Մոլյոյ (նորվ.՝ Måløy), քաղաք Նորվեգիայի Սոգն օգ Ֆյուրանե ֆյուլքեի Վոգսյոյ կոմունայում։ 2007 թվականի հունվարի 1-ին ուներ 3003 բնակիչ, բնակչության խտությունը 1444 կմ² է[2]։ Մոլյոյը գտնվում է Վոգսյոյի հարավարևելյան մասում` մայրցամաքի հետ կապվելով կամրջով։ Քաղաքը ձկնորսական կարևոր նավահանգիստ է։ 1997 թվականին Մոլյոյը ստացել է քաղաքի կարգավիճակ[3]։

Բնակավայր
Մոլյոյ
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Մակերես1,93 կմ², 2,16 կմ²
ԲԾՄ3±1 մետր
Բնակչություն3313 մարդ (նոյեմբերի 4, 2019)[1]
Փոստային դասիչ6700
Պաշտոնական կայքvagsoy.kommune.no
Մոլյոյ (Նորվեգիա)##
Մոլյոյ (Նորվեգիա)

Պատմություն խմբագրել

Մոլյոյը հիմնադրվել է Վոգսյոյ կղզու և մայրցամաքի մեջ գտնվող փոքր կղզում որպես առևտրական կենտրոն։ Քանի որ առևտուրը ծաղկել է, քաղաքն աստիճանաբար ընդարձակվել է` ընդգրկելով Վոգսյոյ կղզին ևս։ Այն, սակայն, պահպանել է իր նախկին անվանումը։ Այդ հանգամանքը երբեմն շփոթության տեղիք է տալիս. կղզին հաճախ անվանում են «փոքր Մոլյոյ» (Lisje-Måløyna) կամ «կղզի» (Øyna):

Երկրորդ աշխարհամարտի տարիներին քաղաքն օգտագործվել է որպես գերմանական ամրություն։

1941 թվականի դեկտեմբերին քաղաքի գրավումը և վերահսկումը բրիտանական դեսանտային ջոկատների կողմից «Նետահարում աղեղից» ռազմական գործողության գլխավոր նպատակներից է եղել։

Տեսարժան վայրեր խմբագրել

Մոլյոյի քաղաքային հրապարակում կանգնեցված է հուշարձան տեղացիների հիշատակին, ովքեր զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Եվս մեկ հուշարձան կանգնեցված է Մարտին Լինգեի պատվին. այն նվիրված է այն բոլոր նորվեգացիներին, ովքեր զոհվել են «Նետահարում աղեղից» ռազմական գործողության ընթացքում։ Մոլյոյի մի քանի փողոցներ ունեն անվանումներ, սակայն փողոցների մեծամասնությունը, որ գտնվում է լեռան թեք լանջերին, ուղղակի համարակալված է։

Քաղաքում ամեն տարի կազմակերպվում է փառատոն։ 2004 թվականին այստեղ կազմակերպվել է «The Tall Ships' Races» անվանումով ռեգատա, որի համար ծախսվել է 18 միլիոն կրոն, իսկ հովանավորը եղել է նահանգի կառավարությունը, որը ներդրել է 2.5 միլիոն նորվեգական կրոն[4][5]։

Քաղաքում գործում են գիմնազիա, միջնակարգ ու տարրական դպրոցի մի քանի դասարաններ։ Մոտակա բարձրագույն ուսումնական հաստատությունները նահանգային համալսարանական քոլեջներն են, որոնք գտնվում են Սոգնդալում և Ֆյորդեում, Օլեսունի համալսարանական քոլեջն է Օլեսունում և Բերգենի համալսարանը։

Սպորտ խմբագրել

Տեղի ֆուտբոլային թիմը 2002 թվականին «Տորնադո» և «Մոլյոյ» թիմերի միավորման արդյունքում է առաջացել։ Թիմն ունի երկու մարզադաշտ, որոնցից մեկը գտնվում է քաղաքում։ Թիմից երկու ֆուտբոլիստներ 2008 թվականից հանդես են եկել Նորվեգիայի հավաքականում։

Քույր քաղաքներ խմբագրել

Մոլյոյը բարեկամական հարաբերություններ ունի Շետլանդյան կղզիների Լերուիկ քաղաքի հետ։

 
Քաղաքի համայնապատկեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tettsteders befolkning og arealStatistics Norway.
  2. «Urban settlements. Population and area, by municipality. 1 January 2007» (Норвежский). Статистическое управление Норвегии. 2007. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Kommunehistoria i Vågsøy». Fylkesleksikon (Норвежский). NRK. 2007. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Eldgrim Fossheim (2008). «Ikkje meir til Tall Ships Race - NRK Sogn og Fjordane - NRK Nyhende» (Норвежский). NRK. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Reksnes, Asgeir; Fagna, Heidi (2008). «Vågsøy tek stor skipsrisiko - NRK Sogn og Fjordane - NRK Nyhende» (Норвежский). NRK. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլյոյ» հոդվածին։