշորերի մասին խմբագրել

Որպես պատմաբան նա տեսակետ է առաջ քաշում այն մասին, որ գլուխը ծածկող գլխաշորը առաջին անգամ հայտնվել է շումերների մոտ։ Այդ ժամանակ գլխաշորը մտնում էր վանական հարճերի հագուստի մեջ։ Այս գիտական թեզը հասցրեց նրան, որ 2006 թվականին նրա նկատմամբ դատական հայց հարուցվեց կրոնական ատելության տարածման (իսլամի վարկաբեկման) վերաբերյալ։ Դատարանը արդարացման որոշում կայացրեց, գալով այն եզրհանգման, որ նրա գիրքը Թուրքիայում ատելություն չի առաջացնում[5]։

Վավերագրական ֆիլմ խմբագրել

Son Sümer Kraliçesi («Վերջին շումերական թագուհին») վավերագրական ֆիլմը նկարագրում է նրա կյանքը և պատկերացում է տալիս շումերական պատմության վերաբերյալ[6]։

Պարգևներ և հիշատակ խմբագրել

 
Մուազզեզ Իլմիե Չըղի կիսանդրին Քուշադասըի հանրային զբոսայգում

Մատենագիտություն խմբագրել

  • 1993 Zaman Tüneli ile Sümer'e Yolculuk [Journey to Sumer through a Time Tunnel" (written as children's educational literature)
  • 1995 Kur'an, İncil ve Tevrat'ın Sümer'deki Kökeni [The Origins of the Koran, the Bible and the Torah in Sumer]
  • 1996 Sümerli Ludingirra [Ludingirra the Sumerian, a retrospective science-fiction] (İbrahim Peygamber)
  • 1997 The Prophet Abram, According to Sumerian Writings and Archeological Findings
  • 1998 İnanna'nın Aşkı [The Love of Inanna, the Belief and the Holy Marriage in Sumer]
  • 2000 Hititler ve Hattuşa [The Hittites and Hattuša, as Written by Ishtar] (Ortadoğu Uygarlık Mirası)
  • 2002 Civilization Heritage in the Middle East
  • 2005 Bereket Kültü ve Mabet Fahişeliği [Cult of Fertility and Holy Prostitution]
    • Works include numerous translations from English.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Muazzez İlmiye Çığ'a armağan kitap. Cumhuriyet’e adanan bir ömür. Kaynak Yayınları, Galatasaray, İstanbul 2009, ISBN 978-975-343-554-3.

Արտաքին հղումներ խմբագրել