Մոնտերիա
Մոնտերիա (իսպ.՝ Montería), քաղաք և մունիպալիտետ Կոլումբիայի հարավում, Կորդովայի դեպարտամենտի վարչական կենտրոն։
ՊատմությունԽմբագրել
Մոնտերիան հիմնադրվել է 1777 թվականի մայիսի 1-ին Անտոնիա դե լա Տորրե-ի-Միրանդայի կողմից։ 1807 թվականին ստացել է փոքր քաղաքի կարգավիճակ (Villa), 1840 թվականին՝ շրջանային կենտրոնի (cabecera de distrito), իսկ 1923 թվականին՝ մունիցիպալիտետի վիճակ։ 1952 թվականին հռչակվել է Կորդովայի դեպարտամենտի վարչական կենտրոն։
Աշխարագրական դիրքԽմբագրել
Քաղաքը տեղավորված է դեպարտամենտի հարավային մասում. Սինու գետի 2 ափերի շուրջը. 480 կմ հեռավորության երկրի մայրաքաղաքի՝ Բոգոտայի հարավ-արևմուտքից։ Բացարձակ բարձրությունը՝ 24 մետր է ծովի մակարդակից[1]. Մունիցիպալետի տարածքը 3141 կմ² է։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մոնտերիա | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 33,3 | 33,7 | 34 | 33,8 | 32,7 | 32,6 | 32,8 | 32,8 | 32,2 | 32,1 | 32,1 | 32,6 | 32,9 |
միջին ջերմաստիճանը (°C) | 27,7 | 28,1 | 28,4 | 28,6 | 28,1 | 28 | 27,9 | 27,9 | 27,7 | 27,6 | 27,6 | 27,6 | 27,9 |
միջին նվազագույնը (°C) | 22,1 | 22,5 | 22,9 | 23,5 | 23,5 | 23,4 | 23,1 | 23,1 | 23,2 | 23 | 23 | 22,7 | 23 |
տեղումների քանակը (մմ) | 4 | 17 | 28 | 96 | 175 | 152 | 166 | 170 | 183 | 164 | 94 | 36 | 1285 |
Աղբյուր՝ Weatherbase |
ԲնակչությունԽմբագրել
Ըստ Կոլումբիայի Ազգային վարչական դեպարտմենտի վիճակագրի, քաղաքի կամ մունիցիպալիտետի բնակչության միասնական քանակը 2012 թվականին 422 175 մարդ էր[2]։ Ըստ 2005 թվականի մարդահամարի տղամարդիկ կազմում էին քաղաքի բնակչության 48,6 %-ը, իսկ կանայք համապատասխանաբար 51,4 %-ը։ Ըստ ռասսաների մետիսները և սպիտակները 95,8 %-ն են, սևամորթները՝ 3,8 %-ը, հնդկացիները՝ 0,8 %-ը[3]։ Գրագիտության մակարդակը բնակչության մեջ 15 տարեկանից մեծերը 89,4 % են։
Էկոնոմիկա և տրանսպորտԽմբագրել
Քաղաքի տնտոսության հիմքը կազմում են մսային և կաթնային անասնապահության ճյուղերը։ Լոս-Գարսոնես օդանավակայանը գտնվում է քաղաքից 5 կմ հեռավորության վրա։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Monteria. Colombia Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին։ Վերցված է 2013-06-05
- ↑ «Proyecciones de Población departamentales y municipales por área 2005 - 2020» (իսպաներեն)։ Departamento Administrativo Nacional de Estadística։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին։ Վերցված է 2013-06-05
- ↑ «Censo General 2005. Perfil Montería - Córdoba» (իսպաներեն)։ La Asociación Regional de Municipios del Caribe։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-06-ին։ Վերցված է 2013-06-06
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |