Մողես (համաստեղություն)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մողես (լատ.՝ Lacerta), Երկնքի հյուսիսային կիսագնդի համաստեղություն։ Տեղակայված է Անդրոմեդայի ու Կարապի արանքում։ Պայծառ աստղեր չունի, չնայած նրա հյուսիսային մասն ընկած է Ծիր Կաթինում։ Համեմատաբար ամենապայծառ աստղը 3,8 տեսանելի աստղային մեծություն ունի։ Երկնքում զբաղեցնում է 200,7 քառակուսի աստիճան մակերես, պարունակում է անզեն աչքով տեսանելի 63 աստղ։
Համաստեղություն | |
![]() | |
Լատիներեն անվանում | Lacerta |
---|---|
Խորհրդանիշ | Մողես |
Մասն է | Հյուսիսային երկնային կիսագունդ |
Մակերես | 201 քառակուսի աստիճան 68-րդ տեղ քառ. աստ. |
Ամենապայծառ աստղ | չկա; ամենապայծառը՝ α L՝ 3,77m (մ) |
Ասուպային հոսքեր | չկա |
Հարևան համաստեղությունները | |
Հետազոտության պատմություն | |
Հայտնաբերող | Յան Հևելիուս |
Հայտնաբերման թվական | 1687 |
Անվանված է | Stellagama? |
![]() | |
լայնությունների միջև: |
Ուսումնասիրման պայմաններըԽմբագրել
Ուսումնասիրման լավագույն ժամանակը օգոստոս-սեպտեմբեր ամիսներն էն, տեսանելի է Ռուսաստանի ամբողջ տարածքում։
ՊատմությունԽմբագրել
Նոր համաստեղություն։ Առաջին անգամ հիշատակվել է Յան Գևելիոսյի կողմից 1690 թվականին «Ուրանոգրաֆիա» երկնային քարտեզում։ Նա այս համաստեղությունը ներառել է գոյություն ուենցողների ցանկում ասելով. «Երկնքում այս մասում այնքան անորոշ է, որ ավելի խոշոր ոչինչ չէր կարող տեղավորվել»։ Հետաքրքիր է, որ Գևելիոսը ի նկատի ուներ մողեցի կոնկրետ տեսակ՝ օղակապոչ կամ լեռնային ագաման, որի անվանումը (լատ.՝ Stellio) նշված է քարտեզում և ունի «աստղագիտական» երանգ։
Տե՛ս ՆաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- WIKISKY.ORG: Մողես
- Մողես Archived 2010-09-19 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մողես (համաստեղություն) կատեգորիայում։ |