Մոնցա և Բրիանցա (իտալ.՝ Provincia di Monza e della Brianza), գավառ Իտալիայի հյուսիսում՝ Լոմբարդիայի շրջանում։

Մոնցա և Բրիանցա
Provincia di Monza e della Brianza
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
Կարգավիճակգավառ
Մտնում էԼոմբարդիա
Ներառում է55 կոմունաներ
ՎարչկենտրոնՄոնցա
Հիմնական լեզուիտալերեն
Բնակչություն (2012)859044
Տարածք405
Սահմանակցում էԿոմո, Լեքո, Բերգամո, Միլան մետրոպոլիտեն քաղաք և Վարեզե
Ժամային գոտիCET
ISO 3166-2 կոդIT-MB
Հեռախոսային կոդ039, 0362, 02
Փոստային ինդեքսներ20900, 20811-20886
Ավտոմոբիլային կոդMB
provincia.mb.it

Նկարագրություն խմբագրել

Գավառը պաշտոնապես ստեղծվել է 2004 թվականի մայիսի 12-ին՝ Միլանի գավառի հյուսիսարևելյան մասի պառակտումից հետո, գործադիր կարգավիճակ ստացել է 2009 թվականի հունիսի 6-7-ի ընտրություններից հետո։ Զբաղեցնում է 405 կմ2 տարածք[1] և համարվում է Իտալիայի ամենափոքր գավառական տարածքը։ 2012 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 859044 մարդ, բնակչության խտությունը՝ ավելի քան 2000 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Վարչական կենտրոնը Մոնցա քաղաքն է (2009 թվականի նոյեմբերի 30-ի տվյալներով ունեցել է 121.441 բնակչություն)։ Միլանից գտնվում է 15 կմ հեռավորության վրա։ Մյուս կարևոր կենտրոններն են (բնակչության թվաքանակը ըստ 2001 թվականի) Սերենո (39,206), Դեզիո (35,069), Լիմբիատե (31,551), Լիսոնե (34,450), Վիմերկատե (25,536), Չեզանո Մադերնո (33,094) և Բրուգերիո (31,470)։ Հյուսիսից սահմանակից է Լեքո և Կոմո գավառներին, արևմուտքից՝ Վարեզե գավառին, արևելքից՝ Բերգամո գավառին, հարավ-արևելքից՝ Միլանի գավառին։

Ամենաբնակեցված բնակավայրերը խմբագրել

 
 
Գավառի քարտեզը

Ստորև ըստ բնակչության թվերի՝ ներկայացված է գավառի 10 հիմնական քաղաքները։

Pos. Քաղաք Բնակչություն
(ab)
Տարածք
(կմ²)
Խտություն
(ab/կմ²)
Բարձրություն
1-ին Մոնցա 122.337 33,03 3.704 162
2-րդ Լիսոնե 43.542 9,27 4.697 181
3-րդ Սերենո 43.163 13,01 3.318 222
4-րդ Դեզիո 40.633 14,79 2.747 196
5-րդ Չեզանո Մադերնո 37.540 11,46 3.245 198
6-րդ Լիմբիատե 35.057 12,40 2.827 187
7-րդ Բրուգերիո 33.343 10,32 3.231 123
8-րդ Վիմերկատե 25.759 20,67 1.246 194
9-րդ Ջուսանո 24.672 10,29 2.390 269
10-րդ Մուջո 23.428 5,58 4.199 186

Մոնցա և Բրիանցա գավառի կոմունաները խմբագրել

Ստորև ներկայացված են Մոնցա և Բրիանցա գավառի 55 կոմունաները[2][3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Comune di Monza e Brianza, I principali indicatori Արխիվացված 2011-01-06 Wayback Machine.
  2. «I Comuni MB». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  3. «La Provincia MB cresce di 5 comuni». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել