Մորիս Հալլի (անգլ.՝ Morris Halle (|h|æ|l|i), հուլիսի 29, 1923(1923-07-29)[1][2][3], Լիեպայա, Լատվիա - ապրիլի 2, 2018(2018-04-02)[1][4][3], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), իրական անունը՝ Մորիս Պինկովիչ (Moriss Pinkovics), ծագումով հրեա, լատիշ, ամերիկացի լեզվաբան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, 20-րդ դարի ականավոր հնչույթաբաններից (ֆոնոլոգ) մեկը։ Հայտնի է հատկապես սերող հնչույթաբանությանը նվիրված իր աշխատություններով, մասնավորապես «Անգլերենի հնչյունական կաղապարը» (1968)՝ Նոամ Չոմսկու հետ համահեղինակությամբ և «Անգլերենի շեշտի և կապի մասին» (1956)՝ Նոամ Չոմսկու և Ֆրեդ Լուկոֆֆի համահեղինակությամբ։ Եղել է «Ամերիկայի լեզվաբանական հասարակություն» կազմակերպության անդամ։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ գերմաներեն, իդիշ, լատիշերեն, ռուսերեն, եբրայերեն, անգլերեն։ Իր ողջ կյանքը նվիրել է գիտական գործունեությանը հնչույթաբանության բնագավառում։

Մորիս Հալլի
անգլ.՝ Morris Halle
Ծնվել էհուլիսի 29, 1923(1923-07-29)[1][2][3]
Լիեպայա, Լատվիա
Մահացել էապրիլի 2, 2018(2018-04-02)[1][4][3] (94 տարեկան)
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն Լատվիա և  ԱՄՆ
Մասնագիտությունլեզվաբան, համալսարանի դասախոս, համակարգչային գիտնական և սլավոնագետ
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտհնչույթաբանություն[5], ձևաբանություն[5], generative grammar?, լեզվաբանություն[5] և սլավիստիկա[5]
Պաշտոն(ներ)Ամերիկայի լեզվաական հասարակության նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան[6], Կոլումբիայի համալսարան, Չիկագոյի համալսարան և George Washington Educational Campus?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7][5][8], գերմաներեն[5], ռուսերեն[5], եբրայերեն[5] և լատիշերեն[5]
Գիտական ղեկավարՌոման Յակոբսոն[6]
Եղել է գիտական ղեկավարJanet Pierrehumbert?, Francis F. Lee?[6], Paul Kiparsky?[6], John Goldsmith?[6] և Bruce Hayes?[9]
Պարգևներ
 Morris Halle Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և համալսարանական կրթության տարիներ խմբագրել

Մորիս Հալլին ծնվել է Լատվիայում՝ Լիեպայա քաղաքում 1923 թվականին։ 1929 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Ռիգա, իսկ 1940 թվականին՝ ԱՄՆ։ ԱՄՆ տեղափոխման պատճառը Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ հանդիսացած «Ներխուժում Լեհաստան» հայտնի պատմական իրադարձությունների հետևանքով սկիզբ առած անկայունությունն էր[11].: Ավելին, Հալլիի բազմաթիվ մերձավորներ դարձել են Հոլոքոստի զոհեր[11]։

1941-1943 թվականներին նա ուսումնասիրել է ճարտարագիտություն Նյու Յորքի քաղաքային քոլեջում (City College of New York): 1943 թվականին զորակոչվել է ամերիկյան բանակ և Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է Ֆրանսիայում։ 1946 թվականին զորացրվելով՝ շարունակել է կրթությունը Չիկագոյի համալսարանում, որտեղ ստացել է լեզվաբանության մագիստրոսի աստիճան։ 1948 թվականին ընդունվել է Կոլումբիայի համալսարան, որտեղ ուսանել է Ռոման Յակոբսոնին։ 1955 թվականին Հարվարդի համալսարանում պաշտպանել է «Ռուսերենի բաղաձայնները։ Հնչյունական և ձայնաբանական (ակուստիկ) ուսումնասիրություն» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[11]։

Գիտական գործունեություն խմբագրել

1951 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստանալով պրոֆեսորի գիտական կոչում՝ սկզբում դասավանդել է լեզուներ և ունենալով նաև ճարտարագետի կրթություն՝ մասնակցել է նույն ինստիտուտի Էլեկտրոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի աշխատանքներին։ Մասնագիտացել է բնական լեզվի մշակման, ձայնաբանական (ակուստիկ) հնչյունաբանության բնագավառներում։ Վերջինիս վերաբերյալ իր ատենախոսության պաշտպանությամբ Հարվարդի համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Ռոման Յակոբսոնի հետ նվիրվել է հնչույթները ձայնաբանական հատկանիշներին կապելու ուսումնասիրություններին՝ իր աշխատանքները շարունակելով հնչույթաբանության ոլորտում։

Մորիս Հալլին հաստատել է, որ հնչույթների և նրանց ֆիզիկական նշանների միջև կապն ավելի ուղղակի է, քան կառուցվածքային լեզվաբանների՝ հնչյունաբանությանը նվիրված ուսումնասիրություններում ներկայացրած պատկերացումներում[12]։ 1959 թվականին տպագրվել է Հալլիի «Ռուսերենի հնչյունական կաղապարը», որտեղ արծարծվել են վերոհիշյալ խնդրի բազմաթիվ կողմեր։ Այս աշխատության ընթերցումը ժամանակակից ընթերցողին կարող է տարօրինակ թվալ[12], քանի որ նա միաժամանակ անդրադարձել է ընդհանուր լեզվաբանության խնդիրներին, հատուկ լեզվի հնչույթաբանական տվյալներին ու ձայնաբանական հատկանիշների նկարագրությանը, որոնք այսօր պարզորոշ են։ Այնուամենայնիվ, իր ժամանակաշրջանում նրան հաջողվել է, համադրելով ձևաբանական հատկանիշները ձայնաբանական չափելի հատկանիշների հետ, կապել իրար նկարագրության տարբեր մակարդակներ[12]։

Մորիս Հալլիի հետագա գործունեությունը հիմնականում նվիրված է եղել սերող քերականությանը։ Այդ բնագավառում նա շատ կարևոր դեր է խաղացել[13]։ Նրա հիմնական փաստարկն այն է, որ հնչույթաբանությունը, հեռու լինելով հնչյունների պարզունակ ընկալման և արտահայտման ուսումնասիրություն լինելուց, նպատակ ունի ուսումնասիրել, թե ինչպես է լեզուն ուղեղում համադրում արտաբերած և լսած հնչյունները[13]։ Նա պաշտպանել է հնչույթաբանության ինքնազննական՝ ներհայեցողական (ինտրոսպեկտիվ) մոտեցումը, այլ ոչ թե անփոփոխ օրենքների ամբողջությունից անհրաժեշտաբար հարկադրված հնչույթաբանությունը[14]։ Նա ինքն իրեն վերագտել է Նոամ Չոմսկու մենթալիստական տեսության մեջ, որը դարձել է նրանց համագործակցության առիթը։ Միասին հեղինակել են «Անգլերենի հնչյունական կաղապարը» աշխատությունը[14]։ Այդ աշխատությունն իր անջնջելի հետքն է թողել հնչույթաբանության պատմության մեջ։

1996 թվականին ստանալով պատվավոր պրոֆեսորի գիտական կոչում՝ անցել է կենսաթոշակի։ Մահացել է 2018 թվականի ապրիլի 2-ին Քեմբրիջում (Մասաչուսեթս

Հիմնական աշխատություններ խմբագրել

  • Jakobson Roman, Halle Morris (1956). Fundamentals of language. Berlin : Walter de Gruyter, 2002
  • Halle Morris (1959). The sound pattern of Russian: a linguistic and acoustical investigation. Berlin : Walter de Gruyter, 1971
  • Jakobson Roman, Fant Gunnar, Halle Morris (1961). Preliminaries to speech analysis: the distinctive features and their correlates. Boston : MIT Press, 1969.
  • Halle Morris (1962). Phonology in Generative Grammar. Chicago : Word.
  • Chomsky Noam, Halle Morris (1968). The Sound Pattern of English. Boston : MIT Press, 1991 (édition réimprimée et révisée). 488 pages.
  • Halle Morris, Keyser Samuel Jay (1971). English Stress: Its Forms, Its Growth, and Its Role in Verse. New York : Harper and Row.
  • Chomsky Noam, Halle Morris (1973). Principes de phonologie générative (trad. de l'anglais par Encrevé, Pierre). Paris : Seuil.
  • Vergnaud Jean-Roger, Halle Morris (1987). An Essay on Stress. Boston : MIT Press.
  • Halle Morris (2002). From memory to speech and back: papers on phonetics and phonology, 1954-2002. Berlin : Walter de Gruyter, 2002.
  • Fabb Nigel, Halle Morris (2008). Meter in Poetry. Cambridge : Cambridge University Press.

Գրականություն խմբագրել

  • Stephen R. Anderson (1985), Phonology in the Twentieth Century, UP : Chicago.
  • R. E. Asher, rédacteur en chef (1994), The Encyclopedia of Language and Linguistics, New York : Pergamon Press.
  • Randy Allen Harris (1993), The Linguistics Wars, New York : Oxford University Press.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Mathematics Genealogy Project — 1997.
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. CONOR.Sl
  9. https://linguistics.ucla.edu/people/hayes/Personal/Index.htm
  10. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  11. 11,0 11,1 11,2 : Morris Halle and the bases of generative phonology, cons. le 8 octobre 2011
  12. 12,0 12,1 12,2 Anderson, Stephen R. (1985). Phonology in the Twentieth Century. UP: Chicago.
  13. 13,0 13,1 Asher, R.E., rédacteur en chef (1994). The Encyclopedia of Language and Linguistics. New York: Pergamon Press.
  14. 14,0 14,1 Harris, Randy Allen. 1993. The Linguistics Wars. New York: Oxford University Press.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Հալլի» հոդվածին։