Մոլոշիկ Ժերարի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Փիփերթազգիներ
Տեսակ Մոլոշիկ Ժերարի
Լատիներեն անվանում
Malvella sherardiana


Մոլոշիկ Ժերարի (լատին․՝ Malvella sherardiana), փիփերթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-50 սմ բարձրությամբ, թավշյա թավոտությամբ, խիտ տերևակալված, փռված կամ բարձրացող ցողուններով բազմամյա բույս է։ Տերևները սրտաձև-երիկամաձև են, աղեղնաեզր։ Ծաղիկները անութային են, բարակ երկար կոթերով, պսակաթերթերը մուգ վարդագույն են, երկու անգամ բաժակից երկար։ Կարճ խոզաններով ծածկված ենթաբաժակն ունի 3 ազատ թերթեր։ Պտուղները միասերմ փքված մերիկարպների՝ պտղամասերի բաժանվող են։ Սերմերը ձվաձև են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Երևանի (Վարդաշեն, Էրեբունի) և Դարեղեգիսի (Արփի, Արենի, Եղեգնաձոր, Գետափ, Չիվա) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Անդրկովկասը, Թալիշը, միջերկրածովյան ավազանի երկրները, Ղրիմը, Անատոլիան, Հյուսիսային Իրանը[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, չոր կավոտ լանջերին, ցանքերում, ճանապարհների մոտ։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.