Մոլեգին հողմերի դարավանդը (անգլ.՝ Wuthering Heights), XIX դ. անգլիացի գրող և պոետ Էմիլի Բրոնտեի միակ վեպը և ամենահայտնի ստեղծագործությունը։

Մոլեգին հողմերի դարավանդ
բրիտանական անգլերեն՝ Wuthering Heights
ՀեղինակԷմիլի Բրոնտե
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգոթական գրականություն, Վիկտորյական գրականություն, գոթական վեպ և ռոմանտիկ վեպ
Թեմասեր
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
Կերպար(ներ)Հերթոն Էրնշո, Հիտքլիֆ, Էդգար Լինթոն, Քեթրին Լինթոն, Լոքվուդ, Նելլի Դին, Հինդլի Էրնշո, Իզաբելլա Լինթոն, Լինթոն Հիթքլիֆ և Քեթրին Էրնշո
Նկարագրում էՅորքշիր
Երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հրատարակման տարեթիվ1847
Թարգմանիչ հայերենԱրամ Բուդաղյան
Հրատարակում հայերեն1991
OCLC71126926
ՎիքիքաղվածքՄոլեգին հողմերի դարավանդ
 Wuthering Heights Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել
 
Վեպի առաջին հրատարակչության տիտղոսաթերը

1801 թվական. Լոնդոնի երիտասարդ բնակիչ պարոն Լոքվուդը միայնության որոնումներով բնակություն է հաստատել գավառական կալվածքում, որը կոչվում է Կեռնեխների ագարակատուն։ Նա որոշում է այցելել Մոլեգին հողմերի դարավանդից իր հարևան կալվածատիրոջը՝ պարոն Հիտքլիֆին։ Չնայած առաջին հանդիպման ժամանակ սառը ընդունելության արժանանալուն՝ Լոքվուդը որոշում է երկրորդ անգամ այցելել։ Մոլեգին հողմերի դարավանդի ճանապարհին եղանակը վատանում է, սկսում է ձյուն տեղալ։ Տանտերերն առանձնապես ցանկություն չցուցաբերեցին հյուրին ընդունելու, բայց Լոքվուդը, այնուամենայնիվ, մտնում է տուն։ Այստեղ նա ծանոթանում է Մոլեգին հողմերի դարավանդի այլ բնակիչների՝ Հիտքլիֆի հարսին՝ նրա որդու այրուն, և Հերթոն Էրնշոյին։ Բնակիչների միջև փոխհարաբերությունները չէին առանձնանում ջերմությամբ ինչպես միմյանց, այնպես էլ Լոքվուդի հանդեպ։ Այցելուն ցանկանում է հեռանալ, բայց ոչ ոք չցանկացավ ուղեկցել նրան այդ մութ ժամին, Լոքվուդը մնում է Հիտքլիֆի տանը գիշերելու։ Զիլլան՝ տան աշխատակցուհին, նրան ուղեկցում է ննջարան, որից վաղուց ոչ ոք չի օգտվում։ Այստեղ Լոքվուդը գտնում է Քեթրին Էրնշոյի օրագիրը, ով պատմում է երկու երեխաների պատմություն՝ հենց Քեթրինի և Հիտկլիֆի մասին։ Առավոտյան Լոքվուդը վերադարձավ Կեռնեխների ագարակատուն։ Լոքվուդը հիվանդանում է։ Հիվանդության ժամանակ լինելով հարկադրված անգործության մեջ՝ պարոն Լոքվուդը խնդրում է Էլեն Դինին պատմել Մոլեգին հողմերի դարավանդի բնակիչների մասին։ Էլենը պատմեց Հիտքլիֆի ողբերգական պատմությունը։

Շատ տարիներ առաջ պարոն Էրնշոն՝ Մոլեգին հողմերի դարավանդի տերը, իր խնամակալության տակ է վերցրել մահացող երեխային և ընդունել սեփական որդու պես։ Տղային Հիտքլիֆ էին անվանում։ Սկզբում տղան դաստիարակվում էր տանտիրոջ երեխաների հետ, շատ էր ընկերացել Քեթրինի՝ Էրնշոյի դստեր հետ, բայց Էրնշոյի որդին՝ Հինդլին, ատում էր Հիտկլիֆին, ծեծում և ծաղրում էր նրան։ Հինդլիին ուղարկեցին քոլեջ, իսկ երեք տարի անց ավագ Էրնշոն մահացավ։

Հինդլին հոր հուղարկավորությանը վերադարձավ իր կնոջ հետ և դարձավ նոր տանտերը։ Հիտքլիֆն ու Քեթրինը անբաժան էին, քանի դեռ Քեթրինը չէր հայտնվել Լինթոնների մոտ, ովքեր Կեռնեխների ագարակատան տերերն էին։ Այստեղ նա ծանոթանում է Լինտոնների երեխաների՝ Էդգարի և Իզաբելլայի հետ։ Ի տարբերություն Հիտկլիֆի՝ Էդգարը առանձնանում էր դաստիարակությամբ, բարությամբ, որոնք գրավեցին Քեթրինին։ Նա սկսեց բացահայտ ծիծաղել Հիտքլիֆի վրա, կշտամբել տգիտության համար, ինչի պատճառով էլ աստիճանաբար Հիտքլիֆին տրամադրում էր Լինթոնների դեմ։ Հոգու խորքում գիտակցելով իր սերը Հիտքլիֆի հանդեպ՝ Քեթրինը որոշեց ամուսնանալ Էդգար Լինթոնի հետ։ Հիտքլիֆը, լսելով, թե ինչպես է իր որոշման մասին Քեթրինը պատմում Նելլի Դինին, առանց որևէ մեկին հրաժեշտ տալու լքեց Մոլեգին հողմերի դարավանդը։ Քեթինը շատ ծանր տարավ այս հանգամանքը, բայց, այնուամենայնիվ, ամուսնացավ Էդգարի հետ և լքեց Մոլեգին հողմերի դարավանդը՝ տեղափոխվելով Կեռնեխների ագարակ։ Իր հետ նա վերցրեց Նելլիին, փոքրիկ Հերթոնն մնաց հոր խնամքի տակ։

Հինդլի Էրնշոն որդի ունեցավ, ում Հերթոն անվանեցին, բայց անմիջապես երեխայի ծնունդից հետո Հինդլիի կինը մահացավ։ Կորցնելով ամենաթանկը, որ նա ուներ՝ Հինդլին դարձավ գորշ, ծանր մարդ։

 
«Top Withins» քանդված ֆերման, որը համարվում է «Մոլեգին հողմերի դարավանդի ոգեշնչման աղբյուր»

Երեք տարի անց Հիտքլիֆը վերադառնում է և խախտում Էդգարի և Քեթրինի կյանքի խաղաղ ընթացքը։ Պարզ է, որ Քեթրինն ու Հիթքլիֆը սիրել և շարունակում էին միմյանց սիրել։ Հիտքլիֆը բնակություն հաստատեց Մոլեգին հողմերի դարավանդում, շատ հաճախ այցելում էր Կեռնեխների ագարակատուն։ Հինդլին այս ընթացքում շարունակում է խաղաքարտերով և արբեցողությամբ զբաղվել, իսկ Հիթքլիֆը, ով հարստացել էր երեք տարիների ընթացքում, նրան գումարով էր ապահովում։ Էդգարը չէր սիրում Հիթքլիֆին, սակայն հանուն Քեթրինի հանդուրժում էր էր։ Հիթքլիֆին սիրահարվում է Իզաբելլա Լինթոնը։ Քեթրինը, լավ իմանալով իր ընկերոջ չարացած հոգին, փորձում էր համոզել Իզաբելլայնի հետ կանգնել այդ մտքից, սակայն ապարդյուն։ Հիտքլիֆը սկսում է ուշադրության նշաններ ցուցաբերել աղջկա նկատմամբ։

Քեթրինը տեսնում է այս ամենը և վիճում Հիտքլիֆի հետ։ Հիթքլիֆը բացահայտ ասում է, որ սիրում է Քեթրինին և ցանկանում է վրեժ լուծել Լինթոնից։ Այս խոսակցությունը լսում է Էլենը և փոխանցում Էդգար Լինթոնին։ Էդգարը, չցանկանալով հանդուրժել Հիթքլիֆի ներկայությունը, փորձում է նրան ընդմիշտ հեռացնել իր տնից։ Սրա արդյունքում Քեթրինի մոտ նյարդային պոռթկում է տեղի ունենում։ Նելլին թաքցնում է Էդգարից Քեթրինի հիվանդությունը՝ մտածելով, որ սա ընդամենը տանտիրուհու խորամանկ հնարներն են, սակայն հիվանդությունը գնալով խորանում է, և երբ այս մասին իմանում է Էդգարը, Քեթրինի ֆիզիկական և հոգեկան առողջությունը գտնվում են չափազանց ծանր վիճակում։ Իսկ այս ժամանակահատվածում Քեթրինը երեխայի էր սպասում։

Իզաբելլան փախչում է Հիթքլիֆի հետ միասին։ Նա համաձայնել էր ամուսնանալ Հիթքլիֆի հետ։ Հարսանիքից հետո բացահայտվեցին Հիթքլիֆի իրական դրդապատճառները, Իզաբելլան բախվեց ստորացումների, դաժանության, ամուսնու սառնության հետ։ Էդգարը հրաժարվում է քրոջը օգնելուց՝ մեկնաբանելով այնպես, որ դա քրոջ ընտրությունն է։ Որպեսզի փոխանցի այս նորությունը Իզաբելլային, Նելլին գալիս է Մոլեգին հողմերի դրավանդ, որտեղ Հիտքլիֆը նրանից իմանում է Քեթրինի հիվանդության մասին։ Անցնելով զգուշությոան բոլոր սահմանները՝ Հիտքլիֆը գնում է Քեթրինի մոտ։ Քեթրինը զգացմունքների խառնաշփոթից կորցնում է վերջին ուժերը։ Հենց այդ գիշերն էլ ծնվում է Քեթրինի դուստրը, իսկ Քեթրինը երկու ժամից մահանում է։

Հիտքլիֆը կորցրեց իրեն Քեթրինի մահից հետո, Իզաբելլան փախչեց Հիթքլիֆից։ Քեթրինի մահից կես տարի հետո մահացավ նաև նրա եղբայրը՝ Հինդլի Էրնշոն։ Հիտքլիֆին անցավ Մոլեգին հողմերի դարավանդը Էրնշոյի որդու՝ Հերթոնի հետ։

Իզաբելլան որդի ունեցավ, ում անվանակոչեց Լինթոն Հիտքլիֆ։ Երբ տղան տասներկու տարեկան էր՝ Քեթրինի մահից երեսուն տարի անց, Իզաբելլան մահացավ։

Քեթրինի դուստրը ապրում էր հոր հետ։ Երբ Իզաբելլայի մահվան լուրը հասավ Էդգարին, Էդգարը Իզաբելլայի որդուն՝ նյարդային և հիվանդ Լինթոնին, բերեց իր մոտ։ Հիթքլիֆը անմիջապես պահանջեց իր որդուն բերել իր մոտ։ Նելլին ստիպված էր տղային տանել Մոլեգին հողմերի դարավանդ։ Ամռանը՝ զբոսանքի ժամանակ, Նելլին և Քեթրինը հանդիպեցին Հիթքլիֆին ու Հերթոնին։ Հիտքլիֆը Քեթրինին ու նրա դայակին տարավ Մոլեգին հողմերի դարավանդ, որտեղ Քեթրինը հանդիպեց մեծացած Լինթոնին։

Հիտքլիֆը Նելլիին տեղեկացրեց, որ մտադիր է ամուսացնել որդուն Քեթրինի հետ, որպեսզի ամրապնդի իր իրավունքները Կեռնեխների ագարակատանը և վրեժ լուծի Լինթոնների ընտանիքից։ Ըստ ժառանգության, եթե Էդգարը չունենա արական սեռի ժառանգներ, ապա ժառանգությունը անցնում է իր դստերը և նրա որդուն։ Քեթրինի և Լինթոնի միջև սկսվեց գաղտնի սիրային նամակագրություն, որը Քեթինը ստիպված էր դադարեցնել հոր և Նելլի Դինի ճնշումների տակ։ Էդգար Լինթոնի առողջությունը գնալով վատանում էր, իսկ Հիտքլիֆը իր ծրագրերից չէր հրաժարվում։

Լինթոն Հիթքլիֆը լուրջ հիվանդ էր և Քեթրինը, բոլորից թաքուն, սկսեց պարբերաբար այցելել նրան՝ հոգ տանելով Լինթոնի մասին։ Հերթոնը կարդալ սովորեց, որպեսզի Քեթրինի հավանությանը արժանանա, բայց ապարդյուն։ Հայրն ի վերջո իր համաձայնությունը տվեց, որ Քեթրինը և Լինթոնը հանդիպեն չեզոք գոտում։ Լինթոնը լրիվ թուլացել էր, նույնիսկ Քեթրինի հետ հանդիպումների ժամանակ կանգնելու ուժ չուներ։

Այսպիսի հանդիպումներից մեկի ժամանակ Հիթքլիֆը, մոլորեցնելով Նելլիին ու Քեթրինին, տանում է Մոլեգին հողմերի դարավանդ, կողպում նրանց՝ չթողնելով մահացող Էդգարի մոտ գնալ։ Քեթրինը, լինելով վերջնական հուսահատության մեջ, պատրաստ էր ամեն ինչի, միայն թե կարողանար հրաժեշտ տալ իր ամենասիրելի մարդուն՝ իր հորը։ Քեթրինը ամուսնացավ Լինթոն Հիթքլիֆի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ ամուսնությունից հետո Հիթքլիֆը բաց չի թողնում նրանց, նրանց այնուամենայնիվ հաջողվում է դուրս գալ Մոլեգին հողմերի դարավանդից և Էդգար Լինթոնին տեսնել իր կյանքի վերջին ժամերին։ Մեկ ամիս անց մահանում է Քեթրինի ամուսինը։ Ըստ ժառանգության, որը գրել էր Լինթոնը, ողջ իր ունեցվածքը անցնելու էր հորը։ Քեթրինը զրկվեց իր ողջ ժառանգությունից։ Նա հայտնվեց Հիթքլիֆի իշխանության տակ։

1802 թվականին՝ կես տարի անց, Լոքվուդը նորից այցելում է Մոլեգին հողմերի դարավանդ։ Այստեղ նրան նոր փոփոխություններ էին սպասում։ Քեթրինը կրկին Կեռնեխների ագարակատան տիրուհին է, իսկ նրա և Հերթոնի միջև թագավորում է սերը և համաձայնություն։ Նրանք պատրաստվում են ամուսնանալ։ Հիթքլիֆը մահացել էր։

Լոքվուդի հեռանալուց շատ շուտով Քեթրինի և Հերթոնի միջև ընկերություն էր ծնվել։ Ինչպես նախկինում Քեթրինն ու Հիթքլիֆը ընկերություն էին անում և հանդուրժում էին Հինդլիին, այնպես էլ հիմա ընկերություն էին անում Քեթրինն ու Հերթոնը՝ տառապելով Հիթքլիֆի ներկայությունից։ Հիթքլիֆն իր կյանքի վերջին օրերին գտնվում էր տարօրինակ գրգռված վիճակում՝ գիշերները պտտվում էր դաշտերում, չէր ուտում, և նրա բոլոր մտքերը Քեթրին Էրնշոյի հետ վերամիավորվելու մասին էին։ Մի անձրևոտ առավոտ Նելլին, մտնելով Հիթքլիֆի սենյակ, տեսնում է, որ նա մահացել է։ Մոլեգին հողմերի դարավանդը դառնում է խաղաղ և հանգիստ վայր։

Կերպարներ

խմբագրել
 
Վեպի առաջին ներկայացումներից մեկը, 1943
  • Հիթքլիֆ (անգլ.՝ Heathcliff)` վեպի կենտրոնական հերոսն է։ Քեթրինի հայրը նրան փրկել է մահից և վերցրել է իր խնամակալության տակ։ Ծագումը պարզ չէ։ Մանկության ժամանակ Քեթրինը և Հիթքլիֆը լավագույն ընկերներ էին, այնուհետև սիրել են իրար։ Հիտքլիֆը չարացած է, ընդ որում վրեժը տարածվում է ոչ միայն իր թշնամիների, այլ նաև իրենց ժառանգների վրա։ Հիթքլիֆի կերպարը մինչև վեպի ավարտը մնում է որոշակի մշուշով պատված։
  • Քեթրին Էրնշո (անգլ.՝ Catherine Earnshaw)` սիրում է Հիտքլիֆին այնպես, ինչպես իրեն Հիթքլիֆն է սիրում։ Սակայն Քեթրինը ամուսնանում է Էդգար Լինթոնի հետ։ Էդգարն ու Հիթքլիֆը ատելությամբ էին լցված միմյանց հանդեպ, և հղի Քեթրինը հոգեպես և ֆիզիկապես հիվանդանում ու մահանում է։
  • Էդգար Լինթոն (անգլ.՝ Edgar Linton՝ Քեթրին Էրնշոյի ամուսինն է։ Գեղեցիկ, նրբանկատ և լավ դաստիարակված երիտասարդ։ Հանդուրժողաբար տանում է Քեթրինի քմահաճույքները։ Կնոջ մահից հետո իրեն որպես հրաշալի հայր է դրսևորում։
  • Լինթոն Հիթքլիֆ(անգլ.՝ Linton Heathcliff)՝ Իզաբելլայի և Հիթքլիֆի որդին է, ով ամուսնանում է Քեթրին Լինթոնի հետ։
  • Քեթրին Լինթոն (անգլ.՝ Catherine Linton)՝ Քեթրինի և Էդգար Լինթոնի դուստրն է, ով Հիթքլիֆի հարկադրմամբ ամուսնանում է Հիտքլիֆի որդու հետ։
  • Հերթոն Էրնշո (անգլ.՝ Hareton Earnshaw)՝ Հինդլիի որդին, ով Հիթքլիֆի կողմից դաստիարակվել և մեծացել է դաժան պայմաններում։
  • Իզաբելլա Լինթոն (անգլ.՝ Isabella Linton)՝ Էդգարի փոքր քույրը, ով սիրահարվում է Հիթքլիֆին ու նրա հետ փախչում Մոլեգին հողմերի դարավանդ, բայց երբ հասկանում է Հիթքլիֆի իրական դրդապատճառները, փախչում է Լոնդոն։ Հիթքլիֆից որդի է ունենում։ Որոշ ժամանակ անց մահանում է։
  • Էլեն Դին (անգլ.՝ Ellen Dean) կամ Նելլի՝ ողջ պատմության ականատեսն է, ով պարոն Լոքվուդին պատմում է իրադարձությունների մասին։

Իրադարձությունների ժամանակագրություն

խմբագրել
  • 1757 - ծնվել է Հինդլի Էրնշոն։
  • 1762 - ծնվել է Էդգար Լինթոնը։
  • 1764 - ծնվել է Հիթքլիֆը։
  • 1765 - ծնվել է Քեթրին Էրնշոն (ամառ), ծնվել է Իզաբելլա Լինթոնը։
  • 1771 - պարոն Էրնշոն Հիթքլիֆին բերում է Մոլեգին հողմերի դարավանդ։
  • 1773 - մահանում է տիկին Էրնշոն։
  • 1774 - Հինդլիին ուղարկում են քոլեջում սովորելու։
  • 1777 - Հինդլին ամուսնանում է Ֆրենսիսի հետ, պարոն Էրնշոն մահանում է, Քեթրինը ծանոթանում է Լինթոնների ընտանիքի հետ։
  • 1778 - Ծնվում է Հերթոնը։
  • 1780 - Հիթքլիֆը փախչում է Մոլեգին հողմերի դարավանդից, մահանում են պարոն և տիկին Լինթոնները։
  • 1783 - Քեթրինն ամուսնանում է Էդգարի հետ (մարտ), Հիթքլիֆը վերադառնում է (սեպտեմբեր
  • 1784 - Հիթքլիֆն ամուսնանում է Իզաբելլայի հետ (փետրվար); մահանում է Քեթրինը և ծնվում է նրա դուստր Քեթին (մարտի 20); մահանում է Հինդլին; ծնվում է Լինթոնը(սեպտեմբեր)։
  • 1797 - Իզաբելլան մահանում է։ Քեթին հանդիպում է Հերթանին։ Լինթոնին բերում են Մոլեգին հողմերի դարավանդ։
  • 1801 - Քեթին և Լինթոնը ամուսնանում են (օգոստոս)։ Էդգարը մահանում է (օգոստոս)։ Լինթոնը մահանում է (սեպտեմբեր), պարոն Լոքվուդը այցելում է Մոլեգին հողմերի դարավանդ և սկսվում է պատմությունը։
  • 1802 - Պարոն Լոքվուդը հեռանում է Լոնդոն(հունվար), Հիթքլիֆը մահանում(ապրիլ)։ Պարոն Լոքվուդը վերադառնում է (սեպտեմբեր)։
  • 1803 - Քեթին ու Հերթոնը պատրաստվում են ամուսնանալ (հունվարի 1)։

Գրականություն

խմբագրել
  • Մոլեգին հողմերի դարավանդ։ Վեպ / Է. Բրոնտե; Անգլ. թարգմ.՝ Ա. Բուդաղյան; Խմբ.՝ Գ. Խաչատրյան. - Երևան։ Նաիրի, 1992. - 411 էջ։
  • Данте Габриэль Россетти Эта дьявольская книга // Эмили Бронте. Грозовой перевал. — СПб.։ Издательский дом «Азбука-классика», 2008. — 384 с. — ISBN 978-5-91181-646-9
  • Уолтер Патер Романтичнейший роман (из эссе) // Эмили Бронте. Грозовой перевал. — СПб.։ Издательский дом «Азбука-классика», 2008. — 384 с. ISBN 978-5-91181-646-9
  • Вирджиния Вульф «Джейн Эйр» и «Грозовой перевал» (из эссе) // Эмили Бронте. Грозовой перевал. — СПб.։ Издательский дом «Азбука-классика», 2008. — 384 с. — ISBN 978-5-91181-646-9
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլեգին հողմերի դարավանդ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլեգին հողմերի դարավանդ» հոդվածին։