Մորգան Գիբս-Ուայթ (անգլ.՝ Morgan Gibbs-White, հունվարի 27, 2000(2000-01-27)[1], Stafford, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Մորգան Գիբս-Ուայթ
Morgan Gibbs-White
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Morgan Anthony Gibbs-White
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 27, 2000(2000-01-27)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Stafford, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սմ
Քաշ 60 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վուլվերհեմպտոն
Համար 17
Պատանեկան կարիերա
2008-2017 Անգլիա Վուլվերհեմպտոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-ներկա Անգլիա Վուլվերհեմպտոն 46 (0)
Ազգային հավաքական
2016 Անգլիա Անգլիա Մ16 3 (1)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ17 14 (4)
2018 Անգլիա Անգլիա Մ18 2 (0)
2018-ներկա Անգլիա Անգլիա Մ19 10 (1)
2019-ներկա Անգլիա Անգլիա Մ21 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 7-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 7-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վուլվերհեմպտոն Ուոնդերերս խմբագրել

Գիբս-Ուայթը Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի հունվարի 7-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի գավաթի Ստոկ Սիթիի դեմ խաղում[5][6]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց փետրվարի 14-ին՝ Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[7][8]։ 2018 թվականի հունվարին Գիբս-Ուայթը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[9][10][11]։ 2017-18 մրցաշրջանում Վուլվսը հաղթեց Չեմպիոնշիպը[12][13]՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[14][15]։

Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Գիբս-Ուայթը նշեց 2018 թվականի օգոստոսի 11-ին՝ փոխարինելով Ժոաու Մոուտինյուին Էվերթոնի դեմ խաղում[16][17]։ Դեկտեմբերի 5-ին անգլիացին գոլային փոխանցում տվեց Ռաուլ Խիմենեսին Չելսիի դեմ խաղում՝ օգնելով Վուլվսին հաղթել 2-1 հաշվով[18][19]։ Առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց 2019 թվականի հուլիսի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Կրուսեյդերսի դեմ խաղում[20][21]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գիբս-Ուայթը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[22]։ 2017 թվականի հոկտեմբերին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[23]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 7 խաղերում և դառնալով 2 գոլի հեղինակ։ Գիբս-Ուայթը գոլ խփեց նաև եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում[24][25]՝ օգնելով Անգլիային հաղթել 5-2 հաշվով և նվաճել գավաթը[26][27]։ 2019 թվականին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[28][29][30]՝ խաղադաշտ դուրս գալով միայն խմբային փուլի Խորվաթիայի դեմ խաղում[31][32]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վուլվերհեմպտոն Ուոնդերերս 2016–17 Չեմպիոնշիպ 7 0 1 0 0 0 8 0
2017–18 13 0 2 0 0 0 15 0
2018–19 Պրեմիեր Լիգա 26 0 3 0 2 0 31 0
2019–20 0 0 0 0 2 0 0 0 2 0
Ընդհանուր 46 0 6 0 2 0 2 0 56 0
Կարիերայի ընդհանուր 46 0 6 0 2 0 2 0 56 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Վուլվերհեմպտոն Ուոնդերերս

Միջազգային խմբագրել

Անգլիա Մ17

  • Ֆուտբոլի աշխարհի Մ17 առաջնություն. 2017[27]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - M. Gibbs-White - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Life Before Wolves | Morgan Gibbs-White». www.wolves.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  4. Dicken, Alex (2018 թ․ նոյեմբերի 25). «'They only see the stars' - The rapid rise of Morgan Gibbs-White». birminghammail. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «Stoke City - Wolverhampton Wanderers, Jan 7, 2017 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  6. «FA Cup: Stoke City 0-2 Wolverhampton Wanderers» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «Wolverhampton Wanderers - Wigan Athletic, Feb 14, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «Wolverhampton Wanderers 0-1 Wigan Athletic» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «New Contract for Gibbs-White». www.wolves.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  10. Spiers, Tim. «Morgan Gibbs-White signs long-term Wolves deal». www.expressandstar.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  11. Broome, David (2018 թ․ հունվարի 30). «Morgan Gibbs-White signs new Wolves deal». stokesentinel. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  12. «Wolves secure Champ title; Sunderland down». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  13. 13,0 13,1 «Wolves win Championship title with two games to spare after 4-0 win over Bolton». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  14. «Wolves: Championship leaders promoted to Premier League after Fulham draw with Brentford» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  15. «Wolves promoted to the Premier League». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  16. «Wolverhampton Wanderers - Everton FC, Aug 11, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  17. «Gibbs-White: Debut fires aim to match Wolves stars». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  18. «Wolverhampton Wanderers - Chelsea FC, Dec 5, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  19. «Wolves 2-1 Chelsea: Raul Jimenez & Diogo Jota inspire hosts to victory» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  20. «Wolverhampton Wanderers - Crusaders FC, Jul 25, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  21. «Wolves claim first-leg lead against Crusaders thanks to Jota and Vinagre». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 25. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  22. «Morgan Gibbs-White: the Wolves whizz-kid tipped for greatness». Football Whispers (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  23. Association, The Football. «World Cup squad named». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  24. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Matches - England-Spain - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  25. «England U17 - Spain U17, Oct 28, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  26. Ray, Saptarshi; Bloom, Ben (2017 թ․ հոկտեմբերի 28). «England win U17 World Cup after incredible 5-2 comeback victory over Spain». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  27. 27,0 27,1 «England win U17 World Cup: Young Lions fight back to beat Spain in final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  28. Association, The Football. «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  29. «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  30. «Morgan Gibbs-White earns first-ever England call-up for U-21 Euros». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  31. «Croatia U21 - England U21, Jun 24, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  32. «England U21 3-3 Croatia U21: 'We weren't streetwise and lacked steel' - Aidy Boothroyd» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  33. «Morgan Gibbs-White». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել