Մոսկովյան Կրեմլ (Ֆաբերժեի ձու)

«Մոսկովյան Կրեմլ» (ռուս.՝ Московский Кремль), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1903 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին՝ 1906 թվականին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2], քանի որ 1904-1905 թվականներին ընթանում էր Ռուս-Ճապոնական պատերազմը[1]։

Մոսկովյան Կրեմլ
Ստեղծման թնական1906
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
ՀավաքածուՄոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
Դիզայն և նյութեր
ՆյութերՕնիքս (միներալ), ոսկի, արծնապակի և ապակի
Բարձրություն36,1 սանտիմետր
Լայնություն18,5 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Մոսկովյան Կրեմլ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[3] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[4]։

Դիզայն խմբագրել

«Մոսկովյան Կրեմլ» ոսկերչական ձուն Ֆաբերժեի ձվերից ամենամեծն է։ Ձվի վրա ներկայացված է Մոսկվայի Վերափոխման մայր տաճարը[5], որտեղ պսակադրվել են Ռուսաստանի բոլոր արքաները, այդ թվում և կայսր Նիկոլայ II-ը։ Ձվի դեկորն իրենից ներկայացնում է սպիտակ թափանցիկ էմալից պատրաստած ստորին հատվածով ձու[6], որի գագաթը պսակված է հղկված ոսկե գմբեթով։ Պատուհաններից կարելի է տեսնել եկեղեցու ինտերիերը։ Ձուն տեղադրված է կարմիր ոսկուց կրկնակի պատրաստած Սպասկայա և Վոդոզվոդնայա աշտարակներից կազմված տակդիրին։ Աշտարակները զարդարված են Ռուսական կայսրության զինանշանով և Մոսկվայի զինանշանով[1]։ Իսկական Կրելմի կրկնօրինակ-մանրակերտը ստեղծելու խնդիր չուներ Ֆաբերժեն, ուստի այս ձուն ստեղծվել է նրա երևակայությամբ, որտեղ կան Կրեմլի պատեր, աշտարակներ և եկեղեցիներ[6]։

Անակնկալ խմբագրել

«Մոսկովյան Կրեմլ» ոսկերչական ձու-ժամացույցի ներսում տեղադրված է լարովի ժամացույց[5]։ Բացի այդ, այս ձվին համակցված է նաև երաժշտական տուփ, որը բանալիով լարելուց հետո հնչեցնում է քերովբեկան երաժշտություն[3]։

Պատմություն խմբագրել

«Մոսկովյան Կրեմլ» ոսկերչական ձուն Նիկոլայ II կայսրը կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային 1906 թվականի[7] Զատկի տոնին է նվիրել։ Ձուն պահվել է Ալեքսանդրա Ֆեոդորովնայի մանուշակագույն հյուրասենյակում՝ Ալեքսանդրովյան ամրոցում[2]։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ օրվանից ցայսօր «Մոսկովյան Կրեմլ» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  2. 2,0 2,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  3. 3,0 3,1 «Яйцо Московский Кремль Фаберже 1906». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  4. «Ïàñõàëüíîå ÿéöî «Ìîñêîâñêèé Êðåìëü»». www.kreml.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  5. 5,0 5,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Moscow Kremlin Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  6. 6,0 6,1 «Московский Кремль - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  7. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Faber, Toby. Faberge's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
  • Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. FABERGE; The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
  • Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
  • Snowman, A Kenneth. Carl Faberge: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4

Արտաքին հղումներ խմբագրել