Մովսես Սիմոնյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մովսես Միքայելի Սիմոնյան (1916, Ախլաթյան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1943), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Մովսես Սիմոնյան
Ծնվել է1916
ԾննդավայրԱխլաթյան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1943
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1939)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Մովսես Սիմոնյանը ծնվել է 1916 թվականին Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում։ Տեղի տարրական, ապա՝ 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Բաքու։ 1935 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական տեխնիկումը և որպես ուսուցիչ աշխատել Կիրովաբադի շրջանի Զագլիկ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1935-1939 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև նշանակվել Սիսիանի շրջանի Բազարչայ գյուղի դպրոցի տնօրեն[1]։

1939 թվականին Սիմոնյանը զորակոչվել է զինվորական ծառայության։ Թերմեզի հրետանային ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է Իրանի հայկական զորամասում։ Այնուհետև գործող բանակում կռվել է գերմանաֆաշիստական զորքերի դեմ, մասնակցել մեր քաղաքների ու բնակավայրերի ազատագրման մարտերին[1]։

Սիմոնյանն աչքի է ընկել Օրյոլ-Կուրսկի ճակատամարտում ցուցաբերած քաջությամբ ու արիությամբ և ներկայացվել «Կարմիր աստղի» շքանշանով պարգևատրման, սակայն 1943 թվականի օգոստոսին Օրյոլ-Կուրսկի ճակատամարտում զոհվել է՝ կրծքին չկրելով պարգևը[1]։

Մովսես Սիմոնյանի աճյունը հանգչում է Օրյոլի մարզի Կիրովսկի շրջանի Վոժով գյուղի եղբայրական գերեզմանոցում, որտեղ հուշարձանին փորագրված է նաև Մովսես Միքայելի Սիմոնյանի անունը[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Կարմիր աստղի» շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել