Մոնիքա Մելանդ

նորվեգացի քաղաքական գործիչ

Մոնիքա Մելանդ (փետրվարի 6, 1968(1968-02-06)[1][2], Բերգեն, Bergen County)[3], նորվեգական Պահպանողական պարտիայի քաղաքական գործիչ, Առևտրի և արդյունաբերության նախարար՝ սկսած 2013 թվականի հոկտեմբերի 16-ից։ Մինչ այդ՝ 2003-2013 թվականներին, եղել է Բերգենի Գլխավոր հանձնակատարը։

Մոնիքա Մելանդ
 
Կուսակցություն՝ Պահպանողական կուսակցություն[1]
Կրթություն՝ Բերգենի համալսարան (1991)[1] և Օսլոյի համալսարան (1994)[1]
Գիտական աստիճան՝ Candidate of Law? (1994)
Մասնագիտություն՝ advokat և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 6, 1968(1968-02-06)[1][2] (56 տարեկան)
Ծննդավայր Բերգեն, Bergen County
Քաղաքացիություն  Նորվեգիա
Հայր Otto Helge Mæland?
Մայր Åshild Myreng?

Կենսագրություն խմբագրել

 
Մոնիքա Մելանդ

Մոնիքա Մելանդը ծնվել է Բերգենում, մեծացել Արենդալում։ Իրավագիտական գիտությունների թեկնածու է Բերգենի համալսարանում (1994) և մինչև քաղաքականություն լիարժեք մուտք գործելը եղել է իրավաբան։

Քաղաքական կարիերա խմբագրել

1999 թվականին Մելանդը ընտրվեց Բերգենի Քաղաքային խորհրդում և մինչև Գլխավոր հանձնակատար դառնալը մնաց անդամ։ Իր առաջին խորհուրդը (անգլ.՝ cabinet) ձևավորեց 2003 թվականի հոկտեմբերի 27-ին[4]։ Մելանդի առաջին կաբինետը քաղաքային խորհրդում ձայների փոքրամասնություն ուներ և կազմված էր Պահպանողական պարտիայից, Քրիստոնյաների պարտիայից և Լիբերալների պարտիայից։ 2007 թվականի տեղական ընտրություններից հետո նա ձևավորեց երկրորդ կաբինետը՝ մեծամասնությունը, որը կազմված էր Քրիստոնյաների պարտիայից և Առաջընթացի պարտիայից։ 2009 թվականի ապրիլի 28-ին վերջինս լքեց կաբինետը տարաձայնությունների պատճառով, որոնք պայմանավորված էին վճարովի զանգի ծառայության շարունակությամբ, որը ֆինանսավորում էր Բերգենի նախագիծը։ Մեկ տարի անց Պարտիան վերադարձավ կաբինետ և շարունակեց քաղաքական համագործակցությունը 2007 թվականի ընտրություններից հետո ստորագրված համաձայնագրի հիման վրա։

2011 թվականի ընտրություններից հետո Մոնիքա Մելանդը ձևավորեց իր երրորդ կաբինետը նույն պարտիաներով, ինչպես նախորդը։

Մելանդը եղել է նաև Նորվեգական Պահպանողական պարտիայի Քաղաքային ճյուղի ղեկավարը, իսկ դրանից առաջ՝ ղեկավարի տեղակալը։

Մելանդը Բերգենի երկրորդ Գլխավոր հանձնակատարն է 2000 թվականին պառլամենտական համակարգի ներդրումից հետո, և միակն է, ով վերընտրվել է։

Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Աննե Գրեթե Սթրյում Էրիքսեն
Բերգենի գլխավոր հանձնակատար
2003–2013
Հաջորդող:
Ռագնիլդ Սթոլթ-Նիելսեն
Նախորդող:
Թրոնդ Գիսկե
Առևտրի և արդյունաբերության նախարար
2013–մինչ օրս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=MOM
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. «Curriculum Vitae» (PDF). Bergen kommune. 2009 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «Valg av byråd». Bergen kommune. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիքա Մելանդ» հոդվածին։