Բացել գլխավոր ցանկը

Մոդիֆիկացում

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Մոդիֆիկացում, մետաղների և համաձուլվածքների, հալված մետաղների և համաձուլվածքների մեջ մոդիֆիկատորների (նյութեր, որոնց փոքր քանակությունը էապես փոխում է մշակվող մետաղի կամ համաձուլվածքի կառուցվածքն ու հատկությունները) ներմուծում։

Կիրառումը և հատկություններըԽմբագրել

Մոդիֆիկացիայի հետևանքով համաձուլվածքները ձեռք են բերում ավելի նուրբ կառուցվածք, որը բարելավում է դրանց մեխանիկական հատկությունները։ Մոդիֆիկացումը կիրառվում է թուջի, ալյումինի և այլ մետաղների ձուլույթների արդյունաբերության մեջ։ Որպես թուջի և պողպատի մոդիֆիկատորներ օգտագործում են մագնեզիումը, ֆեռոսիլիցիումը, սիլիկակալցիումը, ալյումինը, տիտանը։ Մոդիֆիկացումը պոլիմերների, վերմոլեկուլային կառուցվածքի կարգավորման (բյուրեղացման սաղմերի ներմուծում, ջերմամշակում) կամ մոլեկուլի քիմիական բաղադրության փոփոխության (ռեակցունակ խմբերի ներմուծում) միջոցով պոլիմերների հատկությունների նպատակային փոփոխություն։ Կիրառվում է, օրինակ, պլաստմասսաների հարվածային ամրությունը բարձրացնելու, քիմիական մանրաթելերի ներկումը դյուրինացնելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 666