Մոնկլոա պալատ (իսպ.՝ Palacio de La Moncloa), 1977 թվականից Իսպանիայի վարչապետի պաշտոնական նստավայրը։ Տեղակայված է Մադրիդի համալսարանական հատվածում։ Շենքը շրջապատված է տարբեր կառույցներով, որոնք կազմում են Մոնկլոա համալիրը, որում տեղակայված են Վարչապետի ղեկավարությամբ նախարարությունը (Ministerio de la Presidencia, ապահովում է գործառնությունը վարչապետի և այլ նախարարությունների միջև), 1-ին փոխվարչապետի գրասենյակը, և մամուլի կենտրոնը։ Նախարարների խորհրդի ամենամյա հանդիպումը նույնպես անցկացվում է Մոնկլոայում։

Մոնկլոա պալատ
Մոնկլոա պալատի ճակատային մասը
Տեսակպալատ
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՄադրիդ
ՀասցեAvda. Puerta de Hierro, s/n 28071
Մակերես58 293,81 քառակուսի մետր
Մասն էMoncloa complex?
ՍեփականատերGovernment of Spain?
ՍպասարկողԻսպանիայի վարչապետ
Օգտագործվում էպաշտոնական նստավայր
Կառուցման սկիզբ1947 (17-րդ դարի շինություն)
Հիմնադրված է1955
Բացված1955
ՃարտարապետDiego Méndez?
Կառուցման ավարտ1955
Վերանորոգվել է1977
Փոխարինված էPalacio de La Moncloa before the Spanish Civil War?
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Իսպանիայում Մոնկլոան երբեմն փոխաբերական իմաստով օգտագործվում է որպես կենտրոնական կառավարության, հատկապես, երբ հակադրվում է ինքնավար համայնքների կառավարությունների հետ։

Պատմություն խմբագրել

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ պալատն ամբողջությամբ ավերվել է Մադրիդի շրջափակման ժամանակ։ Հետագայում այն վերակառուցվել է որպես օտարերկրյա առաջնորդների և այլ անձանց նստավայր։ Իսպանիայում ժողովրդավարության հաստատումից հետո այն դարձել է Իսպանիայի վարչապետի և նրա ընտանիքի պաշտոնական նստավայրը։

Պալատում առաջինը բնակվել է առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված Իսպանիայի վարչապետ Ադոլֆո Սուարեսը։ Մինչ այդ վարչապետի նստավայրը եղել է Մադրիդի Պասեո դո լա Կաստելյանա պողոտայում (Paseo de la Castellana)[1][2]:

Մոնկլոա պալատը ընդգրկված է Իսպանիայի մշակութային ժառանգության հուշարձանների շարքում՝ RI-51-0000326 համարի ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Diccionario Enciclopédico de Madrid, de María Isabel Gea, disponible en Madripedia
  2. a Moncloa y la Zarzuela se escriben con artículo

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնկլոա պալատ» հոդվածին։