Մորիս Դրյուոն

ֆրանսիացի գրող

Մորիս Դրյուոն (ֆր.՝ Maurice Samuel Roger Charles Druon, ապրիլի 23, 1918(1918-04-23)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[1] - ապրիլի 14, 2009(2009-04-14)[4][2][3][…], Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[5]) - ֆրանսիացի անվանի արձակագիր, ֆրանսիական ակադեմիայի անդամ, 1985 -1999 թթ. այդ ակադեմիայի նախագահ

Մորիս Դրյուոն
ֆր.՝ Maurice Druon
Maurice Druon 2003 Orenburg crop.jpg
Ծննդյան անունֆր.՝ Maurice Samuel Roger Charles Druon
Ծնվել էապրիլի 23, 1918(1918-04-23)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[1]
Վախճանվել էապրիլի 14, 2009(2009-04-14)[4][2][3][…] (90 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Իլ-դը-Ֆրանս[5]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, սցենարիստ և մանկագիր
Լեզուֆրանսերեն[2]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներԱյս աշխարհի հզորները
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա, Ռումինական ակադեմիա և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
Կուսակցությունհանրապետության սատարման միավորում
ՊարգևներՊատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Գոնկուրյան մրցանակ Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Պիեր արքայազնի մրցանակ Բարեկամության շքանշան Concours général Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր Grand Cross of the Military Order of Christ?[6] Ժողովուրդների բարեկամության շքանշան և honorary doctorate of the University of Tirana?
Maurice Druon Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մորիս Դրյուոնը ծնվել է Փարիզում: Հայրը՝ ռուսաստանցի հրեա Լազար Կեսելը, գաղթել էր Ֆրանսիա, երիտասարդ հասակում (21 տարեկան էր) ինքնասպանությամբ վերջ էր տվել իր կյանքին: Մայրը, երբ Մորիսն արդեն ութամյա մանուկ էր, ամուսնացել է երկրորդ անգամ, ընդունել երկրորդ ամուսնու՝ իրավաբան Ռենե Դրյուոնի ազգանունը: Իր խնամակալի ազգանունն ընդունեց նաև Մորիսը, որի մանկությունն անցել է Նորմանդիայում: Սովորել է Միշել դը Վանվե լիցեյում: Նա զարմիկն է գրող, ժուռնալիստ, ֆրանսիական հակաֆաշիստական Դիմադրության շարժման հերոս Ժոզեֆ Կեսելի, ում հետ համագործակցելով՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռուսերեն բնագրից թարգմանել է «Պարտիզանների երգը», որը դարձել էր Դիմադրության շարժման ոչ պաշտոնական օրհներգը: Մորիսն ինքն էլ Դիմադրության անդամներից էր, 1943 թվականին՝ որպես այդ շարժման ներկայացուցիչ, այցելել է Լոնդոն, մասնակցել BBC-ի «Պատիվ և հայրենիք» ծրագրին:

Դրյուոնը գրել սկսել է 18 տարեկանից: Սկզբում տպագրվել է գրական ամսագրերում: 1939 թվականի սեպտեմբերին զորակոչվել է ֆրանսիական բանակ, մեկ տարի անց զորացրվել՝ մնալով Ֆրանսիայի՝ գերմանացիների կողմից չզավթված մասում: Նրա առաջին թատերգությունը՝ «Մեգարեոսը», 1942 թվականի փետրվարին բեմականացվել է Մոնտե Կառլոյում: Այդ նույն տարում գրողը միացել է Շառլ դը Գոլի զորքերին՝ դառնալով գեներալ Ֆրանսուա դ՛Աստիե դը լա Վիժերիի համհարզը:

1948 թվականին Դրյուոնն արժանացավ Գոնկուրյան մրցանակի՝ իր «Համբավավոր ընտանիքներ» վեպի համար, որի շարունակությունը հանդիսացող ևս երկու հատոր հրատարակեց հետագայում: Ֆրանսիական ակադեմիայի՝ 1966 թվականի դեկտեմբերին կայացած 30-րդ նստաշրջանում նա ընտրվեց այդ ակադեմիայի անդամ՝ հաջորդելով Ժորժ Դյուամելին: 1985 թվականին էլ ընտրվեց ակադեմիայի մշտական նախագահ, բայց 1999 թվականին, նկատի առնելով իր տարիքը, գերադասեց հրաժարվել այդ պաշտոնից և փոխարենն առաջադրեց Էլեն Կառեր դ՛Անկոսին /օրիորդական ազգանվամբ՝ Զուրաբիշվիլի/, որը եղավ այդ պաշտոնում ընտրված առաջին կինը: Հաջորդ տարում Մորիս Դրյուոնին ընտրեցին ակադեմիայի մշտական պատվո նախագահ, իսկ 2007 թվականի մարտի 2-ին՝ Անրի Թրուայայի վախճանվելուց հետո, նա, լինելով ակադեմիայի հնագույն անդամը, դարձավ այդ ակադեմիայի կաճառապետը:

Դրյուոնն այս պատիվներին ու պաշտոններին արժանացել է իր գիտական աշխատությունների համար, սակայն առավելապես հռչակվել է 1950-ական թվականներին յոթ հատորով հրատարակած «Նզովյալ արքաները» պատմական վեպերի շարքով: Այդ վեպերի հիման վրա գրված սցենարները ֆրանսիական հեռուստատեսությունը նկարահանել ու ցուցադրել է 1972 թվականին՝ ապահովելով հսկայական հաջողություն, աշխարհով մեկ այդ երկերի միլիոնավոր տպաքանակով հրատարակություն և վաճառք:

2005 թվականին պատմավեպերը էկրանավորվել են ևս մեկ անգամ, ընդ որում՝ գլխավոր դերերում հանդես է եկել աշխարհահռչակ դերասանուհի Ժաննա Մորոն: Ճանաչված գրող Ժորժ Մարտենը հավաստել է, որ Դրյուոնի պատմավեպերն են ներշնչել իրեն՝ գրելու «Սառույցի ու հրի երգը» վիպաշարը և նրան անվանել է «Ֆրանսիայի լավագույն պատմավիպասանը Ալեքսանդր Դյումա Հոր ժամանակներից ի վեր»:

Մանուկների համար Մորիս Դրյուոնը գրել է ընդամենը մեկ ստեղծագործություն՝ «Կանաչ բթամատերով տղան»:

1973-1974 թվականներին Մորիս Դրյուոնը պաշտոնավարել է որպես Ֆրանսիայի մշակույթի նախարար, 1978 թվականին ընտրվել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Փարիզից:

Մարտական գնահատելի ծառայությունների և ստեղծագործական մեծ վաստակի համար Դրյուոնն արժանացել է ոչ միայն Ֆրանսիայի, այլև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Մալթայի, Արգենտինայի, Բելգիայի, Բրազիլիայի, Հունաստանի, Լիբանանի, Մարոկոյի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի, Թունիսի պետական բարձրագույն պարգևների՝ շքանշանների, մեդալների, ինչպես նաև՝ արվեստի բնագավառի մի շարք մրցանակների: Նրան շնորհվել են Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի, Տորոնտոյի, Բոստոնի, Տիրանայի համալսարանների պատվավոր դոկտորի կոչումներ:

Մորիս Դրյուոնը վախճանվել է իր փարիզյան բնակարանում 2009 թվականի ապրիլի 14-ին՝ 91 տարեկան հասակում:

Հայերեն լույս են տեսել նրա,, Այս աշխարհի հզորները,, վեպը /,,Համբավավոր ընտանիքներ,, եռագրության առաջին մասն է և արժանացել է Գոնկուրյան մրցանակի/, ինչպես նաև՝ մի շարք նորավեպեր:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել