Մոիսեյ Իտկին
Մոիսեյ Ռուվիմովիչ Իտկին (ռուս.՝ Моисей Рувимович Иткин, մարտի 15, 1920, Դոնի Ռոստով, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 29, 2005, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, բժիշկ: Ռուս գրողների միության անդամ (1977):
Մոիսեյ Իտկին | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1920 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | մայիսի 29, 2005 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և բժիշկ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | պոեզիա |
Անդամակցություն | Ռուս գրողների միություն |
Պարգևներ | «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Ժուկովի մեդալ «Չին-խորհրդային բարեկամություն» մեդալ և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
Մոիսեյ Ռուվիմովիչը ծնվել է 1920 թվականին Դոնի Ռոստովում` բժիշկների ընտանիքում: 1944 թվականին ավարտել է Տաշքենդի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Եղել է բժշկական ծառայության մայոր, 1944-1954 թվականներին ծառայել է Ուզբեկստանում որպես խորհրդային արշավախմբի բժիշկ, Մոնղոլիայում (1955-1958): 1958-1984 թվականներին աշխատել է Դոնի Ռոստովում որպես բժիշկ ակնաբույժ: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, ծանր վիրավորվել է:
Իտկինը մահացել է 2005 թվականի մայիսի 29-ին, թաղված է Դոնի Ռոստովի Հրեական գերեզմանոցում:
Ստեղծագործական ուղիԽմբագրել
Գրական գործունեությունը սկսել է 1950 թվականին: 1993 թվականից մինչև 2004 թվականը լույս են տեսել նրա ինը բանաստեղծական ժսղովածուները: Հիմնական հրապարակումները, 65 բանաստեղծություններ եղել են «Դոնի ալիքներ» ամսագրում, 46 բանաստեղծություններ «Կապույտ ձայն» կոլեկտիվ ժողովածուում, Ռոստհրատ, 1990: Մոիսեյ Իտկինն այն ուղղության քնարերգու բանաստեղծ է, որը ռուսական քնարերգության մեջ սկիզբ է առնում Տյուտչևից:
Բևեռային աստղի շքանշանակիր է (4 տեսակ 1970 թվականից): Ակտիվորեն մասնակցել է ռոստովյան «Ներդաշնակություն» գրական միավորման աշխատանքներին, բանաստեղծական վարպետություն ուսուցանել երիտասարդ հեղինակներին:
ՊարգևներԽմբագրել
Մոիսեյ Ռուվիմովիչ Իտկինը պարգևատրվել է Հայրենական Մեծ պատերազմի I աստիճանի շքանշանով, «Մարտական վաստակի համար» և «Գերմանիայի դեմ հաղթանակի համար» մեդալներով, մոնղոլական «Բևեռային աստղ» շքանշանով, չինական «Բարեկամության նշան» շքանշանով, «Աշխատանքի Վետերան», «Պատերազմի 40- ամյակ», «Գեորգի Ժուկով» և մի շարք այլ մեդալներով:
Մարզային գրական մրցանակի դափնեկիր է:
85-ամյա հոբելյանի առթիվ շնորհակալական նամակ է ստացել Ռոստովի մարզային մշակույթի վարչությունից:
ՍտեղծագործություններԽմբագրել
- Многоэтажное дерево: Поэтический сборник. - Ростов н/Д: Личный интерес, 1993.
- Нечаянная книга: Поэтический сборник. - Ростов н/Д: Гефест, 1996.
- Сонет с цветком: Поэтический сборник. - Ростов н/Д, 1998.
- Синица в небе: Поэтический сборник. - Ростов н/Д, 1998.
- Из двух книг: Поэтический сборник. - Ростов н/Д, 2000.
- Серебряная нить: Поэтический сборник. - Ростов н/Д, 2000.
- На флейте и виоле (Моё избранное): Поэтический сборник. - Ростов н/Д, 2001.
- Вернуть рассвет (Седьмая книга стихов): Поэтический сборник. - Ростов н/Д, 2003.
- И нету повторений...: Поэтический сборник. - Таганрог: Ю.Д. Кучмы, 2004.
ԳրականությունԽմբագրել
- Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.