Մորիս Մաթյո

ֆրանսիացի նկարիչ

Մորիս Մաթյո (ֆր.՝ Maurice Matieu, մարտի 11, 1934(1934-03-11)[2][1], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[1] - հունիսի 17, 2017(2017-06-17)[3][1], Saint-Denis-le-Gast, Մանշ[4][1]), ֆրանսիացի նկարիչ, նկարիչի գրքի հեղինակ և հրատարակիչ։

Մորիս Մաթյո
Ի ծնեֆր.՝ Maurice Daniel Mathieu[1]
Ծնվել էմարտի 11, 1934(1934-03-11)[2][1]
ԾննդավայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ[1]
Վախճանվել էհունիսի 17, 2017(2017-06-17)[3][1] (83 տարեկան)
Մահվան վայրSaint-Denis-le-Gast, Մանշ[4][1]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունՓարիզի գիտությունների ֆակուլտետ
Մասնագիտություննկարիչ, հրատարակիչ և գրող
ԱմուսինՆիկոլ Մաթյո
Կայքmauricematieu.com

Կենսագրություն խմբագրել

Մորիս Մաթյոն ծնվել է 1934 թվականին Փարիզում։ Քսան տարեկան հասակում սկսել է մաթեմատիկական կարիերան դը Ֆրանս քոլեջում` Ֆրենսիս Փերինի թիմում և Փարիզի համալսարանի գիտությունների ֆակուլտետում։ Այդ ժամանակ Ալժիրի անկախության համար պատերազմը ստիպում է նրան վերջ դնել վերջերս սկսված մասնագիտությանն ու համալսարանին։ Առանց թողնելու մաթեմատիկան՝ 1959 թվականից նա ընտրել է գեղանկարչություն, նրա առաջին ցուցահանդեսը անցկացվել է Մագ պատկերասրահում 1965 թվականին (Հինգ նկարիչ և մեկ քանդակագործ (ֆր.՝ Cinq peintres et un sculpteur), որի մասին Ալեն Բադյուն հաղորդել է ֆրանսիական «Derrière le miroir» (№ 150, Մագ հրատարակություն) ամսագրում։ Այդ պահից սկսած՝ նրա գործերը ցուցադրվում են Ֆրանսիայում և արտերկրում գործող անհատական և կոլեկտիվ ցուցահանդեսներում, Մորիս Մաթյոն գրել և հրատարակել է բազմաթիվ գրական-գեղարվեստական ստեղծագործություններ։ Մինչև իր մահը՝ 2017 թվականի հունիսի 17-ը, նա ապրել և աշխատել է Նորմանդիայի Սան Դենի Լե Գաս փոքրիկ գյուղում[6]։

Գեղանկարչություն և քաղաքականություն խմբագրել

  1968 թվականի մայիսյան իրադարձություններից հետո Մորիս Մաթյոն ցանկացել է, որ իր արվեստի պրակտիկան լինի ստեղծագործության մշակման և տարածման այլընտրանքային ձև։

Երիտասարդական գեղանկարչության ցուցահանդեսի նկարիչների (ֆր.՝  Salon de la jeune peinture ) և Նկարիչների ֆրոնտի հետ համատեղ մասնակցել է 1972 թվականին Ժամանակակից արվեստի տասներկուամյակը Ֆրանսիայում ցուցահանդեսի (ֆր.՝  Douze ans d’art contemporain en France կամ «Էկսպո-Պոմպիդու») դեմ կազմակերպված բողոքի ցույցին[7],[8], նպաստել է Երիտասարդական գեղանկարչությունում հակաֆաշիստական կոլեկտիվի ստեղծմանը, որը պայքարում էր Պոմպիդու կենտրոնում նկարիչների անկախ հանձնաժողով ստեղծելու համար[9],[10]:

Նա մասնակցել է նկարիչների կոլեկտիվներին, որոնք միավորվում են քաղաքական ելույթների համար, որպեսզի միասին մտածեն որոշ կարգախոսների, կոչերի կամ պահանջների արտահայտման ձևը[11]։ Ցույցերի համար պատրաստվել են մեծ պաստառներ՝ LIP ժամացույցի գործարանի աշխատողներին, Վիետնամին, 1975-ի մայիսի 1-ին, այնուհետև լեհական Համերաշխության արհմիությանը աջակցելու համար։

Այս գեղարվեստական պրակտիկան նաև 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կամ 1972-ի փետրվարի 25-ին մաոիստական ակտիվիստ Պիեր Օվերնեի մահվան արձագանքն էր։ Նրանք դառնում են կոլեկտիվ ( Թրամոնի աֆիշը, կապիտալիստների ոստիկանը, որը գրել էին Մորիս Մաթիյոն և Կլոդ Իվալը)[12] կամ անհատական (Օվերնեի հուղարկավորությունը նկարը[13], որը CFDT արհմիության սեփականությունն է և ցուցադրված է Էսոնում՝ Բիերվիլի արհմիության կրթական կենտրոնում) ստեղծագործությունների ստեղծման առիթ։

1999 թվականին Մորիս Մաթյոն մասնակցել է ֆրանկո-իրաքյան բարեկամության շրջանակում կոլեկտիվ Իրաք ուղևորությանը՝ իրանցի ժողովրդին իրաք-քուվեյթյան պատերազմից հետո աջակցելու համար։ Նա այնտեղ է վերադարձել 2000 թվականին Արաբական աշխարհի ինստիտուտում ժամանակակից իրաքյան նկարիչների ցուցահանդես կազմակերպելու, որի հոգաբարձուն ինքն էր (Փարիզ, հուլիս-սեպտեմբեր 2000)[14]։ Այս ճանապարհորդության ժամանակ նա կրկին բախվել է պատերազմի ըստ էության քաղաքական թեմային՝ վերադառնալով իր գործին, նկարների հետ, օրինակ, Վետնամում տեղի ունեցած պատերազմի կամ Սաբրայի և Շաթիլի կոտորածների մասին։ Մորիս Մաթյոն 1966 և 1967 թվականներին պատերազմը անհնարին է պատկերել թեմային նկարների շարք է նվիրել[15]։

Ռոբեսպիեռի քաղաքական կերպարը դրել են նախագծի կենտրոնում, որը նախաձեռնել են Ժիլեմ Այը ու Մորիս Մաթյոն՝ կապված Ֆրանսիական մեծ հեղափոխության երկհարյուրամյա տարելիցի, Հանրապետության հիմնադրման տոնակատարության և 1793 թվականի հետ։ Նախագիծը, որը պետք է կապեր դրամատուրգներին, գրողներին, նկարիչներին, քանդակագործներին, փիլիսոփաներին և իրավաբաններին, չի հաջողվում[16]: Բայց, այնուամենայնիվ ծնվում են 1996 թվականին Ժիլյա Այ Ռոբեսպերի դիմակ դրամատիկական ստեղծագործությունը (ֆր.՝ Le masque de Robespierre)[17], «Երազել Ռոբեսպիեռի մասին» ցուցահանդեսը (Rêver à Robespierre)՝ նկարների շարք, Ռոբեսպիեռ Վիվան-Դենոնի դեմքերի ուրվագծերի բացահայտումից ոգեշնչված, իսկ ավելի ուշ՝ 2009 թվականին, Պիեր Միշոնի տասնմեկամյակը

Գեղանկարչություն և մաթեմատիկա խմբագրել

Մաթեմատիկան Մորիս Մաթյոի համար առանցք է ծառայել և նրա ամենօրյա գեղանկարչական պրակտիկայում մտորելու հիմք[18]: Նա այն չափանմուշն ու մեթոդն է, որպեսզի պարզի այն, ինչ իմաստալից չէ. թաքնված գաղափարախոսություն որպես մաթեմատիկական հավասարում, որը թույլ է տալիս կառուցել մակերևույթ[19]։

Մաթեմատիկան նաև տալիս է նկարչի կողմից օգտագործված նյութերը իր մտորումներում և ստեղծագործություններում․ հաջորդականությունը, ոչնչացնում գծային պատճառները[20], Պեանոյի կորեր, որոնք անցնում են որոշակի մակերեսի բոլոր կետերից առանց հատման, հինգանկյուն մանրատախտակի, անհավասար բազմանկյունների գյուտից կամ բացահայտումից, որոնք կարող են ամբողջ հարթությունը ծածկել առանց հատուկ ուղղության որոշման[21], վերադասավորումներ, օրինակ, մեդուզա, թռչունների կամ Անրի Մատիսի ֆիլոդենդրոնի թերթերը, պրոյեկցիան, որտեղ ստվերը զբաղեցնում է մոդելի տեղը, երկրաչափական փազլներ, կառուցող և ոչնչացնող կերպարներ, քառակուսուց դեպի եռանկյունի և հակառակը և վերջապես խմբեր և հանրահաշվական համակարգեր[22]:

Նկարների գաղափարախոսություն կամ բովանդակություն․ գործը վերաբերում է հատուկ գեղանկարչական հրավերի ընդունմանը. հարթության և կարգի հարաբերությունների բացակայությանը[23],[19]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 http://deuils.ouest-france.fr/20170620/maurice-mathieu-499098
  4. 4,0 4,1 4,2 http://www.usine-utopik.com/wp-content/uploads/catalogue-maurice-mathieu.pdf
  5. Bibliothèque nationale de France Record #119151298 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  6. Nicole Mathieu, Maurice Matieu Habiter la Rayrie (Manche). Au croisement de deux sensibilités (фр) // Presses Universitaires de Caen : Sylvain Allemand, Francine Best, Monique Frémont. Une Normandie sensible : Regards croisés de géographes et de plasticiens,. — 2012. — С. 73-78. — ISSN 978-2841334094.
  7. «INA - Jalons - Intervention d'artistes lors de l'exposition 60-72, douze ans d'art contemporain en France - Ina.fr» (фр). INA - Jalons. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Derivery, François, 1937- L'exposition 72-72. — EC, 2001-01-01. — ISBN 2911105397
  9. Francis Parent et Raymond Perrot Le Salon de la Jeune peinture : une histoire, 1950-1983. — Editions Patou, 2016. — С. 272. — 236 с. — ISBN 9782904652004
  10. Perrot, Raymond. Le Collectif antifasciste : 1974-1977. — E.C. éditions, 2001. — ISBN 9782911105401
  11. Francis Parent et Raymond Perrot Le Salon de la Jeune peinture : une histoire, 1950-1983. — Париж: Editions Patou, 2016. — С. 272. — 236 с. — ISBN 9782904652004
  12. Francis Parent, Raymond Perrot Le Salon de la Jeune peinture : une histoire, 1950-1983. — Paris: J.P, 1983-01-01. — ISBN 9782904652004
  13. Филип Сержан (Philippe Sergeant), 1995, էջ 44
  14. «Institut du Monde Arabe». www.artmag.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  15. Филип Сержан (Philippe Sergeant), 1995, էջ 31 et 34
  16. Филип Сержан (Philippe Sergeant), 1995, էջ 97
  17. Le masque de Robespierre : [Strasbourg, Théâtre national de Strasbourg, 9 janvier 1996]. — C. Bourgois, 1996-01-01. — ISBN 2267013320
  18. Николь Матьё (Nicole Mathieu), 2008, էջ 52-53
  19. 19,0 19,1 Maurice Matieu, Autobiographie par la forme. — Actes Sud, 2009. — ISBN 9782742782857
  20. Посмертное на заказ, 2006, Barbara Cassin "Un mathématicien est un peintre est un peintre est un peintre ..., էջ 27
  21. Николь Матьё (Nicole Mathieu), 2008, էջ 55
  22. Посмертное на заказ, 2006, Alain Badiou "L'avenir du portrait", էջ 53
  23. Филип Сержан (Philippe Sergeant), 1995, էջ 21

Գրականություն խմբագրել

Զրույցներ Մորիս Մաթյոի հետ խմբագրել

Ստեղծագործություններ Մորիս Մաթիոյի մասին խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել