Մորիս Թովմայի Փոցխիշվիլի (վրաց.՝ მორის ფოცხიშვილი, հունիսի 11, 1930(1930-06-11)[1], Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1997), վրացի բանաստեղծ։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։

Մորիս Փոցխիշվիլի
მორის ფოცხიშვილი
Ծննդյան անունվրաց.՝ მორის ფოცხიშვილი
Ծնվել է1930, հունիսի 11
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1997
ԳերեզմանՍամտավրոյի վանք
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
 Moris Potskhishvili Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (19541982 թվականից եղել է «Նակադուլի» մանկապատանեկան հրատարակչության տնօրենը։ Հրատարակվել են Փոցխիշվիլիի «Բալենիները անձրևի տակ» (1957), «Սիրտը փնտրում է սիրտ», «Երջանկության ծիածանը» (1976), «Բացվի՛ր, երկինք» և այլ ժողովածուներ։ Գրել է նաև մանուկների համար։ Նրա բազմաթիվ գործեր վերածվել են երգի։

 
Մորից Փոցխիշվիլու գերեզմանը

Փոցխիշվիլին նշանակալից ավանդ ունի հայ գրականության լավագույն նմուշները վրացի ընթերցողին ներկայացնելու գործում։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Հովհաննես Շիրազի («Աստղերը Սևանում», 1959, Շ․ Նիշնիանիձեի հետ) և Վահան Տերյանի («Սիրտ-ծաղիկ», 1983) ժողովածուները։ Թարգմանել է նաև Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և այլ բանաստեղծների գործերից։

Արժանացել է Հովհաննես Թումանյանի անվան գրական մրցանակի (1982)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Ալբերտ Շվայցերի անվան խաղաղության միջազգային մեդալով։

Մորիս Փոցխիշվիլին հայերեն խմբագրել

  • Աքիլեսյան գարշապար; Իմ սերը; Ներկած խիղճ; Երկնագույն մակագրություն։ Վրացական պոեզիա, Ե., «Արմավ», 2017, էջ 14-16։ Թարգմ.՝ Գագիկ Դավթյան։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Փոցխիշվիլի» հոդվածին։