Մոզրով 3.JPG

Մոզրովի քարանձավ, քարանձավ Վայոց ձորի մարզի Մոզրով տեղանքում։ Ընդգրկված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

ՊատմությունԽմբագրել

Կարստային քարանձավը բացվել է 1980 թվականին՝ ճանապարհաշինական պայթեցումների ժամանակ (Արփի գյուղից դեպի Մոզրով գյուղ տանող ճանապարհի շինարարության ժամանակ): Խճուղու պաստառը հարթեցնելու ժամանակ շինարարները պայթեցրել են կրաքարի զանգվածը, որի տակ բացվել է քարանձավը: Մոզրովը երկրաբանական հարուստ գոյացություններով խորը քարանձավ է։ Այն իր երկարությամբ Հայաստանում երրորդն է (մոտ 260մ)։ Մոզրովի քարանձավը հարուստ է գեղեցիկ և բազմազան բնական գոյացություններով։ Այն ունի բազմատեսակ ծալքավոր կամ ներանձավային գոյացություններ, որոնցից են շթաքարեր (ստալակտիտներ), պտկաքարեր (ստալագմիտներ), հելիկտիտներ, սյուներ, կարբոնատային հոսքեր, անձավախորշեր, դրապիերներ (ծալքավոր գոյացություններ), արգելապատնեշներ[1][2]։

ԾանոթագրություններԽմբագրել