Միթրոբարզանես (Ծոփքի թագավոր)

(Վերահղված է Մորֆիլիգից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միթրոբարզանես (այլ կիրառումներ)

Մորֆիլիգ (Մեհրուժան) Երվանդական կամ Միթրոբարզանես Ա (հուն․՝ Μιθροβαρζάνης, մ.թ.ա. 2-րդ դար - անհայտ), Ծոփք-Կոմմագենեի թագավորության ինքնակալ արքա Երվանդունիների շառավղից (ամենայն հավանականությամբ), որը կառավարել է մ․թ․ա․ 150 թվականի շրջակայքում[1]։

Միթրոբարզանես
Μιθροβαρζάνης
Ծոփի և Կոմմագենեի միացյալ թագավորության միապետ
Իշխանությունմ․թ․ա․ 150 թվական -
Ծնվել է՝մ.թ.ա. 2-րդ դար
Մահացել է՝անհայտ
ԱզգությունԾոփքի թագավորություն Ծոփքի թագավորություն
ՀարստությունԵրվանդականներ
ՆախորդԶարեհ Երվանդական
թագավոր
ԵրեխաներԱրտանես

Մեզ հասած գրավոր հիշատակությունները հավաստում են, որ Միթրոբարզանեսը տասնամյակ տևած դադարից հետո հաջորդել է Ծոփքի թագավորության հիմնադիր Զարեհին՝ Մեծ Հայքի թագավոր Արտաշես Բարեպաշտի դաշնակցին։

Կենսագրություն խմբագրել

Զարեհի մահից հետո Արտաշես Ա Բարեպաշտը ցանկանում էր ամեն կերպ Ծոփքը (հայտնի է որպես «Չորրորդ Հայք») կցել Հայաստանին, քանզի վերջինիս միավորիչ գործունեության հետևանքով Արտաշեսյանների թագավորության դրոշի ներքո էին միավորվել Մեծ Հայքի գրեթե բոլոր նահանգները։ Այս իրադարձությունների մասին գրել է հռոմեացի պատմիչ Պոլիբիոսը իր «Ընդհանուր պատմություն» աշխատության շրջանակներում[1]։ Նա նաև նշում է, որ Կապադովկիայի թագավոր Արիարաթես V-ը հրաժարվում է տեղի տալ Արտաշես Ա-ի հավակնություններին, որն ուղղված էր Ծոփքում Միթրոբարզանես Երվանդականի դիրքերի խարխլմանն ու թագավորության անեքսիային[2]։

Այնուամենայնիվ, այս իրադարձությունը առաջացնում է ժամանակաշրջանային անհամատեղելիություն, քանի որ ընդունված է համարել, որ Արտաշես Ա Բարեպաշտը կառավարել է մ․թ․ա․ 189-160 թվականներին։

Պոլիբիոսը իր «Ընդհանուր պատմություն» աշխատության XXXI գրքի 2-րդ գլխում գրել է հետևյալը[1]

  Միթրոբարզանես հայրենյաց գահին հաստատվում է Արիարաթեսի օժանդակությամբ։ Հայքի արքա Արտաշեսը, անսանձ ագահությամբ համակված, պատգամախոսներ է ուղարկում Արիարաթեսի մոտ՝ հորդորելով սպանել իր տիրապետության ոլորտում հայտնված երիտասարդ գահի հավակնորդներին և նվաճել Ծոփքը․․․ Բայց Արիարաթեսը դաժան նախատումներով դիմում է պատգամախոսներին և Արտաշեսին կոչ անում հրաժարվել այդօրինակ նպատակամղումներից։ Արիարաթեսի այս արարքը մեծ գովեստների է արժանանում․ Միթրոբարզանեսը Արիարաթեսի հավատարմության և առաքինության շնորհիվ վերահաստատվում է նախնյաց գահին։
- Պոլիբիոս, «Ընդհանուր պատմության», գիրք XXXI, գլուխ II, §16
 

Ժամանակակից պատմագիտության մեծ ընդունված է Միթրոբարզանեսին նույնացնել Ծոփքի թագավոր Մորփիլիգի հետ։ Վերջինիս մասին սկզբնաղբյուրային հիշատակությունները բացակայում են, մինչդեռ մեզ են հասել «Մորֆիլիգ, Զարեհի որդի» մակագրությամբ բազմաթիվ տետրադրախմաներ։ Այդ մետաղադրամների դիմերեսին առկա է «Մորֆիլիգ, Զարեհի որդի» գրությունը, իսկ դարձերեսին՝ Անահիտ աստվածուհին՝ ծաղիկներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Պոլիբիոս, «Ընդհանուր պատմության», գիրք XXXI, գլուխ II, §16
  2. Ստրաբոն, «Աշխարհագրություն», գիրք XII, գլուխ II, §1