Մոտեյուս Յուոզովիչ Շումաուսկաս (լիտ.՝ Motejus Juozo Šumauskas, նոյեմբերի 15, 1905(1905-11-15) կամ նոյեմբերի 2, 1905(1905-11-02)[1], Կաունաս, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 28, 1982(1982-05-28)[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի խորհրդային պետական և կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1975 թվականԽՄԿԿ անդամ (1924

Մոտեյուս Շումաուսկաս
լիտ.՝ Motiejus Šumauskas
Ծնվել էնոյեմբերի 15, 1905(1905-11-15) կամ նոյեմբերի 2, 1905(1905-11-02)[1]
ԾննդավայրԿաունաս, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 28, 1982(1982-05-28)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լիտվա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1928-1929 թվականներին եղել է Լիտվայի կոմկուսի (ԼԿԿ) Պանեվեժիսի ընդհատակյա շրջկոմի անդամ, 1930-1931 թվականներին՝ Լիտվայի կոմունիստական երիտասարդական միության ԿԿ-ի քարտուղար, 1930 թվականից՝ ԼԿԿ ԿԿ-ի անդամ։ 1931 թվականին դատապարտվել է 6 տարվա տաժանակրության, 1939 թվականին նետվել համակենտրոնացման ճամբար։ Լիտվայում սովետական իշխանության վերականգնումից (1940 թվական, հուլիս) հետո եղել է Լիտվայի ԽՍՀ արհմիությունների կենտրոնական բյուրոյի նախագահ, Լիտվայի ԽՍՀ տեղական արդյունաբերության ժողկոմ, 1941-1946 թվականներին՝ ԺԿԽ-ի նախագահի տեղակալ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թվականներին), ղեկավարել Լիտվայի պարտիզանական շարժման և ԼԿԿ Կենտկոմի շտաբի օպերատիվ խմբերը, եղել ԼԿԿ Հյուսիսային ընդհատկյա մարզկոմի քարտուղար։ 1944 թվականի հուլիսից՝ Վիլնյուսի քաղգործկոմի, 1944-1950 թվականներին՝ պետպլանի նախագահ, միաժամանակ 1946-1947 թվականներին՝ Լիտվայի․ ՍԱՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1950-1953 թվականներին ԼԿԿ Շյաուլյայի մարզկոմի առաջին քարտուղար, 1954-1956 թվականներին ԼԿԿ ԿԿ-ի 2-րդ քարտուղար։ 1953-1954 թվականներին Լիտվայի ՍՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1956-1967 թվականներին՝ նախագահ, 1967-1975 թվականներին՝ Լիտվայի ՄՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, ԽՍՀՄ գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալ։ ԽՄԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու 1956-1976 թվականներին։ ԽՍՀՄ 2-4 գումարումների գերագույն սովետի դեպուտատ։

Մահացել է 1982 թ. մայիսի 28-ին, թաղված է Վիլնյուսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1036711188 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Шумаускас Мотеюс Юозович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 597